Category Archives: Մեդիաընթերցարան

Շրջիկ գրադարանը մեզ հյուր

Это слайд-шоу требует JavaScript.

Continue reading →

Թթվահանելուկներ

Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից:  Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:

Բոլորը   տեսնում էին, թե ինչպես էր նրա արյունը շարժվում, ինչպես էր նրա սիրտը բաբախում:  Պատկերացնում եք՝    նրա մտքերն էին էին պարզ երևում.  մարդիկ ազատ կարդում էին նրա մտքերը, որոնք անցնում- դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում,  ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալմամբ սուտ ասաց, և մարդիկ իսկույն տեսան կրակե գնդիկի պես մի բան, որը բոցավառվեց նրա ճակատին:   Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց ու անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց : Այդ օրվանից   ամբողջ կյանքում  նա ոչ մի անգամ և ոչ մի տառ սուտ չասաց:

Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան  մի գաղտնիք  վստահեց: Եվ բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց անհանգիստ պտտվել մի սև գունդ: Եվ գաղտնիքը էլ գաղտնիք չէր:

Մի  անգամ Ջակոմոյի ընկերը  նրան  մի գաղտնիք  վստահեց, և նույն րոպեին սև գնդի նման մի   բան անհանգիստ գլորվեց և պտտվեց նրա գլխում: Իհարկե, բոլորն էլ տեսան այդ գունդը, և գաղտնիքն էլ գաղտնիք չէր:

Ժամանակ անցավ, տղան մեծացավ, դարձավ պատանի, հետո տղամարդ: Բայց   առաջվա նման բոլորը կարող էին հեշտ ու հանգիստ կարդալ նրա բոլոր մտքերը: Նա կարող էր    բարձրաձայն պատասխանել  իրեն ուղղված հարցերին, մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին,  բայց ժողովուրդը նրանկ Ջակոմո-Ապակի էր կոչում,  և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը բարիվ ու ազնիվ էին դառնում:

Դժբախտաբար անսպասելի կերպով այդ պետության ղեկավար դարձավ մի դաժան բռնակալ: Ժողովրդը շատ վատ վիճակի մեջ ընկավ:  Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին,   ոչ ոք չէր կարողանում ձայն հանել:  Ով բողոքում էր , դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լռում էր և համբերում, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ լինել:

Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր,  մեկ է,  նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր,  և բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից և բռնությունից և ատում բռնակալին:

Ժողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը և այդպիսով  կամաց-կամաց հուսադրվում:

Բռնակալն իմանում է այդ մասին և հրամայում անմիջապես բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:

Հենց այդ ժամանակ էլ պատահեց աներևակայելի մի բան: Այն բանտախցի պատերը , որտեղ Ջակոմոն փակված էր, նույնպես հանկարծ թափանցիկ դարձան, հետո թախանցիկ դարձան միջանցքի  պատերը, հետո բանտի արտաքին պատերը. ամբողջ բանտը կարծես ապակուց դարձավ:

Այն մարդիկ , ովքեր անցնում էին բանտի մոտով, կարողանում էին տեսնել Ջակոմոյին՝ նստած իր բանտախցում, և առաջվա նման կարողանում էին կարդալ նրա մտքերը:

Երբ գիշեր եղավ, բանտն այնքան պայծառ լուսավորեց քաղաքը, որ բռնակալը հրամայեց փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, միևնույն է, նա չկարողացավ հանգիստ քնել: Չնայած այն բանին, որ Թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում , էլի նրանից ավելի ուժեղ դուրս եկավ:

Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է , այն ավելի  պայծառ է,  քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից:

Հ.Թումանյան «Սասունցի Դավիթը»

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

4

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

5

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր…
Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

6

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

7

Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն։ — Մին էլ էնտեղից
Մի բոզ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։
— Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան.
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,
Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ…
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել։
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ։
Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։

8

Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման։
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՛ր,
Ի՜նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր…»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք։
Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,
Հենց քաղքի վըրա անհամար գազան…
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք…»
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։
Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել։
Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր եզն ու կով գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ։
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էլ քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի։

9

Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից
Ու դառավ որսկան։ նաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,
Պառավը վըրեն սաստիկ բարկացավ։
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին —
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
— Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի։

10

Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գնաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գնաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր — ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց…
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա…
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ…
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ-աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար…

11

Գիշերը հասավ, մընացին էնտեղ։
Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մնաց մտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գնաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.
Էն ի՞նչ լուս է բըխում քարից։
Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին.
— Է՜յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում…

12

Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական.
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ձած իջավ Դավիթ Մարութա սարից։

13

Համբավը տարան Մըսրա Մելիքին.
— Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել։
Մելիք զայրացավ.
— Գընացե՛ք, ասավ,
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։
Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ եկանք աղան,
Քառասունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան։
Ու Կոզբադին առավ զորքեր.
— Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ տեր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,
Տեղը ջընջեմ հայոց ազգի։
Ասավ, Մըսրա աղջիկ ու կին
Պար բըռնեցին ու երգեցին.
Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,
Կարմիր կովեր բերի կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան։
Ջա՛ն Կոզբադին, քաջ Կոզբադին,
Սասմա Դավթին զարկեց գետին։
Ու Կոզբադին փըքված, ուռած,
— Շնորհակալ եմ, քո՛ւյրեր, գոռաց,
Մինչև գալըս դեռ համբերեք,
Էն ժամանակ պիտի պարեք…

14

Էսպես երգով,
Զոռով-զորքով
Գոռ Կոզբադին մըտավ Սասուն.
Օհան լըսեց՝ կապվեց լեզուն։
Աղ ու հացով,
Լաց ու թացով
Առաջն ելավ,
Խընդիրք արավ.
— Ինչ որ կուզես՝ առ, տա՛ր, ամա՛ն.
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Դառը դադած դեղին ոսկին,
Միայն թե գըթա մեր խեղճ ազգին,
Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու,
Վերև՝ աստված, ներքևը՝ դու…
Ասավ, բերավ շարան-շարան
Վարդ աղջիկներ, կանայք Սասման։
Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց,
Մարագն արավ, դուռը փակեց,
Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին.
Սև սուգ կալավ հայոց ազգին։

15

Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռվի-դո՛ւրս արի մեյդան։
Քանդած հոր վանքը որ շինեց նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից,
Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ,
Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ։
Պառավն էր. եկավ՝ անե՜ծք, աղաղա՜կ.
— Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ
Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ,
Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ.
Կորեկըս արիր գետնին հավասար,
Էս էր մընացել ձըմեռվան պաշար,
Էս էլ կըտրում ես,
Էլ ո՞նց ապրեմ ես։
Թե կըտրիճ ես դու, աղեղդ ա՛ռ գընա՛,
Քու հոր աշխարքին տիրություն արա՛,
Քու հոր գանձը կե՛ր,
Թողել ես անտեր,
Մըսրա թագավոր մեր ի՞նչն է տանում։
— Մըսրա թագավոր քու աչքն է հանում,
Դանդալոշ Դավիթ. ղըրկել է հըրեն,
Եկել են Սասմա քաղաքի վըրեն
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Թալան են տալիս բովանդակ Սասուն.
Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում,
Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ցույց տուր մի տեսնեմ — որտե՞ղ են ուզում։
— Որտեղ են ուզում… Մահըս տանի քե՜զ.
Դո՛ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս…
Եկել ես՝ էստեղ շաղգամ ես լափում…
Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում,
Աղջիկներ փըլեկ մարագն են լըցրած։
Շաղգամը թողեց Դավիթ ու գնաց։
Տեսավ՝ Կոզբադին իրենց տան միջին,
Թափում է ոսկին թեղած առաջին,
Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել,
Ձենով Օհանն էլ շըլինքը ծըռել,
Կանգնել է հեռու, ձեռները ծոցին։
Տեսավ, աչքերը արնով լըցվեցին։
— Վե՛ր կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու,
Իմ հոր ոսկին է — ես եմ չափելու։
— Կոզբադին ասավ. — Է՜յ, Ձենով Օհան,
Կըտաս — տո՛ւր խարջը էս օխտը տարվան,
Թե չէ՝ կըգնամ, միրուքըս վըկա,
Մըսրա-Մելիքին կը պատմեմ, կըգա,
Ձեր Սասմա երկիր քար ու քանդ կանի,
Տեղը կըվարի, բոստան կըցանի։
— Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր…
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,
Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ…
Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,
Տըվավ Կոզբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս էլ դեռ գընում է թըռած։
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։

16

Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ.
Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ,
Դու արել ես ինձ քաղաքի ծառան,
Դու թողել ես ինձ օտարի դըռան…
Հորեղբայրն ասավ. — Ա՛յ խենթ, խելագար,
Ոսկին պահել եմ Մելիքի համար,
Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա։
Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա,
Սասմա քար ու հող հեղեղի, տանի,
Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի։
— Դու կա՛ց, հորեղբա՛յր, թող գա, ե՛ս կերթամ,
Կերթամ, ե՛ս նըրան պատասխան կըտամ։
Ու մութ մարագի դըռանը զարկեց,
Փակած աղջիկներ հանեց, արձակեց։
— Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք,
Սասունցի Դավթին արև խընդրեցեք։

17

Էսպես ջարդված, արյունլըվա
Փախան, ընկան հողը Մըսրա
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։
Մըսրա կանայք հեռվից տեսան,
Հեռվից տեսան, ուրախացան
Ու ծափ տըվին կըտերներին.
— Եկա՜ն, եկա՜ն, բերի՜ն, բերի՜ն…
Մեր Կոզբադին գնաց Սասուն,
Կանայք բերավ քառսուն-քառսուն,
Կարմիր կովեր բերավ կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան…
Հենց մոտեցան, նըկատեցին,
Ծափ ու խնդում ընդհատեցին,
Քըրքըջացին
Ու կանչեցին.
— Է՜յ, Կոզբադին մեծաբերան,
Էդ որտեղի՞ց լերան-լերան,
Լերան-լերան կըգաս փախած,
Հաստ գըլուխըդ կիսից ճըղած։
Էն դո՞ւ չասիր՝ գընամ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի հանեմ,
Հայոց երկիր ավեր անեմ։
Գացիր Սասուն քանց գել գազան,
Ետ ես գալի քանց շուն վազան…
Ու Կոզբադին խիստ բարկացավ.
— Սո՛ւս կացեք դուք, լըրբե՛ր, ասավ.
Ձեր մարդիկն եք տեսել դուք դեռ,
Դուք չեք տեսել Սասմա ծըռեր։
Սասմա ծըռեր լերան-լերան,
Նետեր ունեն մի-մի գերան.
Սասմա երկիր քար ու կապան,
Դըժար սարեր, ձոր ու ծապան.
Նըրանց խոտեր — ինչպես կեռ թուր,
Զորք ջարդեցին երեք հարյուր…
Ասավ ու էլ չառավ դադար,
Վըռազ-վըռազ, գըլխապատառ
Վազեց իրեն թագավորին։
Խընդաց թագվորն իր աթոռին։
— Ապրե՛ս, ապրե՛ս, քաջ Կոզբադին,
Արժե՝ կախեմ ես քու ճըտին
Մեր ղուզղունի մեծ նըշանը —
Պարգև քու մեծ հաղթությանը։
Ո՞ւր են, հապա առաջըս բեր
Սասմա ոսկին ու աղջիկներ։
Ասավ Մելիք, ու Կոզբադին
Գըլուխ տըվավ մինչև գետին.
— Ապրա՜ծ կենաս, մեծ թագավոր,
Զոռով փախա ես ձիավոր,
Ո՞նց բերեի Սասմա ոսկին։
Մի խենթ ծընվեց հայոց ազգին,
Ոչ ահ գիտի, ոչ տեր ու մեծ,
Գըլուխըս էսպես տըվավ ջարդեց.
«Չե՛մ տալ, ասավ, իմ հոր ոսկին,
Չեմ տալ կանայք իմ հայ ազգին,
Սասմա երկիր ձեզ տեղ չըկա…
Քո թագավոր, ասավ թո՛ղ գա,
Թող գա՝ ինձ հետ կըռիվ անի,
Թե ղոչաղ է՝ զոռով տանի»։
Կատաղեց, փըրփըրեց Մըսրա թագավոր.
— Կանչեցե՜ք, ասավ, իմ զորքը բոլոր.
Հազար հազար մարդ նորելուկ մանուկ,
Հազար հազար մարդ անբեղ, անմորուք,
Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած,
Հազար հազար մարդ նոր թախտից ելած,
Հազար հազար մարդ թուխ միրուքավոր,
Հազար հազար մարդ սիպտակ ալևոր,
Հազար հազար մարդ որ փողեր հընչեն,
Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն…
Կանչեցե՜ք, թող գան, հագնեն զե՜նք, զըրա՜հ,
Կըռիվ տի գընամ ես Դավթի վըրա,
Սասունն ավիրեմ,
Հեղեղեմ, բերեմ։

18

Էսպես անհամար զորքեր հավաքեց,
Եկավ Սասմա դաշտ, բանակը զարկեց
Ու ծանըր նըստեց Մըսրա թագավոր։
Էնքան ահագին բազմությունն էն օր
Բաթմանա ջըրին եկավ ու չոքեց,
Ով եկավ, խըմեց — գետը ցամաքեց,
Սասմա քաղաքում մընացին ծարավ։
Ձենով Օհանին զարմանքը տարավ։
Քուրքը ուսն առավ, սարը բարձրացավ.
Սարը բարձրացավ, տեսավ, ի՜նչ տեսավ։
Ճերմակ վըրանից դաշտը ճերմակել,
Ասես՝ էն գիշեր ձըմեռը եկել,
Սպիտակ ձյունով պատել էր Սասուն։
Լեղին ջուր կտրեց, կապ ընկավ լեզուն,
Հարա՜յ կանչելով՝ փախավ տուն ընկավ.
— Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ… հա՜յ, հարա՜յ, եկավ…
— Ինչը՞ հորեղբա՛յր, ի՞նչը, ի՞նչն եկավ…
— Ցավն ու կըրա՜կը Դավթի պինչն եկավ։
Մըսրա թագավոր ելել է, եկել,
Եկել, մեր դաշտին բանակ է զարկել.
Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին…
Վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին…
Ե՛կ, ոսկին տանենք, աղջիկներ տանենք,
Չոքենք առաջին, պաղատանք անենք,
Գուցե թե գըթա,
Մեզ սըրի չտա…
— Դու կա՛ց, հորեղբայր, դու դարդ մի՛ անիր..
նա՛, քու օդում դու հանգիստ քընիր.
Հիմի ես կելնեմ Սասմա դաշտ կերթամ,
Մըսրա-Մելիքին պատասխան կըտամ։
Ու գընաց Դավիթ ծանոթ պառավին.
— Նանի ջա՛ն, ասավ, ժանգոտած ու հին
Երկաթի կըտոր, անթարոց, շամփուր,
Ինչ ունես, չունես, հավաքի՛ր, ինձ տուր,
Մի էշ էլ գըտիր, որ վըրեն նըստեմ,
Կըռիվ տի գընամ Մըսրա զորքի դեմ։
— Վա՜յ, Դավի՛թ, ասավ, մահըս տանի քեզ.
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս…
Քու հերըն ուներ կըռվի համար
Հըրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Դու եկել ես ա՛յ խենթ ու ծուռ,
Ինձնից կուզես էշ ու շամփո՜ւր…
— Ամա՛ն, նանի՛, չեմ լըսել դեռ։
Ո՜ւր են հիմի իմ հոր զենքեր։
— Հորեղբորըդ գընա հարցուր.
Ո՞ւր են, ասա, հանի՛ր, բեր, տուր։
Բան է, թե որ չըտա սիրով,
Աչքը հանիր՝ խըլիր զոռով։

19

Դավիթ գընաց հորեղբոր մոտ.
— Է՜յ հորեղբայր, կանչեց հերսոտ,
Իմ հերն ուներ կռվի համար
Հրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Կըտաս — բեր տուր…
— Վա՜յ Դավիթ ջա՜ն,
Ահից գոռաց Ձենով Օհան.
Քո հոր մահվան տարուց-օրից
Դուրս չեմ հանել ձին ախոռից,
Ոչ սընդուկից Թուր-Կեծակին,
Զըրահ շապիկ, ոսկի գոտին…
Ինձ թող ամա՜ն, մի՛ սպանիր,
Կուզես — հըրեն, գընա հանի՛ր։

20

Հագավ Դավիթ զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,
Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին,
Հոր ձին հեծավ ու մըտրակեց.
Ձենով Օհան լալով երգեց.
— Ափսո՜ս, հազա՜ր ափսոս հըրեղեն մեր ձին,
Ա՜խ, հըրեղեն մեր ձին.
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս մեր ոսկի գոտին.
Ա՜խ, մեր ոսկի գոտին.
Ափսո՜ս թանկ կապեն, որ հագին տարավ,
Ա՜խ, որ հագին տարավ…
Դավիթ բարկացավ,
Ձին քշեց, դարձավ,
Օհանը վախեց,
Իր երգը փոխեց.
«Ափսո՜ս, նորելուկ Դավիթըս կորավ,
Ա՜խ, Դավիթըս կորավ»։

Էս որ իմացավ,
Դավիթ մեղմացավ,
Իջավ, Օհանի ձեռքը համբուրեց։
Ձենով Օհանն էլ, ինչպես հայր ու մեծ,
Օրհնեց, խըրատեց նըրան հայրաբար,
Դեպի Սասմա դաշտ դըրավ ճանապարհ։

21

Սասունցի Դավթին ուներ մի քեռի,
Անունը Թորոս, ահեղ աժդահա։
Սա էլ իմացավ համբավը կըռվի,
Մի բարդի ուսին գալիս է ահա։
Գալիս է՝ հեռվից բարձըր գոռալով.
— Ի՜նչ եք վեր եկել էս դաշտի միջում,
Քանի գըլխանի մարդիկ եք կամ ո՞վ,
Սասունցի Դավթին որ չեք ճանաչում…
Բա չե՞ք իմանում, որ էստեղ է նա
Գալու՝ խաղացնի իր ձին թևավոր.
Չըքվեցե՜ք, հիմի ուր որ է կըգա,
Եկել եմ սըրբեմ մեյդանը էսօր։

Ասավ ու քաշեց իր ուսի բարդին,
Սըրբեց բանակից մի քըսան վըրան…
Դավիթն էլ ահա սարի գագաթին
Կանգնած՝ գոռում է վիշապի նըման.

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…

Էսպես կանչեց ասպանդակեց,
Ու, ինչ ամպից կեծակ զարկի,
Մըսրա զորքի մեջտեղ զարկեց,
Շողացնելով Թուր-Կեծակին։

Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր.
Կեսօր արինն ելավ հեղեղ,
Քըշեց, տարավ հազարավոր
Մարդ ու դիակ ողջ միատեղ։

Կար զորքի մեջ մի ալևոր,
Աշխարք տեսած ու բանագետ.
— Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք,
Գընամ խոսեմ ես Դավթի հետ։

Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ,
Էսպես խոսեց էն ծերունին.
— Դալար կենա՛, կուռըդ, ո՛վ քաջ,
Սուրըդ կըտրուկ միշտ քո ձեռին։

Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում։

Ամեն մինը մի մոր որդի,
Ամեն մինը մի տան ճըրագ,
Որը կինն է թողել էնտեղ
Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ։

Որը մի տուն լիք մանուկներ,
Որը ծնող աղքատ ու ծեր,
Որը լացով քողն երեսին
Նորապըսակ ջահել հարսին…

Թագավորը զոռով-թըրով
Հավաքել է, էստեղ բերել։
Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով,
Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել։

Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ ունես — իր հետ արա,
Հե՞ր ես քաշում Թուր-Կեծակին
Էս անճարակ խալխի վըրա։

— Լավ ես ասում դու, ծերունի՛,
Ասավ Դավիթն ալևորին,
Բայց թագավորն ո՞ւր է հիմի,
Որ սև կապեմ նըրա օրին։

— Մեծ վըրանում քընած է նա,
Է՛ն, որ միջից ծուխը կելնի.
Էն ծուխն էլ հո ծուխ չի որ կա,
Գոլորշին է իր բերանի։

Ասին. դեպի մեծ վըրանը
Ասպանդակեց Դավիթն իր ձին,
Քըշեց, գընաց ու դըռանը
Գոռաց կանգնած արաբներին.

— Ո՞ւր է, ասավ, ի՞նչ է կորել,
Դուրս կանչեցե՛ք, գա ասպարեզ,
Թե մահ չունի՝ մահ եմ բերել,
Գըրող չունի՝ գըրողն եմ ես…

— Մելիքն, ասին, քուն է մըտել,
Օխտը օրով պետք է քընի.
Երեք օրն է դեռ անցկացել,
Չորս օր էլ կա, քունը առնի։

— Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ
Խալխին լըցրել ծովն արյունի,
Ինքը մըտել վըրանի մեջ՝
Օխտը օրով հանգիստ քընի՜…

Քընել-մընել չեմ հասկանում,
Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան,
Էնպես դըրան ես քընացնեմ,
Որ չըզարթնի էլ հավիտյան։

Ելան՝ մարդիկ ճարահատված
Շամփուր դըրին թեժ կըրակին
Ու զարկեցին խոր մըրափած
Մըսրա-Մելքի բաց կրընկին։

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիծված լըվի ձեռից,
Խոր մըռընչաց հըսկան հանդարտ
Ու շուռ եկավ, քընեց նորից։

Ելան, բերին մեծ գութանի
Խոփը՝ դըրին թեժ կըրակին,
Ու կաս-կարմիր, կեծկըծալի,
Շիկնած տըվին մերկ թիկունքին։

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիրավ մոծակներից,
Աչքը բացավ հըսկան հանդարտ,
Ուզում էր ետ քընել նորից։

Տեսավ Դավթին։ լուխն ահեղ
Վեր բարձրացրեց մըռընչալով,
Փըչեց վըրեն, որ թըռցընի
Էն աժդըհին մի փըչելով։

Տեսավ, տեղից ժաժ չի գալի,
Զարմանքն ու ահ պատեց հոգին։
Արնոտ աչքերն ըսպառնալի
Հառեց խոժոռ Դավթի աչքին։

Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ
Տասը գոմշի ուժ պակասեց։
Պառկած տեղից վրա նստեց
Ու ժպտալով հետը խոսեց.

— Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
Եթե կըռիվ կուզես կըրկին…

Իր վըրանում բըռնակալը
Քառսուն գազ խոր հոր էր փորել,
Ցանցով փակել մութ բերանը,
Վըրեն փափուկ խալի փըռել։

Ում որ հաղթել չէր կարենում,
Շողոմելով կանչում էր նա,
Նըստեցնում էր իր վըրանում
Էն կորստյան հորի վըրա։

Իջավ Դավիթ ձիուցը ցած,
Գընաց նըստեց… ընկավ հորը.
— Հա՛, հա՛, հա՛ հա՛, քահ-քահ խընդաց
Մըսրա դաժան թագավորը։

— Դե, թող հիմի գընա՝ խավար
Հորում փըթի, էնքան մընա։
Ու ահագին մի ջաղացքար
Բերավ, դըրավ հորի վըրա։

22

Քընեց էն գիշեր Ձենով Օհանը։
Գիշերն երազում երևաց ծերին՝
Մըսրա երկընքում արև ճառագած,
Սև ամպ էր պատել Սասմա սարերին։

Սաստիկ վախեցած վեր թըռավ տեղից։
— Վա՛յ, կընի՛կ, ասավ, մի ճըրագ արա՛,
Գընա՜ց մեր անփորձ Դավիթը ձեռից,
Սև ամպ էր իջել Սասունի վըրա։

— Հողե՜մ գըլուխդ, ասավ կընիկը,
Ո՜վ գիտի՝ Դավիթն ո՛ւր է քեֆ անում…
Դու էլ քեզ համար քու տանը ընկած՝
Ուրիշի համար երազ ես տեսնում։

Քընեց Օհանը։ Վերկացավ դարձյալ.
— Կընի՛կ, Դավիթը նեղ տեղն է ընկած.
Մըսրա վառ աստղը շողում էր պայծառ.
Մեր աստղը հիվանդ ցոլքում դալկացած։

— Ի՞նչ եղավ քեզ, մա՛րդ, գիշերվան կիսին.
Բարկացավ վըրեն կընիկըն աղմուկով։
Խաչ քաշեց էլ ետ Օհանն երեսին,
Շուռ եկավ, քընեց խըռոված հոգով։

Մի ուրիշ պատկեր ավելի ահեղ.
Տեսավ՝ երկընքի բարձըր կամարում
Վառվում էր մըսրա աստղը փառահեղ,
Սասմա աստղիկը սուզվեց խավարում։

Զարթնեց վախեցած։ — Տունդ քանդվի, կի՜ն։
Ես ո՜նց լըսեցի քու էդ կարճ խելքին.
Կորավ մեն-մենակ մեր ջահելն անտեր.
Վե՛ր կաց, շո՛ւտ արա, զենքերըս մի բե՛ր…

23

Ելավ Օհան, գոմը մըտավ,
Զարկեց ճերմակ ձիու մեջքին.
— Է՜յ, ճերմակ ձի, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին։

«Մինչև լուսը կըհասցնեմ».
Ու ձին տըվավ փորը գետին.
— Մեջքըդ կոտրի՛, լուսն ի՞նչ անեմ.
Լաշին հասնեմ ես, թե՞ նաշին։

Կարմիր ձիու մեջքին զարկեց.
Սա էլ երետ փորը գետին.
— Ջա՛ն կարմիր ձի, մինչ ե՞րբ դու ինձ
Կըհասցընես Դավթի կըռվին։

«Մի ժամի մեջ, կարմիրն ասավ,
Կըհասցընեմ Դավթի կըռվին»։
— Լեղի դառնա, սև մահ ու ցավ,
Ինչ տըվել եմ քեզ՝ էն գարին։

Հերթը եկավ սևին հասավ.
Գետին չերետ փորը սև ձին։
— Է՜յ, ջան Սևուկ, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին։

«Եթե ամուր մեջքիս մընաս,
Ոտըդ դընես ասպանդակին,
Մինչև մեկել ոտըդ շուռ տաս,
Կըհասցընեմ», ասավ սև ձին։

24

Սև ձին քաշեց Ձենով Օհան,
Ձախը դըրավ ասպանդակին,
Աջն էլ մինչև շուռ տար վըրան.
Կանգնեց Սասմա սարի գըլխին։

Տեսավ՝ Դավթի նըժույգն անտեր
Սարերն ընկած խըրխընջալով,
Ներքև Մըսրա զորքը չոքած,
Ինչպես անծեր ծըփուն մի ծով։

Օխտը գոմշի կաշի հագավ,
Որ չըպատռի իրեն զոռից,
Կանգնեց Օհան ամպի նըման
Գոռաց Սասմա սարի ծերից։

— Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.
Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի…

Ձենը գընաց դըմբդըմբալով՝
Դավթի ականջն ընկավ հորում.
— Հա՛յ-հա՜յ, ասավ, հորեղբայրս է,
Սասմա սարից ինձ է գոռում։

Ո՜վ Մարութա Աստվածածին,
Ո՜վ անմահ խաչ պատարագի,
Ձե՜զ եմ կանչել, — հասե՜ք Դավթին…
Կանչեց, տեղից ելավ ոտքի,

Էնպես զարկեց ջաղացքարին՝
Քարը եղավ հազար կըտոր,
Կըտորները երկինք թըռան,
Ու գնում են մինչև էսօր։

Ելավ նորից, կանգնեց ահեղ,
Սարսափ կալավ դև Մելիքին։
— Դավիթ ախպեր, ե՛կ դեռ էստեղ,
Սեղան նըստե՜նք, խոսենք կարգի՜ն…

— Էլ չեմ նըստիլ ես քու հացին,
Դու տըմարդի, վախկոտ ու նենգ.
Շո՛ւտ, զենքըդ առ, հեծիր քու ձին,
Դո՛ւրս եկ մեյդան, կըռիվ անենք։

— Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին։
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին։

Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք,
Իր գուրզն առավ, հեծավ իր ձին,
Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր
Ու էնտեղից եկավ կըրկին։

Երեք հազար լիդր էր քաշում
Հըսկայական իր մըկունդը.
Եկավ, զարկեց. կորավ փոշում
Ու երերաց երկրի գունդը։

— Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ,
Ասին մարդիկ շատ աշխարքում։
— Չէ՛, ասացին, արնի ծարավ
Հըսկաներն են իրար զարկում։

— Մեռավ Դավիթ էս մի զարկից,
Ասավ Մելիք իրեն զորքին։
— Կենդանի ե՜մ, ամպի տակից
Գոռաց Դավիթ Մըսրա-Մելքին։

— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Տե՛ս, ո՜րտեղից հիմի կըգամ։
Ու վերկացավ, կանգնեց հըսկան,
Իր ձին հեծավ երկրորդ անգամ։

Երկրորդ անգամ քըշեց Հալաբ
Ու բաց թողեց ձին Հալաբից.
Բուք վեր կացավ, տեղ ու տարափ,
Արար աշխարհ դողաց թափից։

Եկավ, զարկեց. զարկի ձենից
Մոտիկ մարդիկ ողջ խըլացան։
— Գընա՜ց Դավիթ Սասմա տանից,
Գուժեց գոռոզ Մըսրա արքան։

— Կենդանի՜ եմ, կանչեց Դավիթ,
Մին էլ արի՜ — հերթն ինձ հասավ։
— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Կանչեց Մելիք ու վեր կացավ։

Երրորդ անգամ հեծավ իր ձին,
Գընաց մինչև հողը Մըսրա,
Ու էնտեղից գուրզը ձեռին
Քըշեց, եկավ Դավթի վըրա։

Եկավ, զարկեց բոլոր ուժով,
Ծանըր զարկով հըսկայական.
Փոշին ելավ Սասմա դաշտից,
Բըռնեց երեսն արեգական։

Երեք գիշեր ու երեք օր
Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան։

Երբ որ անցավ երեք օրը,
Էն ամպի պես կանգնած փոշում
Կանգնեց Դավիթ, ինչպես սարը,
Գըրգուռ սարը մեգ-մըշուշում։

— Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը
Ու տապ արավ գոռոզ հոգին։

Գընաց, խորունկ մի հոր փորեց,
Իջավ, մըտավ վիհն էն խավար,
Վըրեն քաշեց քառսուն կաշի
Ու քառասուն ջաղացի քար։

Մըռընչալով ելավ տեղից
Էն առյուծի առյուծ որդին,
Իր ձին հեծավ ու փոթորկեց,
Խաղաց, շողաց Թուր-Կեծակին։

Առաջ վազեց մազերն արձակ
Մելքի պառավ մայրը ջադու.
— Դավի՜թ, մազըս ա՛ռ ոտիդ տակ,
Էդ մի զարկը ի՛նձ բաշխիր դու։

Երկրորդ անգամ թուրը քաշեց.
Էս անգամ էլ եկավ քուրը.
Դավի՜թ, եթե կուզես, կանչեց,
Իմ սըրտին զա՛րկ երկրորդ թուրը…

Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
— Էս մի զարկն ու աստված, ասավ,
Էլ մարդ չըգա, պետք է որ տամ։

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կեծակին։

Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։

— Կենդանի՜ եմ, մին էլ արի՜,
Գոռաց Մելիք հորի տակից։
Դավիթ լսեց, շատ զարմացավ
Իրեն զարկեց, Թուր-Կեծակից…

— Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։
Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։

Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից։
Դավիթ կանչեց. — Մի՛ վախենաք,
Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։

Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,
Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կըրակ ու ցավ,
Հազար ու մի հոգսեր ունեք։

Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր…

Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից…

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Հարստություն թե ընկերություն

Հեքիաթի հեղինակ` Վալերի Բալասյան

 

Գոռոզ չղջիկը (ամերիկյան ժողովրդական հեքիաթ)

Աշ­նա­նա­յին մի ցուրտ օր չղջի­կը թռչում էր ան­տա­ռով և ­դառ­նա­ղի ար­տաս­վում: Ն­րա լա­ցի ձայ­նը լսեց թռչուն­նե­րի ար­քան` ար­ծի­վը:

— Ին­չո՞ւ ես լա­լիս, փոք­րիկ չղջիկ,- հարց­րեց նա:

— ­Լաց եմ լի­նում, ո­րով­հետև շատ եմ մրսում:

— ­Չէ՞ որ մյուս թռչուն­նե­րի հա­մար էլ է ցուրտ, բայց նրանք չեն բո­ղո­քում:

— ­Չէ՛, նրանք չեն մրսում այն­քան, որ­քան ես, ո­րով­հետև փե­տուր­ներ ու­նեն, իսկ ես չու­նեմ:

Ար­ծի­վը մի պահ մտա­ծեց, հե­տո հրա­մա­յեց կա­չա­ղակ­նե­րին, որ բո­լոր թռչուն­նե­րից մե­կա­կան փե­տուր հա­վա­քեն չղջի­կի հա­մար: Երբ չղջիկն ամ­րաց­րեց բեր­ված փե­տուր­նե­րը, դար­ձավ հրա­շա­գեղ: Ն­րա թևե­րը, գլուխն ու փո­րի­կը շող­շո­ղում էին ծիա­ծա­նի բո­լոր գույ­նե­րով: Չղ­ջի­կը շատ գո­ռո­զա­ցավ: ­Նա այլևս չէր խո­սում մյուս թռչուն­նե­րի հետ: Օ­րե­րով նստում էր ճյու­ղին, հիա­նում ջրա­փո­սի սա­ռած հա­յե­լու մեջ եր­ևա­ցող իր չքնաղ ար­տա­ցո­լան­քով:

­Վի­րա­վոր­ված թռչուն­նե­րը բո­ղո­քե­ցին արծ­վին:

— Չղ­ջիկն ի­րեն հի­մա ան­տա­ռի ա­ռա­ջին գե­ղեց­կու­հին է հա­մա­րում,- ա­սա­ցին նրանք:- ­Նա եր­ևա­կա­յում է ի­րեն, ոչ մե­կի հետ չի խո­սում և ­նույ­նիսկ սի­րա­մար­գին է ան­ճոռ­նի ան­վա­նում:

Ար­ծի­վը չղջի­կին կան­չեց իր մոտ և ­հարց­րեց.

— ­Ճի՞շտ են ա­սում ան­տա­ռի թռչուն­նե­րը:

— Ի­հար­կե,- պա­տաս­խա­նեց չղջի­կը:- Ն­րանց ըն­կե­րակ­ցութ­յունն ինձ հար­մար չէ: Ես նրան­ցից շատ ա­վե­լի գե­ղե­ցիկ եմ: ­Հա­մոզ­վեք ինք­ներդ, ­Ձե՛րդ մե­ծութ­յուն: — Եվ չղջի­կը պար­զեց թևե­րը: Ար­ծի­վը տե­սավ, որ դրանք, իս­կա­պես, չքնաղ են:

— ­Գե­րա­զանց է,- ա­սաց ար­ծի­վը:- Ե­թե դու կար­ծում ես, որ այդ­քան սի­րուն ես, ա­պա թող յու­րա­քանչ­յուր թռչուն հետ վերց­նի իր փե­տու­րը: ­Տես­նենք` ա­ռանց դրանց ի՞նչ տեսք կու­նե­նաս:

­Բո­լոր թռչուն­նե­րը նետ­վե­ցին չղջի­կի վրա և խ­լե­ցին ի­րենց փե­տուր­նե­րը: Իր ար­տա­ցո­լան­քը տես­նե­լով` չղջի­կը սար­սա­փեց. ջրա­փո­սից ի­րեն էր նա­յում մերկ, կնճռա­պատ, այ­լան­դակ մի ա­րա­րած: Չղ­ջիկն այն­պես ա­մա­չեց, որ դրա­նից հե­տո սկսեց միայն գի­շե­րը դուրս գալ, որ­պես­զի ի­րեն ոչ ոք չտես­նի:

 

Ծերունիների իմաստությունը (բուլղարական հեքիաթ)

­Մի դա­ժան ար­քա բո­լոր ծեր մարդ­կանց կո­տո­րե­լու հրա­ման ար­ձա­կեց:

— Ինչ օ­գուտ նրան­ցից,- ա­սաց թա­գա­վո­րը,- ո՛չ հեր­կել են կա­րո­ղա­նում, ո՛չ հնձել, ո՛չ ցախ կոտ­րա­տել: ­Զուր տե­ղը հաց են ու­տում, տա­նը` ոտ­քի տակ ընկ­նում: Ա­ռանց նրանց ապ­րելն ա­վե­լի լավ կլի­նի:

­Թա­գա­վո­րի դա­հիճ­նե­րը գոր­ծի ան­ցան, բո­լոր ծե­րե­րին կո­տո­րե­ցին: ­Միայն մեկ ծե­րու­նի մնաց` մի իշ­խա­նի հայր: Իշ­խա­նը խղճաց իր ծեր հո­րը, թաքց­րեց և սկ­սեց նրան թա­քուն կե­րակ­րել:

­Դա­ժան ար­քան մի կա­մա­կոր սև ն­ժույգ ու­ներ, որն ա­քա­ցի էր տա­լիս, խրտնում էր, կանգ­նում հետ­ևի ոտ­քե­րին, հեծ­յալ­նե­րին տա­պա­լում գետ­նին: Ոչ ոք չէր կա­րո­ղա­նում հեծ­նել նժույ­գը: Ար­քան ի­մա­ցավ, որ մայ­րա­քա­ղա­քում մի ի­մաս­տուն հե­քիմ կին է ապ­րում: Հ­րա­մա­յեց պա­լատ բե­րել նրան և սկ­սեց հար­ցու­փորձ ա­նել, թե ինչ­պես կա­րե­լի է աշ­խույժ նժույ­գը սան­ձել:

— Ար­քա,- ա­սաց կի­նը,- հրա­մա­յիր քո իշ­խան­նե­րին, որ ա­վա­զից պա­րան հյու­սեն և­ այդ պա­րա­նով ձիու ե­րեք ոտ­քե­րը կապ գցեն: Ն­ժույգդ գա­ռան պես հնա­զանդ կդառ­նա:

­Թա­գա­վո­րը ծոծ­րա­կը քո­րեց և ­կան­չեց իշ­խան­նե­րին:

— ­Հե՜յ, իշ­խան­ներ,- գո­ռաց նա,- լսե՛ք իմ հրա­մա­նը. վաղն ա­ռա­վոտ­յան ա­վա­զից հյուս­ված պա­րանն իմ ձեռ­քում պի­տի լի­նի: Ե­թե ա­ռանց պա­րա­նի գաք պա­լատ, ձեր գլուխ­ներն ի­րենց տե­ղե­րում չեն մնա:

Իշ­խան­նե­րը գլխա­հակ ցրվե­ցին. մի՞­թե հնա­րա­վոր էր ար­քա­յի այդ հրա­մա­նը կա­տա­րել: Այն իշ­խա­նը, ո­րը խնա­յել էր հոր կյան­քը, նույն­պես նրանց մեջ էր: ­Տուն ե­կավ մտա­խոհ, տխուր: Եվ հայ­րը հարց­րեց նրան.

— Ին­չո՞ւ ես այդ­պես մռայլ, որ­դի՛ս:

­Նա հայտ­նեց ար­քա­յի հրա­մա­նը:

— ­Վիշտդ հեշտ է դար­մա­նել, տղաս,- ա­սաց ծե­րու­նին:- ­Վաղն ա­ռա­վոտ­յան, երբ գնաս պա­լատ ու թա­գա­վո­րը հարց­նի` ո՞ւր է պա­րա­նը, դու նրան այս­պես պա­տաս­խա­նիր.

— ­Թա­գա­վորն ապ­րած կե­նա, մենք պատ­րաստ ենք ա­վա­զից պա­րան հյու­սել, բայց չգի­տենք, թե ինչ­պի­սին պետք է լի­նի այն` հաստ, թե բա­րակ, դե­ղին, թե կար­միր: Ն­մու­շը մեզ ցույց տուր:

­Հա­ջորդ օ­րը, այդ­քան խե­լա­ցի պա­տաս­խան լսե­լով, թա­գա­վո­րը գլու­խը կա­խեց և­ ա­սաց.

— ­Դուք ի­րա­վա­ցի եք, ես պետք է ձեզ նմու­շը տամ, բայց դա չեմ կա­րո­ղա­նա ա­նել:

Եվ ար­քան խնա­յեց իր իշ­խան­նե­րի կյան­քը:

­Նույն տար­վա ամ­ռա­նը երկ­րում ե­րաշտ սկսվեց: ­Կի­զիչ ար­ևի ճա­ռա­գայթ­ներն այ­րե­ցին ա­մեն ինչ` և՛ խո­տը, և՛ ցո­րե­նը, և՛ պտուղ­նե­րը: ­Ցա­մա­քե­ցին գե­տերն ու ջրե­րը, ամ­բար­նե­րը դա­տարկ­վե­ցին. ոչ մի հա­տիկ ցո­րեն չմնաց: ­Մար­դիկ սար­սա­փա­հար էին, բո­լո­րին սպառ­նում էր սո­վա­մա­հութ­յու­նը: ­Թա­գա­վո­րը մտքե­րի մեջ ըն­կավ, կան­չեց իշ­խան­նե­րին և հ­րա­մա­յեց.

— Ինչ ու­զում եք` ա­րեք, բայց ե­թե վաղն ա­ռա­վոտ­յան ինձ չա­սեք, թե ցան­քի հա­մար որ­տե­ղից ցո­րեն ճա­րենք, ձեր գլուխ­նե­րը ձեր ու­սե­րին չեն մնա:

Վշ­տա­ցած իշ­խան­նե­րը գնա­ցին: ­Շատ դժվար էր ցո­րեն ճա­րե­լը: ­Ծեր հայ­րը տե­սավ, որ որ­դին ար­քա­յի մո­տից դարձ­յալ սև­ ամ­պից էլ սևակ­նած է վե­րա­դար­ձել, հարց­րեց.

— Ի՞նչ է պա­տա­հել, որ­դի՛ս:

— Այս ան­գամ, հայ­րի՛կ, դու էլ չես կա­րո­ղա­նա ինձ օգ­նել,- պա­տաս­խա­նեց իշ­խա­նը:

— Ին­չո՞ւ:

— Ո­րով­հետև թա­գա­վո­րին ցան­քի հա­մար ցո­րեն է պետք, իսկ ողջ երկ­րում ցո­րեն չկա:

— ­Մի՛ ան­հանգս­տա­ցիր, տղա՛ս,- ա­սաց ծե­րու­կը:- Երբ վա­ղը թա­գա­վո­րի մոտ գնաս, նրան խոր­հուրդ տուր, որ նա հրա­մա­յի գյու­ղա­ցի­նե­րին՝ քան­դել բո­լոր մրջնա­նոց­նե­րը: Դ­րանց մեջ ցո­րեն շատ կա. մրջյուն­նե­րը հա­տիկ-հա­տիկ հա­վա­քել են:

Այդ­պես էլ ար­վեց: Գ­յու­ղա­ցի­նե­րը դաշտ դուրս ե­կան, փորփ­րե­ցին բո­լոր մրջնաբ­նե­րը և ­յու­րա­քանչ­յու­րում մի քսակ ըն­տիր ցո­րեն գտան: Խնդ­րի այս զար­մա­նա­լի լու­ծու­մը շատ զար­մաց­րեց թա­գա­վո­րին:

— Ա­սա՛ ինձ, այդ ի­մաս­տուն խոր­հուրդն ո՞վ տվեց քեզ,- հարց­րեց նա այն իշ­խա­նին, ո­րը խնա­յել էր հոր կյան­քը:

— ­Չեմ հա­մար­ձակ­վում ա­սել, ար­քա, ո­րով­հետև ինձ կկոր­ծա­նես,- գլու­խը խո­նար­հեց իշ­խա­նը:

— ­Խոս­տա­նում եմ, որ գլխիցդ մազ ան­գամ չի պա­կա­սի:

Իշ­խա­նը խոս­տո­վա­նեց, որ ժա­մա­նա­կին թաքց­րել է հո­րը, և­ որ հենց հայրն է ի­րեն սո­վո­րեց­րել թե՛ ա­վա­զե պա­րա­նի հա­մար տրված պա­տաս­խա­նը, թե՛ ցո­րե­նի ճարն ա­նե­լը:

Այդ ժա­մա­նակ նոր օ­րենք դուրս ե­կավ. ար­գել­վում էր ծե­րե­րին վի­րա­վո­րե­լը, իսկ հան­դի­պե­լիս յու­րա­քանչ­յու­րը պար­տա­վոր էր նրանց զի­ջել ճա­նա­պար­հը:

Գրավ դրած մորուքը (պարսկական հեքիաթ)

­Մի մարդ մի օր գնում է մի հա­րուստ վա­ճա­ռա­կա­նի մոտ պարտք ու­զե­լու։

— ­Պարտ­քով մի քիչ փող տուր, որ գոր­ծերս, առև­տուրս կար­գի գցեմ,- խնդրում է։- Հա­մոզ­վա՛ծ ե­ղիր, որ պարտքդ վե­րա­դարձ­նե­լու եմ։

— Ես քեզ պարտ­քով փող կտամ՝ պայ­մա­նով, որ վստա­հե­լի մե­կը քեզ ե­րաշ­խա­վո­րի,- ա­սում է վա­ճա­ռա­կա­նը։

­Մար­դը թե.

— ­Մինչև օրս ոչ մի վստա­հե­լի վա­ճա­ռա­կա­նի հետ գործ չեմ բռնել և­ ոչ էլ մե­կին գի­տեմ, որ ինձ ե­րաշ­խա­վո­րի։

— ­Լա՛վ,- ա­սում է վա­ճա­ռա­կա­նը,- կօգ­նեմ, բայց դու քո մո­րու­քից մի մազ պի­տի ինձ մոտ գրավ դնես։

­Մար­դը թե.

— Այդ դեպ­քում, խնդրում եմ, ինձ մի քիչ վար­դա­ջուր ու մի հատ էլ հա­յե­լի տուր։

Երբ վա­ճա­ռա­կա­նը նրան հա­յե­լի է տա­լիս ու վար­դա­ջուր մա­տու­ցում, մար­դը նախ մո­րու­քին խնամ­քով վար­դա­ջուր է ցո­ղում, ա­պա գրպա­նից մի սանր է հա­նում ու զգույշ սան­րում։ ­Հե­տո սան­րի ա­տամ­նե­րի ա­րան­քից մի մազ է հա­նում, դնում մե­տաք­սե թաշ­կի­նա­կի մեջ, չորս ծայ­րից ծա­լում է ու եր­կու ձեռ­քով խո­նար­հա­բար մեկ­նում վա­ճա­ռա­կա­նին։

Ո­րոշ ժա­մա­նակ անց՝ այդ առևտ­րա­կա­նը մեծ հարս­տութ­յուն է կու­տա­կում, գա­լիս է պար­տա­տի­րոջ մոտ, շնոր­հա­կա­լութ­յուն է հայտ­նում ու վերց­րած պարտ­քը հետ տա­լիս։

­Մի օր էլ նա մի մեծ ու բազ­մա­մարդ խնջույք է կազ­մա­կեր­պում։ Հ­րա­վիր­ված­նե­րից մե­կը դառ­նում է նրան ու հարց֊­նում.

— Որ­քան հի­շում եմ, դու էլ ինձ նման աղ­քատ էիր, այս ամ­բողջ հարս­տութ­յու­նը ինչ­պե՞ս, ի՞նչ ճա­նա­պար­հով նո­րից ձեռք բե­րե­ցիր։

Եվ նա ան­կեղ­ծո­րեն պատ­մում է գրավ դրած իր մո­րու­քի պատ­մութ­յու­նը։

­Հա­ջորդ օրն այդ աղ­քատ առևտ­րա­կա­նը գնում է մեզ ծա­նոթ հա­րուստ վա­ճա­ռա­կա­նի մոտ ու պարտ­քով փող խնդրում։ ­Վա­ճա­ռա­կա­նի այն հար­ցին, թե ծա­նոթ­նե­րից ո՞վ ի­րեն կե­րաշ­խա­վո­րի, պա­տաս­խա­նում է.

— Աստ­վա՛ծ վկա, ես ոչ մի ծա­նոթ չու­նեմ։ Օր­վա հա­ցի կա­րոտ, խեղճ ու աղ­քատ մարդ եմ։

­Վա­ճա­ռա­կա­նը թե.

— Այդ դեպ­քում քո մո­րու­քից մի մազ փո­ղի դի­մաց ինձ մոտ գրավ դիր։

— Ըն­դա­մե­նը մի մա՞զ,- զար­մա­նում է այդ մարդն ու ձեռ­քը գցում, մո­րու­քից մի փունջ մազ է պո­կում, մեկ­նում վա­ճա­ռա­կա­նին։

Այդ տես­նե­լով՝ վա­ճա­ռա­կա­նը մտա­ծում է. «Ե­թե այս մարդն ինքն ի­րեն չի հար­գում, պարզ է, թե ինչ­պես կվար­վի դի­մա­ցի­նի հետ»։ Եվ, որ­պես­զի նա չգնա և­ ու­րիշ վա­ճա­ռա­կան­նե­րի խա­բի, բարձ­րա­ձայն ա­սում է.

— ­Մի բան լսել ես մո­րու­քի մա­սին, բայց ու­նե­ցածդ այն մո­րու­քը չէ, ուս­տի պարտ­քի մա­սին խո­սելն էլ ա­վե­լորդ է։

 

Ինչն է ավելի կարևոր (իտալական հեքիաթ)

­Մի ան­գամ եր­կու ըն­կեր վի­ճե­ցին, թե մար­դու կյան­քում ինչն է ա­վե­լի կար­ևոր:

— Մ­տա­ծե­լու բան չկա,- բա­ցա­կան­չեց նրան­ցից մե­կը,- փողն է եր­ջան­կութ­յուն բե­րում: ­Դու գի­տես, չէ՞, թե ես ինչ­պես բա­նաս­տեղծ դար­ձա: Ոչ ոք չէր ու­զում իմ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը տպագ­րել: ­Բայց մա­հից ա­ռաջ հո­րա­քույրս ինձ թո­ղեց իր ու­նեց­ված­քը, և­ ես ինքս տպագ­րե­ցի իմ ո­տա­նա­վոր­նե­րը: Այդ օր­վա­նից հրա­տա­րա­կիչ­նե­րից պրծում չու­նեմ: ­Հո­րաք­րոջս փո­ղե­րը ե­թե չլի­նեին, հի­մա ոչ ոք չէր էլ ի­մա­նա, որ ես բա­նաս­տեղծ եմ:

— ­Հի­մա­րութ­յուն,- ընդ­հա­տեց երկ­րորդ ըն­կե­րը:- Ա­մեն ինչ ճա­կա­տա­գիրն է ո­րո­շում: Ես հի­մա հա­մար­վում եմ Ի­տա­լիա­յի լա­վա­գույն եր­գի­չը: ­Բայց շատ ժա­մա­նակ չի ան­ցել այն օ­րե­րից, երբ ինձ ոչ ոք լսել չէր ու­զում: Ես էլ եր­գում էի ծո­վի ա­փին` ձկնե­րի հա­մար: ­Ճա­կա­տագ­րին հա­ճե­լի էր, որ հենց այն ժա­մա­նակ, երբ ես հեր­թա­կան ան­գամ եր­գում էի ծո­վա­փին, ան­ձամբ կոմս ­Լո­ւի­ջին զբո­սան­քի դուրս գա: ­Կոմ­սը լսեց ինձ, և հրա­վի­րեց եր­գե­լու իր հարս­նա­ցո­ւի պատ­վին կազ­մա­կերպ­ված պա­րա­հան­դե­սին: Այդ­պես էլ ա­մեն ինչ սկսվեց: Ի՞նչ գործ ու­նի այս­տեղ փո­ղը: ­Ճա­կա­տա­գի՛րն է կար­ևոր, ըն­կերս, ճա­կա­տա­գի՛­րը:

Եր­կար վի­ճե­ցին բա­նաս­տեղծն ու եր­գի­չը, բայց չհա­մո­զե­ցին ի­րար և գ­նա­ցին զբոս­նե­լու: ­Դուրս գա­լով տնից՝ քայ­լե­ցին ուր աչք­նե­րը կկտրեր: ­Հա­սան մինչև քա­ղա­քի սահ­մա­նը և­ այն­տեղ տե­սան մի կի­սա­վեր խրճիթ: Ցն­ցո­տի­նե­րով մի պա­տա­նի, խրճի­թի շե­մին նստած, կի­թառ էր նվա­գում:

— Լ­սի՛ր, բա­րե­կամ, դու, ինչ­պես տես­նում եմ, շատ ու­րախ ես ապ­րում,- ձայն տվեց նրան բա­նաս­տեղ­ծը:

— Ինչ ու­րա­խութ­յուն, երբ մար­դը երկ­րորդ օրն է` ո­չինչ չի կե­րել,- պա­տաս­խա­նեց պա­տա­նին:

— Այդ դեպ­քում ին­չո՞ւ ես կի­թառ նվա­գում,- հարց­րեց եր­գի­չը:

— Ի՛նչ ա­նեմ, կի­թա­ռը միակ բանն է, որ ինձ ժա­ռան­գութ­յուն է թո­ղել հայրս,- ա­սաց տղան:

Ըն­կեր­նե­րը նա­յե­ցին ի­րար. եր­կուսն էլ միա­ժա­մա­նակ նույն բա­նը մտա­ծե­ցին. «Սա այն է, ինչ մեզ պետք է: ­Հի­մա մենք կի­մա­նանք, թե ի՛նչն է ա­վե­լի կար­ևոր»: Ն­րան­ցից յու­րա­քանչ­յու­րը գրպա­նից հի­սուն սկու­դո հա­նեց և տ­վեց կի­թա­ռա­հա­րին:

— ­Հար­յուր սկու­դո՜,- բա­ցա­կան­չեց պա­տա­նին:- Շ­նոր­հա­կա՜լ եմ, բա­րի՛ պա­րոն­ներ:

— Շ­նոր­հա­կա­լութ­յու­նը քեզ պա­հիր, ու­ղիղ մեկ տա­րուց հե­տո մենք կգանք ի­մա­նա­լու` օգ­նե­ցի՞ն արդ­յոք քեզ այս փո­ղե­րը, թե՞ ոչ,- ա­սա­ցին ըն­կեր­նե­րը և ­հետ դար­ձան:

Ն­րանք ճա­նա­պար­հի շրջա­դարձն ան­ցան թե չէ, տղան, ո­րի ա­նունն Ալ­չի­դե էր, մտա­ծեց.

— Ես, նախ­ևա­ռաջ, շա՜տ նրբեր­շիկ կգնեմ, իսկ հե­տո կմտա­ծեմ, թե ի՛նչ եմ ա­նե­լու այս անս­պա­սե­լի հարս­տութ­յու­նը:

Տ­ղան փո­ղը դրեց գլխար­կի աս­տա­ռի տակ և ­ճա­նա­պարհ ըն­կավ դե­պի կրպակ: Բայց… Ալ­չի­դեն տա­սը քայլ էլ չէր հասց­րել ա­նել, երբ հան­կարծ, չլսված բան, ձի­թե­նու ծա­ռից մի գզգզված ագ­ռավ թռավ- ե­կավ, ճան­կեց Ալ­չի­դեի գլխարկն ու թռավ:

— ­Գո՜ղ, տուր փո­ղերս,- բղա­վեց խեղճ տղան: ­Բայց ագ­ռավն ա­վե­լի ա­րագ թա­փա­հա­րեց թևերն ու ան­հե­տա­ցավ:

Ան­ցավ մեկ տա­րի: ­Բա­նաս­տեղծն ու եր­գի­չը կրկին ե­կան Ալ­չի­դեի հյու­ղա­կի մոտ: ­Դու­ռը թա­կե­լու կա­րիք չե­ղավ, ո­րով­հետև տղան, ինչ­պես և­ ա­ռա­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ, նստած էր շե­մին և ­կի­թառ էր նվա­գում:

— Ինչ­պե՜ս,- զար­մա­ցած բա­ցա­կան­չե­ցին ըն­կեր­նե­րը,- դու դեռ կի­թա՞ռդ ես ծնգծնգաց­նում:

— Էլ ի՞նչ է մնում ա­նե­լու, ե­թե գզգզված ագ­ռա­վը հին բե­րե­տիս հետ տա­րավ իմ եր­ջան­կութ­յու­նը,- ընկճ­ված պա­տաս­խա­նեց Ալ­չի­դեն և ­պատ­մեց ձեզ ար­դեն հայտ­նի հա­մա­ռոտ, բայց տխուր պատ­մութ­յու­նը:

— ­Դե՛,- բա­նաս­տեղ­ծին դար­ձավ եր­գի­չը,- մի՞­թե ես չէի ա­սում, որ եր­ջան­կութ­յուն և դժ­բախ­տութ­յուն ճա­կա­տա­գիրն է ու­ղար­կում: ­Լավ, թող որ ագ­ռա­վը ո­րո­շել էր իր բնում ոչ թե չոր ճյու­ղե­րի, այլ փա­փուկ լա­թի վրա քնել: ­Բայց բա­ցատ­րիր, խնդրում եմ, ին­չո՞ւ ագ­ռա­վին Ալ­չի­դեի գլխար­կը պետք ե­կավ հենց այն պա­հին, երբ տղան դրա մեջ թաքց­րեց փո­ղը:

— ­Հի­մա­րութ­յու՜ն,- ընդ­հա­տեց երգ­չին բա­նաս­տեղ­ծը:- Ե­թե ագ­ռա­վը չտա­ներ դրամ­նե­րը, Ալ­չի­դեն հի­մա հրա­շա­լի կապ­րեր: ­Ճիշտ չէ՞, ըն­կե՛րս, փողն ա­մեն ինչ է:

Այս ա­սե­լով՝ բա­նաս­տեղ­ծը դարձ­յալ ձեռ­քը տա­րավ գրպա­նը, հա­նեց ևս ­հար­յուր սկու­դո և ­մեկ­նեց Ալ­չի­դեին: Տ­ղան ջեր­մո­րեն շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նեց, բայց ըն­կեր­նե­րը ձեռք­նե­րը թափ տվե­ցին, խոս­տա­ցան վե­րա­դառ­նալ ու­ղիղ մեկ տա­րի հե­տո և գնա­ցին:

Այս ան­գամ Ալ­չի­դեն ո­րո­շեց ա­վե­լի շրջա­հա­յաց լի­նել: Ուղ­ևոր­վե­լով դե­պի կրպակ` նրբեր­շիկ գնե­լու (հի­շո՞ւմ եք, չէ՞, որ մեկ տա­րի ա­ռաջ նրան այդ­պես էլ չհա­ջող­վեց նրբեր­շիկ ու­տել), Ալ­չի­դեն մի ար­ծա­թե դրամ դրեց բե­րա­նի մեջ, իսկ մնա­ցած ինն­սու­նինն ա­պա­հով թաքց­րեց… որ­տե՞ղ, ի՞նչ եք կար­ծում. անկ­յու­նում ըն­կած հին կո­շի­կի մեջ:

— ­Հի­մա ար­դեն ոչ մի ագ­ռավ դրան չի հաս­նի,- իր խո­րա­ման­կութ­յու­նից շատ գոհ` ա­սաց Ալ­չի­դեն:- ­Գողն էլ այս­պի­սի հնո­տու չի մո­տե­նա:

­Բայց երբ Ալ­չի­դեն գնաց կրպակ, ա­հա թե ինչ տե­ղի ու­նե­ցավ: Խր­ճիթ մտավ հար­ևա­նի կա­տուն, ո­րին տե­րե­րը կե­րակ­րում էին միայն այն ժա­մա­նակ, երբ ի­րենք կշտա­նում էին, իսկ այդ­պես եր­բեք չէր լի­նում: ­Կա­տուն շրջեց ամ­բողջ սեն­յա­կում, բայց ու­տե­լու ոչ մի բան չգտավ: ­Հան­կարծ բնից դուրս վա­զեց մու­կը: ­Կա­տուն ըն­կավ մկան հետ­ևից: ­Մու­կը դե­սու­դեն վա­զեց և խցկ­վեց հենց կո­շի­կի մեջ՝ նույն կո­շի­կի, ո­րի մեջ Ալ­չի­դեն թաքց­րել էր փո­ղը: ­Կա­տուն մի ակն­թար­թում շրջեց կո­շի­կը, դրամ­նե­րը գլոր­վե­ցին, իսկ մու­կը սո­ղոս­կեց իր բույ­նը: Այդ ժա­մա­նակ կա­տուն սկսեց խա­ղալ փո­ղե­րով. գլո­րում էր դրանք ու խցկում մկան բույ­նը: Այդ­պես` մինչև վեր­ջին սկու­դոն: Երբ Ալ­չի­դեն կրպա­կից վե­րա­դար­ձավ, պար­զեց, որ ինքն այժմ ա­վե­լի հա­րուստ չէ, քան ե­րեկ էր: ­Փողն ան­հե­տա­ցել էր: ­Լավ էր գո­նե, որ այս ան­գամ նրան հա­ջող­վեց նրբեր­շիկ ու­տել: Ա­հա թե ին­չու զար­մա­նա­լի չէ, որ երբ մեկ տա­րի հե­տո եր­գիչն ու բա­նաս­տեղ­ծը կրկին ե­կան այս­տեղ, Ալ­չի­դեն հին հյու­ղա­կի շե­մին նստած դարձ­յալ կի­թառ էր նվա­գում:

— ­Դե՜,- բա­ցա­կան­չեց բա­նաս­տեղ­ծը,- սա ար­դեն բա­նի նման չէ: ­Գու­ցե այս ան­գամ էլ մեզ հա­վա­տաց­նես, որ հար­յուր սկու­դոն մկնե՞րն են տա­րել:

— Ա­վա՜ղ, բա­րի պա­րոն­ներ,- հո­գոց հա­նեց Ալ­չի­դեն,- ես ձեզ ո­չինչ էլ չեմ կա­րո­ղա­նա ա­սել, ո­րով­հետև ինքս էլ չգի­տեմ, թե ուր կո­րան փո­ղե­րը:

— ­Հի­մա գո­նե հա­մոզ­վե­ցի՞ր, որ ա­մեն ինչ ճա­կա­տա­գիրն է ո­րո­շում,- ա­սաց եր­գի­չը բա­նաս­տեղ­ծին:

— ­Հա­կա­ռա­կը,- պա­տաս­խա­նեց բա­նաս­տեղ­ծը,- ա­վե­լի հա­մոզ­վե­ցի, որ միայն փողն է մար­դուն եր­ջա­նիկ դարձ­նում: ­Բայց իմ ճշմար­տա­ցիութ­յունն ա­պա­ցու­ցել այլևս չեմ փոր­ձի: ­Դա շատ թանկ է նստում ինձ վրա: ­Հի­մա էլ դու ա­պա­ցու­ցիր:

— ­Փոր­ձեմ,- ա­սաց եր­գի­չը: ­Նա փորփ­րեց գրպանն ու այն­տե­ղից մի փոք­րիկ կա­պա­րե գնդիկ հա­նեց: ­Ճիշտն ա­սած, եր­գիչն ինքն էլ չէր հի­շում, թե դա ինչ գնդիկ է և­ ինչ­պես է հայտն­վել իր գրպա­նում:

— ­Վերց­րո՛ւ, խեղճ տղա,- ա­սաց եր­գի­չը` գնդիկն Ալ­չի­դեին մեկ­նե­լով:- ­Գու­ցե սա քեզ փո­ղից ա­ռա­վել պետք գա:

Ըն­կեր­նե­րը հրա­ժեշտ տվե­ցին ու գնա­ցին:

Գն­դի­կը եր­կար ժա­մա­նակ մնա­ցել էր երգ­չի գրպա­նում, բայց շատ ա­վե­լի եր­կար մնաց Ալ­չի­դեի գրպա­նում: Գն­դի­կի մա­սին պա­տա­նին հի­շեց միայն այն ժա­մա­նակ, երբ փո­րը քաղ­ցից լրիվ սմքեց: ­Նույ­նիսկ կի­թա­ռը չէր օգ­նում նրան: Ալ­չի­դեն գնդի­կը հա­նեց գրպա­նից, ա­փի մեջ այ­սո­ւայն կողմ գլո­րեց ու մտա­ծեց. «­Վա­ճա­ռեմ՝ սրա հա­մար ինձ մի սալ­դո ան­գամ չեն տա: ­Բայց ե­թե ինչ-որ մե­կը սա սար­քել է, նշա­նա­կում է՝ ինչ-որ բա­նի պետք է, չէ՞»: ­Հան­կարծ Ալ­չի­դեն ձեռ­քը խփեց ճա­կա­տին.

— Ո՜նց մինչև հի­մա գլխի չէի ըն­կել: Ախր սա գե­րա­զանց սու­զագն­դիկ կլի­նի:

Տ­ղան կտրեց ու­ռե­նու մի ճկուն, եր­կար ճյուղ, քո­րո­ցը կե­ռի­կի պես ծա­լեց, գնդիկն էլ ա­մուր թե­լով կա­պեց դրան: ­Մի խոս­քով՝ մեկ ժա­մից Ալ­չի­դեն նստած էր ծո­վա­փին և ­փոր­ձում էր ձուկ որ­սալ: ­Բայց ձու­կը, ա­սես նրան հա­կա­ռակ, չէր մո­տե­նում խայ­ծին: Ալ­չի­դեն ա­փին նստեց ա­ռա­վո­տից մինչև կե­սօր, ա­պա` կե­սօ­րից մինչև ե­րե­կո: ­Մեկ ու­րի­շը նրա փո­խա­րեն ձեռք կքա­շեր այդ գոր­ծից, բայց Ալ­չի­դեն շուտ հու­սա­հատ­վող­նե­րից չէր: Ե­թե որ­ևէ բան էր նա­խա­ձեռ­նում, գոր­ծը միշտ ա­վար­տին էր հասց­նում: ­Նա ո­րո­շեց ձկնե­րից ա­վե­լի հա­մառ լի­նել: Եվ կա­րո­ղա­ցավ: ­Մայ­րա­մու­տի ժա­մա­նակ ձկներն սկսե­ցին մո­տե­նալ խայ­ծին: ­Պա­տա­նի ձկնոր­սը հա­զիվ էր հասց­նում ձու­կը հա­նել ջրից և ­կար­թը նո­րից ջու­րը նե­տել: Այդ գի­շեր Ալ­չի­դեն շատ հա­մով ձկնա­պուր կե­րավ: ­Վատ չէր լի­նի` մենք էլ փոր­ձեինք: ­Ձուկն այն­քան շատ էր, որ վաղ ա­ռա­վոտ­յան տղան որ­սի կե­սը վա­ճա­ռեց շու­կա­յում: ­Հե­տո կրկին վա­զեց ծո­վափ: Եվ սկսվե՜ց: ­Կար­թը բռնած` օ­րե­րով նստում էր ծո­վա­փին: ­Կես տա­րի անց նա մի ուռ­կան ձեռք բե­րեց, ևս ­կես տա­րի անց` մի նա­վակ, ու դար­ձավ իս­կա­կան ձկնորս:

Իսկ բա­նաս­տեղծն ու եր­գի՞­չը… Ի՞նչ պա­տա­հեց նրանց: Օ՜, նրանք այն­քան զբաղ­ված էին, որ մո­ռա­ցել էին աղ­քատ կի­թա­ռա­հա­րին: Եր­կուսն էլ մեկ­նե­ցին հե­ռա­վոր ճա­նա­պար­հոր­դութ­յան՝ մե­կը` ար­ևելք, մյու­սը` արև­մուտք: ­Հինգ տա­րի անց նրանք հան­դի­պե­ցին հայ­րե­նի քա­ղա­քում: ­Հի­շե­ցին Ալ­չի­դեին և­ ո­րո­շե­ցին այ­ցե­լել նրան: Ե­կան նույն տե­ղը, որ­տեղ հան­դի­պել էին տղա­յին: ­Նա­յում են` խրճի­թը չկա: ­Փո­խա­րե­նը մի սի­րուն տնակ է, տնա­կի մոտ եր­կու ե­րե­խա խա­ղում են, իսկ ե­րե­խա­նե­րին ժպտում է շե­մի մոտ կանգ­նած ջա­հել տան­տի­րու­հին: Ըն­կեր­նե­րը մո­տե­ցան և ­հարց­րին կնո­ջը.

— ­Դուք չգի­տե՞ք, թե հի­մա որ­տեղ է ապ­րում կի­թա­ռա­հար Ալ­չի­դեն:

— Ինչ­պե՞ս չէ, գի­տեմ,- պա­տաս­խա­նեց կի­նը, շրջվեց և ­կան­չեց,- ա­մուսն­յա՜կ, եր­կու հար­գար­ժան պա­րոն քեզ են հարց­նում:

Կ­նոջ կան­չի վրա տնից դուրս ե­կավ նրա ա­մու­սի­նը՝ Ալ­չի­դեն: Սկս­վեց հար­ցու­փոր­ձը: Նս­տե­ցին շե­մի մոտ, և Ալ­չի­դեն հեր­թով պատ­մեց այն, ին­չը դուք ար­դեն գի­տեք: ­Դա չենք պատ­մի, իսկ ին­չը դեռ չգի­տեք՝ հի­մա լսեք:

— …Այդ­պես, թան­կա­գին պա­րոն­ներ, ես նա­վակ և ­մի լավ ուռ­կան գնե­ցի ու դար­ձա ձկնորս: ­Հե­տո ինձ դուր ե­կավ ­Ջո­վան­նան, ես էլ` նրան: Այդ գոր­ծում, խոս­տո­վա­նում եմ, ինձ օգ­նեց կի­թառս: Ե­րեք ա­միս չան­ցած` մենք ա­մուս­նա­ցանք: ­Դե՛, ջա­հել կնոջն ա­վե­րակ խրճի­թը չէր սա­զում: Ո­րո­շե­ցինք այս նույն տե­ղում տնակ կա­ռու­ցել: ­Քան­դե­ցինք հին խրճի­թը… ­Հի­մա, թան­կա­գին պա­րոն­ներ, ու­շա­դիր լսեք, սա ձեզ էլ է վե­րա­բե­րում: ­Քան­դե­ցինք… ­Հին ծխնե­լույ­զի մեջ ագ­ռա­վի մի լքված բույն կար, բնում` իմ գլխար­կը, գլխար­կի մեջ` հար­յուր սկու­դո: Ես շատ ու­րախ եմ, որ վեր­ջա­պես հին պարտքս էլ կվե­րա­դարձ­նեմ:

Ալ­չի­դեն վա­զեց ներս, բե­րեց քրքրված բե­րե­տը, ո­րի մեջ զնգզնգում էին դրամ­նե­րը: ­Նա բա­նաս­տեղ­ծին և­ երգ­չին հի­սու­նա­կան սկու­դո տվեց և ­շա­րու­նա­կեց պատ­մութ­յու­նը:

— ­Սա դեռ ա­մե­նը չէ: ­Հենց խրճի­թի հա­տա­կը քան­դե­ցինք, անկ­յու­նում` մկան բնում, ինն­սու­նի­նը սկու­դո գտանք: ­Հար­յու­րե­րոր­դը ես այն ժա­մա­նակ ծախ­սել էի նրբեր­շի­կի հա­մար: ­Հի­մա այդ պա­կա­սող դրա­մը դրել եմ տե­ղը:

­Ջո­վան­նան մտավ տուն և ­բե­րեց գե­ղե­ցիկ կապ­ված քսա­կը, մե­ջը` հար­յուր սկու­դո: Ալ­չի­դեն այն տվեց բա­նաս­տեղ­ծին:

— Իսկ գնդի­կը ես կպա­հեմ որ­պես հի­շա­տակ,- ա­սաց Ալ­չի­դեն:

­Նա պատ­մութ­յունն ա­վար­տեց, իսկ ըն­կեր­նե­րի միջև բոր­բոք­վեց նույն վե­ճը: «­Ճա­կա­տա­գի՜ր»,- գո­ռում էր եր­գի­չը: «­Փո՜ղ»,- ա­վե­լի բարձր էր գո­ռում բա­նաս­տեղ­ծը: Կր­կին հի­շե­ցին թե՛ հո­րաք­րոջ ժա­ռան­գութ­յու­նը, թե՛ կոմս ­Լո­ւի­ջիի պա­տա­հա­կան զբո­սան­քը նա­վա­կով: Ալ­չի­դեն, որ ու­շա­դիր լսում էր նրանց, վեր­ջա­պես մի­ջամ­տեց.

— ­Թույլ տվեք ես էլ իմ խոսքն ա­սեմ: ­Փո­ղը` փող, ճա­կա­տա­գի­րը` ճա­կա­տա­գիր, բայց, հա­վա­տա­ցեք ինձ, որ գլխա­վորն աշ­խա­տանքն ու հա­մա­ռութ­յունն են: ­Գու­ցե հո­րաք­րոջ ժա­ռան­գութ­յունն իս­կա­պես օգ­նել է ­Ձեզ, պա­րոն բա­նաս­տեղծ, բայց չէ՞ որ ­Դուք եր­կար տա­րի­ներ աղ­քատ էիք ու չճա­նաչ­ված և ­շա­րու­նա­կում էիք գրել: ­Ձեզ, պա­րո՛ն եր­գիչ, հռչակ բե­րեց կոմս ­Լո­ւի­ջին, բայց չէ՞ որ մինչև այն եր­ջա­նիկ պա­հը, երբ նա ­Ձեզ լսեց, ­Դուք չէիք դա­դա­րում եր­գե­լուց: Իսկ ինչ ինձ է վե­րա­բերում, ա­պա այն ա­մե­նը, ինչ ես հի­մա ու­նեմ, իմ սե­փա­կան աշ­խա­տան­քի արդ­յունքն է:

­Բա­նաս­տեղծն ու եր­գի­չը մի պահ լռե­ցին, ա­պա միա­ձայն բա­ցա­կան­չե­ցին.

— ­Տի­րա­մայ­րը վկա, ճի՜շտ է ա­սում:

 

 

 

 

Հաստատակամ Յուն Սուն (չինական հեքիաթ)

­Մի ժա­մա­նակ ­Ֆուչ­ժո­յո­ւի մո­տեր­քում ապ­րում էր մի փոք­րիկ տղա՝ ­Յուն ­Սու ա­նու­նով: Ն­րա հայ­րը շուտէմա­հա­նում, մնումենինքնումայ­րը: Ն­րանքաղ­քատ էին, տու­նը՝դա­տարկ. պա­տա­հում էր, որ նույ­նիսկ մի բուռ բրինձ էլ չէինու­նե­նում, որու­տեն:

Երբ­Յուն ­Սունմե­ծա­ցավուպետքէար­դենու­սումստա­նար, չու­ներ ո՛չ թուղթ, ո՛չ թա­նաք, ո՛չ էլ վրձին: ­Բայց նահաս­տա­տա­կա­մո­րեն ո­րո­շումէ. «­Պետք է սո­վո­րեմ»: Նաեր­կարէ մտա­ծում, թեինչ­պես խո­րա­ման­կո­րենա­զատ­վիկա­րի­քից:

Ա­ռա­վոտ­յան գնումէիր հա­րուստ հար­ևա­նի մոտ և­ ա­սում.

— Ես լսել եմ, որ դուք տան աշ­խա­տող եք փնտրում: Ըն­դու­նեքինձ: ­Ճիշտ է, տա­րիքս մեծ չէ, բայցես շատ բանչեմ էլու­զում աշ­խա­տան­քիդի­մաց, թույլ տվեք ինձ միայն եր­բեմն նա­յել, թե ինչ­պես են սո­վո­րում ձեր որ­դի­նե­րը, և­ ես գոհ կլի­նեմ:

­Հա­րուստն ու­րա­խա­նումէ. ան­վարձ աշ­խա­տողնիր ոտ­քով է ե­կել, և ­հա­մա­ձայ­նումէ:

­Յուն ­Սուն ա­ռա­վո­տից ե­րե­կո աշ­խա­տում էր, չար­չար­վումհա­րուս­տի տա­նը: ­Բո­լոր կեղ­տոտ ու ծանր աշ­խա­տանք­նե­րը թող­նում էին նրան: ­Բայց դրա փո­խա­րեն նակա­րո­ղա­նում էր եր­բեմն նա­յել այն գրքե­րին, ո­րոն­ցով սո­վո­րում էին տան­տի­րոջ ե­րե­խա­նե­րը: ­Մեկ- մեկ էլ հա­ջող­վում էր լսել ամ­բողջ դա­սը: Երբգա­լիս էր նրանցու­սու­ցի­չը, ­Յուն ­Սուն թաքն­վում էր անկ­յու­նում. նստում և­ ա­կանջ էր դնում:

­Մեկ տա­րի անց նա ար­դեն շատբա­ռեր էրսո­վո­րել, գի­տերդրանցի­մաս­տը, բայց դժբախ­տութ­յունն այն էր, որ գրել չգի­տեր: ­Բայցին­չի՞վրա գրեր: «Ի՞նչ ա­նել»,- մտա­ծումէ­Յուն ­Սուն: Եր­կարմտա­ծե­լուցհե­տոհնա­րը գտնումէ:

­Յուն ­Սուն ուիր մայրնապ­րում էինծո­վա­փին՝փոք­րիկ տնա­կում: Ա­լիք­ներն ամ­բողջ օ­րը հար­թում էին ծո­վափն­յա մանր ա­վա­զը: ­Յուն ­Սուն վերց­նումէրմի եր­կար ձող ու գնումծո­վափ: ­Նա ա­րագ-ա­րագ մի բառ էրգծագ­րումա­վա­զի վրա: Ա­լի­քը գա­լիսև գ­րա­ծըսրբումէր: ­Նո­րից էրգծագ­րում, ու­րիշ մի ա­լիք դարձ­յալսրբումէրնրագրա­ծը: Այդ­պես նա կա­րո­ղա­նումէրան­վերջ գրել՝ա­ռանց վրձնի ու թղթի, բայց հի­մա էլգրքեր չու­ներ:

­Մի ան­գամ ­Յուն ­Սուն մո­տե­նումէիր հա­րուստ տի­րոջնուա­սում.

— Ես ձեզ հա­մարաշ­խա­տում եմ ա­ռանցվար­ձատ­րութ­յան: ­Հի­մա ու­զում եմ խնդրել, որինձվար­ձատ­րեք: ­Բայց ե­թե թույլ տաք ինձ կար­դալ ձեր գրքե­րը, ես հա­մա­ձայն եմ աշ­խա­տել է­լի մեկ տա­րի:

­Տան­տե­րը չէր ու­զումկորց­նել այդ­պի­սի ձեռն­տու աշ­խա­տո­ղին, ուս­տի և ­հա­մա­ձայ­նումէ: ­Յուն ­Սուն ար­դենգրքեր էլ ու­ներ:

­Մո­տե­նում էր ձմե­ռը: Օ­րերն սկսելէինկար­ճա­նալ: ­Նաաշ­խա­տում էր մինչև մութն ընկ­նե­լը: ­Ցե­րեկ­վաժա­մերնար­դեն չէին բա­վա­կա­նաց­նում նրան: ­Յուն ­Սուն այն­քան աղ­քատ էր, որ չէր կա­րող նույ­նիսկձեթ գնել ճրա­գի հա­մար: ­Բայց հա­մառ էր ու հաս­տա­տա­կամ: ­Լուսն­կա գի­շեր­նե­րը ­Յուն ­Սուն կար­դում ու գրում էր լուս­նի լույ­սով, իսկ երբ լու­սիննամ­պե­րիհետ­ևիցչէր եր­ևում, նա հա­վա­քում էր խո­տե­րում փայլփ­լող լու­սատ­տիկ­ներնու կպցնում բամ­բա­կի ձո­ղին: Դ­րանց ար­ձա­կած թույլ լույ­սի տակ աշ­խա­տա­սերպա­տա­նինկար­դումէր նաևմութգի­շե­րով:

­Տա­րի­ներ ան­ցան: ­Յուն ­Սուն հա­սավ իր նպա­տա­կին. նա դար­ձավ մեծ գիտ­նա­կան: ­Մինչև այ­սօր էլ մար­դիկ հի­շում են փոք­րիկ, աղ­քատ ­Յուն ­Սո­ւի հաս­տա­տա­կա­մութ­յունը: