Category Archives: թթուդրիկ 2015-2016

Սեբաստացու օրեր, թթուդրիկ

dscn9466

Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Continue reading →

Թթուդրիկյան Ծես

Սովորողների հետ միասին նախապես կազմել և գնել էինք թթվի համար անհրաժեշտ բաղադրիչները:Ծնողները նույնպես ակտիվորեն  և մեծ սիրով մասնակցում է  թթուդրիկի ծեսին:Մի տեսնեիք , թե ին՜չ ուրախություն էր տիրում, ի՜նչ ռոդարիական կերպարներ, ի՜նչ զվարթ դեմքեր:

Սեբաստացու օրեր, թթուդրիկ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը` նոյեմբերի 1-21

Նախագծի նպատակն է կրթահամալիրի սովորողների մոտ ձևավորել Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության գործունեությանը, նպաստել սովորողի մոտ սովորելու, փնտրելու, պրպտելու որակները:

Մայրենի- Ընթերցանություն և ծանոթություն`

«Ես սեբաստացի եմ» -ամեն մեկը պատմում է, թե ինչպես է  ընկալում այս արտահայտությունը:

Կանոնադրություն- Կազմում ենք կանոնադրություն, օրենքներ, որոնք չպետք է խախտի իսկական սեբաստացին:

Համեմատություն- Ինչպիսի՞նն են  Սեբաստացի ուսուցիչները, ինչո՞վ են տարբերվում մյուս ուսուցիչներից ։

հորինել հանելուկներ թթվի մասին/բանջարեղենների,աղի, ջրի և այլն/:

Քննարկումներ  /դասարանական և առցանց/: Թեմաներ`

  1. Ինչի՞ց է երևում, որ մենք սեբաստացի ենք:
  2. Ինչու եմ սիրում կրթահամալիրը:
  3. Ի՞նչ գիտի իմ շրջապատը Մխիթար Սեբաստացու մասին:

Մաթեմատիկա+տեխնոլոգիա- Թթվի ծեսի իրագործում:

Ծնողական համայնքի աջակցությամբ, օգնությամբ նախատատրաստվում ենք թթվի ծեսին:

  • Ցուցակ ենք կազմում
  • Հաշվարկներ ենք անում
  • Բաղադրատոմսեր ենք հավաքագրում
  • Խնդիրներ կազմում
  • Գնումներ ենք կատարում
  • Թթուդրիկի ծես ենք իրականացնում/նոյեմբերի 6-ին,ժամը 13:00-14:00/

Թթուդրիկ – ուսումնական նախագիծ/     2-րդ դասարան/

Նոյեմբերի 1-21

Նպատակը—   սովորողների մոտ  զարգացնել    հետազոտական ,  ճանաչողական  գործունեության ,  ինքնակրթության ,տեղեկություն գտնելու հմտություններն ու  կարողությունները:

Նախագծի թեման — թթվի ծես,  թթու դնել ,թթվի մասին

Ուսուցողական թեմային վերաբերող հարցեր

2 -րդ դասարանի   սովորողների հետ միասին քննարկում ենք հետևյալը.

Ինչու՞ ենք թթու դնում

Ի՞նչ է  թթուն

Այն  առողջարար է , թե՞ ոչ  :

Ինչու՞ ենք թթուն դնում աշնանը :

Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:

Նախագծի գործունեության ընթացքը ՝  ծեսի կազմակերպման ընթացքը

Թթուդրիկի ծեսը սկսվում է նրանից, որ սովորողների հետ միասին   կազմում ենք թթվի պարագաների  ցուցակ՝ գնումներ կատարելու համար: Դասավանդողը  յուրաքանչյուր  սովորողի   հատուկ դեր է տալիս  .  երեխաներից մեկը    գումարն է հավաքում,  մյուս երկուսը հաշվարկն են  անում , մի ուրիշն էլ ցուցակն է  մուտքագրում, տվյալները ներկելով որևէ գույնով / գործունեության  ընթացքում սովորողն անընդհատ օգտագործում է  Word  ծրագրի գործիքները /  :Դրանից հետո երեխաները գնում են խանութ,որտեղ    գնումներն  են  կատարում  ,  ընտրում թթվի համար   անհրաժեշտ պարագաներ  :

Գնումներ կատարելուց հետո ևս հաշվում են, թե որքան դրամ ծախսեցին գնումների համար և համեմատում  նախնական հաշվարկի հետ:Կազմում են խնդիրներ, մոտքագրում են  և առաջադրում մեկը մյուսին:Շատ կարևոր է նաև , որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն թթուդրիկի   ամբողջ   գործունեությունը    /ծնողների և ուսուցչի մասնակցությամբ և ուղղորդմամբ / լվանան   բանջարեղենը, մաքրեն   կանաչին, կեղևազերծեն  սխտորը և այլն: Նրանք ինքնուրույն էլ  տեղավորում են   ամբողջը  տարրաների մեջ:

Բնագիտական փորձեր  

Ջրով լի  բաժակի մեջ լցնումենք 1 ճաշի գդալ աղ,  գդալով  լավ խառնում ենք, այնպես , որ աղը մինչև վերջ լուծվի: Ավելացնում են սննդային ներկանյութով   ջրի կաթիլներ / թեյի գդալով/ Ավելացնելուց հետո տեսնում են ,որ ներկանյութը չլուծվեց աղաջրում :

1Բանկայի կեսը  լցնենք ջրով:Հում ձուն իջեցնենք բանկայի մեջ: Այն անմիջապես կսուզվի:

2 Այնուհետև  հանենք  ձուն:

  1. Ավելացնենք ջրի մեջ 2 թեյի գդալ աղ և լավ խառնենք:

4.Նույն ձուն  դնենք  աղով լի  բանկայի մեջ և հետևենք: Քանի որ  ջրի  մեջ    բավականին  աղ  կա  և  ձուն կկախվի  ջրից, չի սուզվի  :

Ջրով լի բանկայում լցնում ենք աղ/ մի  քանի ճաշի գդալ /  , վերցնում ենք մեկ հատ մաքրած հում  կարտոֆիլ: Այն իջեցնում ենք աղաջրի մեջ և  կարտոֆիլը  չի   սուզվում ,բարձրանում է վեր :Որքան շատ ենք աղ ավելավնում ,այնքան կարտոֆիլը ավելի վեր է բարձրանում :