Category Archives: Ջանի Ռոդարի 2015-2016

Ռոդարիական հնարքներով խաղեր

DSCN0158Շշերի մենամարտ

Սովորողներն իրենց ջրի շշերը շարում են երկու իրար զուգահեռ շարքով, ապա կանգնում երկու շարքով  Գլխներին հագնում են զուգագուլպաներ, որոնց մեջ որևէ կոշտ իր է դրված և գլխով հարվածում շշերին: Հաղթում է այն թիմը, որի անդամները արագ առաջինը կավարտեն մենամարտը շշերի հետ:

Օղաբլիթուտոցի

Նախապես օղաբլիթները շարում ենք պարանի վրա և ծայրերն ամրացնում սյունից: Սովորողները, ձեռքերը հետևում պահելով, սկսում են բերանով որսալ օղաբլիթները և ուտել: Հաղթում է նա, ով առանց ձեռքերի կկարողանա պոկել օղաբլիթը պարանից և ուտել մինչև վերջ:

Թարս հարցեր

d5a9d5a1d680d5bd-d5a1d5b7d5add5a1d680d5b0 3.1 դասարանի սովորողները հորինել են թարս հարցեր և տեղադրել իրենց բլոգներում:

Հետաքրքիր է, կարդացեք:

Continue reading →

Աղայան+Ռոդարի նախագծերի իրականացում

img_20160926_110957Աղայան + Ռոդարի նախագծերի իրականացում

Continue reading →

Ջաննի Ռոդարի

img_20160926_110855Հեքիաթներ.

Continue reading →

Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում‚ ով երազում էր մեծ գյուտարար դառնալ: Նա գիշեր ու ցերեկ սովորում էր, երկար տարիներ, և վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գետնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչի եմ ընդունակ:
Նա միանգամից անցավ փորձեր անելուն, և նրան հաջողվեց հայտնաբերել պանրի միջի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված էին:

Continue reading →

Սև քթերի կղզին

Սև քթերի կղզին/նկարաշար/

Это слайд-шоу требует JavaScript.

Ջանի Ռոդարի «Սև քթերի կղզին»

Մի անգամ, երկրագնդի շուրջ իմ ճանապարհորդությունների ժամանակ, ես այցելեցի Neronia կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչնեը սև քիթ ունենային: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլի մրցավարների համազգեստը:

Continue reading →

Ջանի Ռոդարի. Ալիսա-Գլորիկը

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին: Ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու

ամեն տեղ: Մի անգամ պապիկը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.

_Ալիսա՜, որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ:

_Ո՞րտեղ՝ այստեղ:

_ Զարթուցիչի մեջ:

Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր: Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որ ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ»:

Մի անգամ էլ պապիկը կանչում է նրան նախաճաշի.

_Ալիսա՜, որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ:

_Ո՞րտեղ՝ այստեղ:

_Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ՝ շշի մեջ:

_Ինչպե՞ս ընկար այդտեղ:

_Ես շատ ծարավեցի, հետո, երբ ուզեցի շշից ջուր խմել, հանկարծ՝ թրը՛մփ, և ընկա մեջը:

Այո՛, նա ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա շարունակ ոտքերն է շարժում ու թիավարում է ձեռքերով, որպեսզի չխեղդվի: Դեռ լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ: Հենց այդ Սպերլոնգում էլ Ալիսան սովորել էր գորտի նման լող տալ:

_Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:

Պապիկը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է մարմնամարզությամբ պարապելը:

Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապիկն էր նրան փնտրում, և՛ տատիկն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու և այդպիսով քառասուն լիրա տնտեսելու:

_Տեր Աստված, այ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատիկը: -Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:

_Ալիսա՜, Ալիսա՜, որտե՞ղ ես, Ալիսա՜: Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով ճանապարհորդելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն արկղի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել արկղի մեջ, և, իհարկե, գլորվեց ներս: Գլորվեց ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է: Ալիսան բոլորովին էլ չվախեցավ. Մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր: «Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էր մեկնումեկը մտածել ընթրիքի մասին, երբ Ալիսան կորել էր: Դե իհարկե՝ ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրիկն ու մայրիկը, նրանք բարկացան տատիկի ու պապիկի վրա:

_Այդպե՞ս եք դուք երեխա խնամում:

_Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապիկն ու տատիկը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին ցած ընկնում, բայց դրանից առանձին վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում: Խեղճ Ալիսան սպասելուց ձանձրացավ, նա մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել հատակը: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»

_Սսս,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:

Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ, թը՛խկ, թը՛խկ:

Դու պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում: Իսկ Ալիսա՞ն: Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

Ռոդարիական կերպարներ