Ուսումնական ճամփորդություն /Խոր Վիրապ/

DSCN8578Նախագծի հեղինակ- Սեդա Խաչատրյան

 

Վայր- Խոր Վիրապ

Ճամփորդության օրը- 06.05․2017

Մասնակիցներ –3-րդ դասարանի սովորողներ

Նպատակ

  • Նախապատրաստական աշխատանքեր
  • Միջավայրի, տեղանքի հետազոտում
  • Գործնական, ուսումնական գործունեության կազմակերպում
  • Ուսումնական պլեների անցկացում
  • Էկոլագիական ֆլեշմոբի անցկացում
  • Տեղանքի քարտեզ
  • Տեսադասի նկարահանում

 

Խնդիրներ

 

  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում

նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ,

  • թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու, որևէ գործունեություն իրականացնելու կարողությունների զարգացում,
  • մեդիահմտությունների զարգացում

լուսանկարել, հարցազրույց վերցնել, ռադիոնյութ պատրաստել՝ օգտագործելով բջջային հեռախոսով, ֆոտոխցիկ և ձայնագրիչ։

Նախագծի իրականացման նկարագրություն

  • Միասին ընտրել ենք ճամփորդության վայրը
  • Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ։
  • Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։
  • Աշխատանքի բաժանում ենք կատարել:
  • Մշակել ենք կանոններ:

Աշխատանքի ընթացքը

Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի:

  • լուսանկարիչները կարող են աշխատանքը  բաժանել իրար մեջ՝ մեկը կարող է մարդկանց լուսանկարել , մեկը ծառերը, մյուսը ճանապարհը…
  • Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:

Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։

Բոլորը կմասնակցեն ուսումնական պլեների անցկացմանը:

Նախապես կվերցնենք թղթեր, գուաշ, վրձին և կնկարենք :

Հարավային դպրոցի սովորողների հետ կնհարահանենք տեսադաս:

Տնային առաջադրանք՝ գրել ձեր տպավությունների մասին և տեղադրել անհատական բլոգներում:

Оставьте комментарий