Daily Archives: 17.12.2013

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկըվել է մի թիզ ձյունով.
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ է տեսել էս տեսակ սով.

Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,
Աստծու սիրուն, մի կըտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։
Շուտով կըգան օրեր գարնան,
Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,
Ու փոխարեն ձեր լավության
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կըմաքրենք մենք թըրթուրներից,
Ճիճուներից ու որդերից.
Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։
Մի խումբ ծտերի կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան

Ձմեռ հանելուկներ

Իտալիայի ամանորը

Վալերի Բալասյան

Նոր տարին Իտալիայում

Էդվարդ Օհանյան

Իտալիայի մասին պատմում է Ալբերտը

Ալբերտ Ղարագյոզյան

Իտալիայի մասին պատմում է Հրաչը

Հրաչ Սոսյան

Համեղ տոնածառ

Հրաչ Սոսյան