Category Archives: ընթերցանություն

Ամառային ընթերցանություն

Իրինա Գյուրջինյան

Ընթերցանության ստուգատես

img_20160926_110733

Վայրը՝ Հարավային դպրոցի լողափ:

Continue reading →

Գարնան կանչը

IMG_26052015_1219203.1 դասարանի սովորողները գարնանային բանաստեղծություններ և պատումներ են հորինել և տեղադրել իրենց բլոգներում:

Continue reading →

Աբովյան Խաչատուր՝ Պարապ վախտի խաղալիք

ՀԱՌԱՋԱԲԱՆ

Շատ անգամ պարապ ժամանակս միտք էի անում, էնպես մեկ բան գրեմ, որ մեր խալխի սրտովն ըլի, բայց չէի գիտում թե ինչ լեզվով գրեմ: Մեր գրաբար լեզուն անգին է, նմանըչունի, ինչքան լեզու էլ որ գիտեմ, մեկն էլա էն համը, էն քաղցրությունը, էն ճոխությունը չունի. բայց մեր վատ բախտիցը հազարիցը մեկը չի հասկանում, ինչ պետք է արած:Երանի Էն սհաթին, որ մեր ազգը քիչ քիչ կարողանա էս կորած գանձը գտնիլ, ու իր լեզուն սովորիլ, իմանալ: Բայց ով չի գիտի, որ սրան շատ ժամանակ կուզի. ու մինչև էնժամանակը մնալ, ո՞վ գիտիմարդ սա՞ղ կմնա, թե չէ:

Էս մտածելով ուզում էի, որ գրած բանս ամեն մարդ հասկանա, ու Էնդուր համար աշխարհաբար գրեցի: Թող գիտուն մարդիքը ինձանից չնեղանան, նրանք շատ գիրք են կարդում,իրենց սիրտը մխիթարում. Ամա հասարակ մարդը մեկն էլա չունի, որ նա էլ նրանով իր պարապ վախտը՝ ժամանակն անցկացնի:

Շատ մարդ է գանգատ անում, թե մեր խալխը գիրք կարդալ, ուսումն չի սիրում. ախր ի՞նչպես սիրի մարդ, որ զորությունը չի հասկանում: Կարելի է, ես սխալվում եմ, բայց բնականէ, մարդ միշտ էն բանը կսիրի, որ իր սրտովն ըլիԵվրոպացոց մուզիկեն շատ հիանալի է, խոսք չունիմ, ամա մեր սազն ու զուռնեն մեր ականջին ավելի ա դիր գալիս, չունքիԷրեխությունից Էնդուր ենք սովոր:

Շատ բաներ Էսպես գրել, հազիր էի արել աշխարհաբար, բայց էլի սիրտ չէի անում, որ լիս քցեմ: Վախենում էի, թե ժամանակս, փողս կորչի, գիրքս էլ մեկ տեղ թոզումը վեր ընկածմնա, փթի: Բարեկամ մարդիք որ վախտ վախտ տեսան, խորհուրդ տվին ինձ, թե շատ Լավ կըլի, որ տպիլ տամ: Իրավ՝ թե որ մուրազս տեղ հասնի ու գրածս ազգին դիր գա, որքանբախտավոր կըլիմ: Էն ժամանակը ջանք կանեմ, որ դհա լավ բան գրեմ, թող էս առաջին էսպես ըլի:

Կարդացողը ինքն էլ լավ կիմանա, որ էս գրած բաները ավելի ուրախության համար են, էն պաաճաոավ բոլորը մեր խալխի խոսացած բաներն եմ հավաքել. թարգմանածներս էլ՝էնպես եմ դուս բերել, որ մեր խալխի սրտովն ըլիԲայաթիքը էն մտքով եմ գրել, որ չունքի մեջլսում, հացի վրա թուրքեվար են էսպես բաներ ասում. լավ հայը հայեվար ասի, որ քիչքիչ լեզուն քաղցրանա, չունքի ոչինչ բան լեզուն Էնքան չի քաղցրացնիլ, որքան խաղ ու տաղը: Հույս ունիմ, որ ուրիշ մարդիք դհա լավը շինեն: Աղասու մեկ քանի խաղը, որ Էստեղմեջ եմ բերել կարելի է՝ թե շատ մարդ չիմանա, թե նա ո՞վ էր: Աղասին մեկ ջահել ռաշիդ քանաքռցի հայ էր: Ղզլբաշի ժամանակին սովորություն կար, որ աղջիկ Էին քաշում: Մեկօր Էսպես աղչիկ քաշելիս՝ կտրիճ Աղասին դուս Էկավ, մեկ երկու թուրքի սպանեց ու փախավ Փամբակ: Խղճի հորնըմորը Երևանու բերդումը չորացրին. Ինքն էլ՝ Ռուսը որ Երևանառավ, գնաց, որ հորն ազատի, իրան էլ հոր վրա տվին, սպանեցին: էս խաղերը էն փախած ժամանակն է ասել: Սրա պատմությունը շատ երկար է, որ գրած մոտիս հազիր ունիմ ունրանով կարելի է իմանալ էն ժամանակվա մեր աշխարքի հալը: Գրքի անունն ա Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի: էնպես էլ շատ զվարճալի պատմություններաշխարհաբար գրած՝ մոտիս հազիր ունիմ: Ո՞վ գիտի բալքի թե մեկ աստվածասեր մարդ իր հոգու խաթեր տպիլ տալ: Ես չկարացի բոլորը ի միասին գրել, չունքի խարջը շատկըլեր:

Թե գիտուն, խելոք մարդիք ինձ պախարակեն, դու էլա ինձ պահիր՝ սիրելի ազգ, չունքի իմ ուզածս էն ա, որ քեզ ծառայեմ, քեզ իմ կյանքս տամ, քանի շունչս բերնումս ա:

էՍ ԳՐՔԻ ՃԱՄՓԻ ԽՐԱՏԸ

Գնա՜, իմ խեղճ գիրք՝ գնա՛ մարդամեջ.
Գլուխդ քաշ քցի՛ր, մի՛ նեղանար հեչ,
Անկաջդ փակի՛ր, սիրտդ լեն բռնի՛ր,
Ինչ ասեն, խոսին, տա՛ր ու համբերի՛ր:
Ճամփորթի գլխին շատ փորձանք կգա:
Անձրև, ձին, կարկուտ՝ հազիր համեշա,
Դուման ու կայծակ, շոք, բուք ու կրակ
Ամեն տեղ կըլին, ամեն ժամանակ:
էսպես բանիցը, ով շուտ վախենա,
Ու ճամփի կիսիցն վեր կենա, եդ գա,
Ո՜չինչ չի շահվիլդարդակ կմնա:
Փորձանքից՝ մարդը՝ լավ չի՝ նեղանա:
Ի՞նչ ես դարդ անում, որ վրեդ խոսին,
Յա քեզ ծաղր անեն, յա աչքից քցեն:
Ամենի սրտին դուր գալ չի ըլիլ.
Ամենի խաթրը ո՞վ կարա առնիլ,
Աշխարքի բերանն ջվալի բերան:
Առակ է ասած՝ ո՞ւմ ասես քո բանն:
Հալբաթ մեկ օր էլ արև դուս կգա,
Էն վախտն կիմանան, թե ուզածդ ի՞նչ ա,
Գնա՛, աստված քեզ բարի ճամփա տա,
Ում տուն էլ մտնիս, բարով տո՛ւր, գնա ,
Մտքումդ պահի՛ր էն վաղի առակն,
Որ չանես քեզ էլ ինձ էլ խայտառակ,
Որ մեկ ծեր մարդ իր ջահել որդու հետ
Դուս Էկավ, գնաց, աշխարք տեսնի, եդ
էլ իր տունը գա: Ինքն իշի նստեց,
Սնգսնգալով՝ նա որդին առաջ քցեց:
Ճամփորթի մեկը էս տեսավ, ասեց:
Ի՞նչպես հեր ա նա, որ որդուն թողել
Ոտով, լիտր ու կես՝ ինքն իշին բազմել:
Ասածը ծերը լսեց, վեր էկավ,
Որդուն նստացրեց, ինքն առաջ ընկավ:
Մեկն էլ Էն կողմիցն՝ իր զուռնեն փչեց,
«Երկուսդ էլ նստիք, ի՞նչ բան ա էդ մեծ»:
Սրան էլ լսեց լողլող հալևորն.
Ոտներն ճոլոլակ էն մեծ միրքավորն:
Հեր ու որդի որ իշի վրա բազմած՝
Չմտան քաղաքն. էլ մարդ չի մնաց,
Որ մատով նրանց ցույց չի տա՝ հանկարծ:
Բեղ, միրուք բոլորն լավ սղալելով,
Ծափ տվին քամակիցն, վրեն ծիծաղելով:
Խղճի որ ճարը կտրվեց, վեր Էկավ,
Իշի ոտները կապեց, մեկ փեդ լավ
Միջովն անց կացրեց, մեկ տուտն իր ուսին
Մեկը իր որդու՝ դրեց քամակին:
Քար ու ձոր բերան, ու աչք բաց արին:
Ճարն որ կտրվեց, ի՞նչ պետք է աներ,
Սիրտը չտարավ աշխարքի բաներ,
Հազար ուշունց ու անեծք կարթալով,
Էշը վեր առավ, քցեց ջուրն՝ լալով,
Գետի ղրաղին կանգնած՝ սուք արեց՝
«Լիս դառնա հոգիդ ա՛յ իմ էշ»՝ ասեց:
«Ի՞նչ կըլեր, տանից չէինք դուս էկել,
Ո՛չ ուրշին լսել, ո՛չ մեր տունն քանդել:
Ինձ տեսնողը՝ թո՛ղ՝ իր գլուխը լա,
Ուրըշի դնչին հեչ մտիկ չտա»: —
Ամենի խոսքին ականջ դնողը
Գլուխը կկորցնի, յա էլած ղուղը:
Ով լայաղ չանի, քեզ վերցնի, կարթա,
Թո՛ղ իր շնորքը պահի, մոտ չգա:
Քար ու չոլ ընկնիլ ի՞նչ մեկ մեծ բան ա,
Խոր խոր խոսալուցն ո՞վ ինչ կիմանա,
Խոսողին էլ՝ միշտ հասկացող պտի,
Թե չէ փուչ՝ քամին կառնի, կտանի:

ԱՍԱՑՎԱԾՔ ԲՆԱՀԱՅՏՔ ԻՆՔՆԱՀԱՐՄԱՐ ՀՈՐԻՆՎԱԾ

ԼՈՌԸՑԻՔ

Երկու լոռըցի՝ հալալ ախպոր նման՝
Թուր ու թվանք կապած սար ու ձոր ընկան,
Որ իրանց համար ֆորս անեն, բերեն,
Իրանց օղլուշաղն էնդով կերակրեն:
Հենց մտան մեշեն, մեկ ծառի վրա
Տեսան, որ մեկ չաղ չալ աղավնի կա:
Ընկերի մեկը մյուսին ասեց:
«Տյեղս կա՛ց, քյընամտյանիցն յաղ պյիրեմ,
Հլե յէս սհյաթինյես քյըմատաղ յեմ,
Ատյա՛, մե՛ր տղյա՝ մեր պյախտը պյանեց,
Շուտով յետ քյըքյամյէս թբվավորյին
Լյավ հյաչքը պյռնի՛մնյա յէս ծյառին:
Սեկ քյաբյաբ յանենքհյուտենք լյավ պյապյաթ:
Մըհյիկ քյընում յեմտյու քյիտես լյավ վյատ»: —
Նա ուշացավ, մյուսն էլ չհամբերեց,
Տրեխը հանեց, մտքումը դրեց.
Որ ծառն վեր ըլի ու ձեռով բռնի:
Ախմախ ֆորսկանը դեո կիսաճամփի,
Աղավնին թռավ, գնաց իր քեֆին:
Լոռըցու աչքը բաց մնաց, հոգին
էլ չի համբերեց, ասեղ բարկացած
«Տյո չառլամիշ ղյուշ տյու յոր քյու հյունարն
Պյանյացնիլ քյիտեսյե՞ս յեմ հլե նաչյարն:
Ցոր տյու յէտպստյիկ տեղյովն կյթռչիս,
Ձեռս յո՞վ է պյռնելյոր ղոլես փախչյիս»: —
Ասեց ու զրը՛խկծաոի ծերիցը
Էնպես դրըմփաց, ու իր ջանիցը
Ձեռք վերցնիլն, հոգին տալը մեկ էլավ,
Ու զուռնա մեիդն էնտեղ ձգվեցավ:
Ինչպես պատահեց: Աղավնու թևիցն
Սեկ բմբուլ էկավ, ընկավ վերևիցն
Լոռըցու բերանն, որ ընկերն էկավ,
Իշտահը զլած՝ մոտին կանգնեցավ:
«Հյա՞ քյընըծահե՛ր՝ տյու յիշի քյուռյակ:
Ասեց ախմախը ու գնաց աղաք:
«Ա՛յտյա՝ քյու փյորը խյոզի թյափյան յէ՞ր.
Հինչ յէիր ճյաքյում, ա յէս խեղճ, յանտեր
Ղշին սյաղսյաղ յեստյու փյորըդ քյաշել,
Կըլխեդ խռյով յինի յիշտյահդփյորդ յէլ:
Մի քիչ սյաբր յէյիր յարելհի՞նչ քյըներ»
Ասեց, ընկերին տեղն ու տեղ թողաց,
Քամի կուլ տալով՝ իր բանը գնաց:
Աստված ողորմի լոռըցու հոքուն,
Էն ֆորսն, ընկերն ո՛չ ես տեսնիմ, ո՛չ դուն:

2

Երկուսն էլ մեկ օր էլի ֆորս գնացին,
Շատ որ ման էկան, բան չճարեցին.
Էկան մեկ ծառի շվաքի տակին
Քրտինք սրբելով՝ ծանր նստեցին:
Շատ ու քիչն աստված գիտե՝ ի՞նչ ասեմ.
Քոռաղադինա՝ մեկ ճանճ, չգիտեմ,
Ի՞նչ կողմից էկավ, մեկի ճակատին
Նստեց ու արինն ծծեց իր քեֆին:
Ղոչաղ ընկերը էս որ հենց տեսավ,
Մատը բերնին դրեց, շվացրեց, ասավ,
«Հե՛ Հանի՝ քյը մա՛տաղ՝ մեկ ժուկ սաբր արա՛,
Աստված մեր նյասիբն հյասցրեց յէս ա՛»
Ասեց ու թվանքն դոշին դեմ արեց,
Նա ոտը քաշեց, մյուսն գլուխը թեքեց:
Ընկերի մահը՝ հանաք իմացավ,
Մեռած մեյիդը կապեց, վեր կապեց, վեր կալավ
Գոմշի քամակին դրած՝ մեկ ջրի
Որ մեջը մտան, շոքն առավ գոմշի
Ջանն. աղավարի կուզեր, որ պառկեր,
Ախմախ ընկերը՝ էն կողմիցն ուսեր
Քաշելով՝ գոռաց, մեռլին վեր հատեց,
«Ատյա քյու նանի միսը շոն ծյամի.
Հենց մեռել յեսյոր բերանդ զորում չի՛.
Մեկ հա՛, տպփռյու էլ ա անես Էդ կյոմշին,
Չթողաս նստինք, հոր քյնանք մեր պյանին»:

3

Մեկ քանիսն էլ մեկ օր կացին ուսին
Գնացին, փեդ անեն ու ճամփի կիսին
Մեկ ձիավորի որ ռաստ չէկան,
կտրեցին աղաքն, խնդրեցին նրան,
Որ տեսնին՝ թե ո՞ւմ կացինն է լավ սուր:
Ղոյմաղոչում դու խելոք ձիավոր
Բոլորի կացինն որ մոտ չի արեց,
Ղամշեց ձիուն ու դարնըվեր քաշվեց:
Փալան ու նոխտա կորցրած իշի պես
Կանգնած՝ ճմբոեցին նրանք աչք ու երես:
Սատանին նալաթ՝ ձիու քուռակը
Մնացել էր եդ: Բռնեցին աղաքը:
Ինչ շոր ունեին, բոլորն հանեցին,
Նրան բարձեցին, որ սատկի տակին,
Որ նրանց սիրտը մի քիչ հովանա:
Բայց ղոչաղ քուռակն՝ բարգ ու բարխանա
Հետն առավ, վազեց՝ տրտինգ անելով:
Լոռըցոնց աչքը սառած մնալով,
Հենց իմացան, էս տեսածն հրաշք էր:
Քորելով անսաս՝ գլուխ ու բեղեր.
Ընչանք տուն հասան, անձրևի տակին
Իրանց վրի կեղտն էլ մեկ լավ լվացին:

4

էլի էս օրհնած խալխը հազրված՝
Գնացին մեկ օր մեշեն՝ հավաքված:
Տեսան՝ մեկ լավ ծառ քարափի ծերին.
Թե կտրենք սրան, էսպես միտք արին,
Մեզ խեր չի անիլ, խոր ձորը կընկնի,
Մեր աշխատանքն էլ հետը փուչ կըլի:
Շատ որ միտք արին, խոսքը մին էլան,
Որ կախ ընկնին, ձեռ ձեռի նրանք տան,
Ու էնպես քաշեն, քոքըհան անեն,
Իրանց միջումը հետո փայ անեն:
Աստված կանչեցին, ճոլոլակ էլան:
Ծառը պոկ չէկավ, իրանց գլուխն ի՞նչ լան:
«Ատյա մեր տղյե՛րք՝ տյուք ղայիմ կյացե՛ք,
Մի ձեռիս թքեմ, յետո քյաշվեցյեք»:
Ձեռը բաց ընկավ՝ նրանք իրար գլխով՝
Խաչ, ավետարանի անուն տալով,
Էնպես գլորվեցան, քարափնիվեր ընկան,
Էն գընալն էր, որ գնացին, եդ չէկան:

ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ԻՇԻ ՔՈՒՌԱԿԸ

Իշի քուռակը վերջն է՛շ կդառնա,
Ամարաթում, թե գոմում մեծանա:

Մոլլա Մասրադինն շատ բան է արել,
Ինքն ախմախացելուրըշին խաբել,
Բայց նրա հունարքն իշի քուռակին
Իր իշությունից էլի չի դարձրին:
Մայիս ամիսն էր, օրերն քաղցրացել,
Իսան ու հայվան սար ու ձոր բռնել,
Ամենի արինն նո՛ր էր եռ ընկել,
Ամենի սիրտը էլ եդ նոր բացվել:
Մեկ քաձ էշ էլ իր քուռակն քամակին
Քցած՝ հանդումը նայում իր քեֆին.
Ինքն թավալ տալիս ախպումն ու զռում,
Քուռակն էլ պոչը ցցած մոտն խաղում:
Մոլլեն որ իր սուրբ ղուռանիցն ավել՝
Ուխտը ուլիցը չէր կարող ջոկել,
Նրա չափ ընկնիլն որ աչքովն ընկավ,
Էլած ուշք ու միտքն էլ նրա հետ թռավ:
«Ջահել վախտն էսպես որ հունար ունի
էս օրհնած գառը, ու փախչիլ գիտի,
Որ մեծանա հո՝ աշխարք կարմացնի,
Երբ տակիս՝ նստած՝ էսպես չափ քըցի»:
Գողացավ քուռակն, տարավ գոմն, կապեց:
էշն լեզու չուներ, խելքը ո՞վ տվեց,
Որ տիրոնչն ասի քուռակի տեղը,
Մոլլեն էլ գիժ չէր, ասեր, դառնար գողը:
էսպես տանը կապեց, ո՛չ թե խոտ, խոռակ,
Չամիչ ու խուրմա ուտեր մեր քուռակն:
Արև ու անձրև աչքը չըտեսավ,
Թոզ ու ախպ, փալան, ո՛չ բեռը տարավ:
էսպես պահելուցն էլած ղվաթն էլ
Պակսեց: Մեր թամբալ քուռակն մեծացել
Իր իշի բոյը, իր իշի հասակն
Առած: Վախտն էր, որ տեսնին Մոլլի փառքն:
Մեկ ազիզ օր էլ որ էկավ, հասավ,
Մոլլեն էլ լավ իր թադարեքն տեսավ:
Ու տնկտնկալով, քամի կուլ տալով,
Իշի քամակին բազմած խիստ քեֆով:
Նոխտի փոխ՝ չաթու, թամքի տեղ փալան
Իշի դունչն ու վրեն դրած՝ էկավ մեյդան.
Որ ջիրիդ խաղա, քանի ինքն սաղ ա,
Բայց էշ ու ջիրի՞դ — ա՛յ Մոլլա Աղա:
Ձիանքն էլ մնացին հուշտ էլած, սառած,
Չէ թե ձիավորքն՝ բերանները բաց:
Մոլլեն ամենի սիրտն առավ, ասեց,
Որ իրան նայեն, ու էշը քշեց:
Քոռաղադինա էն օրը շոք էր,
Ջիրիդի տեղն էլ ախպսին մոտ էր:
Թո՛շթո՛շ կանչելով՝ խեղճ Մոլլեն բերանն
Պատռեց, բայց իշի ղուղը չի մտան:
Բերնով օրհնում էր, ոտով վեր հատում,
Գլուխը սղալում, եդևիցն բզում,
Բիզն էլ բեզարեց, քարն էլ, քացին էլ,
Բայց կակող ախպուսն իշի խելքն առել:
Փռվեց չորս ոտովն էն տեղ իր քեֆին.
Ո՛չ ծեծին նայեց, ո՛չ Մոլլի միրքին:
Տեսնողք փոր, բերան բռնած՝ քաշվեցին,
Մոլլեն զոռ տվեց ուշունցի պարկին:
Բայց Խելոքի մեկն ղրաղ քաշեց նըրան,
Ու կարթաց գլխին սաղ սըհաթ ղուռան,
«Ով իշին կուզի նոր մարիֆաթ տալ,
Աստված գիտենա, ի՛նքն ա էշն հալալ»:

ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՊՂԻՆՁԸ

Մոլլա Մասրադինն իր հարևանիցն
Մեկ օր մեկ պղինձ սկսեց փոխ ուզիլ:
Իր կարիքն հոքացեդ բերեց պղինձն,
Բայց հետն էլ մեկ փոքր թավա էր դրել:
Խեղճ հարևանը մնաց զարմացած,
Խորամանկ Մոլլի միտքը չիմացած,
«Պա՛տվելի՝ ասեց, էս ի՞նչ ընկեր ա,
Որ պղնձիս հետ իմ տունս էկել ա,
Ես քեզ անցած օրն՝ մինը փոխ տվի,
Հիմիկ ջխտվել են. ի՞նչ պետք է ըլի»: —
Սուրբ Մոլլեն նրան փառավոր դիմով
ԻմամՀուսենիՂուռանի անունով
Գլխումն նստացրեց, թե նրա պղինձն
Ծնավ իր տանը: Թե չէ իրանից
Գի՛ժ չէր, որ իր տան հաջաթն վերցներ,
Ու նըհախ տեղը ուրըշին բախշեր: —
Հարևանն թեև շատ էլ միտք արեց,
Ուսերը քաշեց, գլուխը շարժեց.
Բայց ավելի շահն ո՞ւմ փորն ա ծակել.
Ով շատ ագահ է, վա՜յ էն մարդին էլ:
Հարևանն սկսեց շնորհակալ լինիլ
Ու ուրախությամբ թավեն տուն տանիլ:
Մեկ քանի օրից եդը մյուս անգամ
Մոլլեն էլ էկավ աո իր բարեկամն.
Դեռ չէ՛ր բերանը բաց արել, իսկույն
Դրացին խնդությամբ՝ շուտով վազեց տուն,
Պղինձը դուս բերեց, մեր Մոլլին տվեց,
«էլի կըծընի», իր մտքումն կարծեց:
Բայց Մոլլի հեսաբն դեռ չէր մտածել:
Օրն շաբաթ դառավ, շաբաթը ամիս.
Չարեն կտրեցավ, պղինձը պահանջել
Սկսեց դրացին, բայց դու ո՛չ մեռնիս:
Մոլլեն էլ ո՛չ սուրբ, ո՛չ իմամ թողեց,
Քյաբ ու Ղուռանով չարաչար երդվեց:
«Թե նրա խեղճ պղինձն՝ մեկ ամսից աոաջ
Վա՜յ տեր կանչելով, մեղա գոչելով
Հոգին ավանդեց, երկինքը գնաց»: —
Դըրացին մնաց քար կտրած, սառած.
Հենց բռնես, մեկ ձի գլխին քացի տվեց:
Մոլլի ոտն ու գլուխն չափելով ասեց:
«Հանաքն ուրիշ վախտ արա՛ դու ինձ հետ.
Էդպես մասալեքն պառավքը կասեն.
Կամ պղինձս տուր, կամ նրա ջառըմեն.
Թե չէ ո՞վ է լսել՝ թե պղինձը կը մեռնի»,—
— «Էսպես հաստագլուխ մարդ էլ կըլինի՞ ,—
Տո քո՛փակ.
Ծնանողն մեկ օր պետք է մեռանի.
Ով որ ծնելուն հավատ կընծայի,
Ու ծնած որդին իր տունն կտանի,
Բաս մահվան սուքն չպետք է կատարի՞: —
Դիվանն էլ Մո՛լլին իրավունք տվեց.
Դրացին թեև գլուխն քարեքար տվեց.
Ձեռն ո՛չինչ չընկավ. ում էլ հարցրեց,
Հենց է՛ն շահվեցավ, որ վրեն ծիծաղեց:
Խորամանկ մարդիցն աստված ազատի,
Խելացին նըրա ո՛չ խերն, ո՛չ շառը,
Իր օրումն երբեք չի պետք է ուզի:

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄԱՐԴԻՔԸ

Շատ տեղ ման էկած, շատ երկիր տեսած՝
Մեկ մարդ՝ էլ կրկին իր աշխարհն էկավ.
Ծանոթ, բարեկամ գլխին հավաքված՝
Կուզեին գիտել, թե նա ի՞նչ տեսավ:
«Լեզուս չի՛ բռնում, որ ձեզ ե՛դ պատմեմ,
Ինչ որ լսել եմ ու աչքով տեսել.
Թողե՛ք, բա՛րեկամք՝ փոքր շունչ առնեմ,
Ապա լսեցե՛ք, ինչ կուզեմ ասել: —
Վա՜յ էն մարդին, որ իր տանը միշտ մնա.
Ու աշխարքիցս ո՛չինչ խաբար չիմանա:
Դուք լավ գիտեք, թե ի՞նչքան մեծ ա երկիր.
Ու ո՞րքան ծովքազգք և քաղաքք ու բաներ
Կան ամեն տեղ հազար տեսակ զանազան
Ո՛չ թիվ ունին, ու ո՛չ հեսաբ, ո՛չ սահման:
Շատ տեղ կա, մարդիք իրար միս ուտեն,
Շատն էլ հացի տեղ խոտը ճաշակեն.
Ոսկի ու արծաթն՝ էնպես երկիր կա,
Խոտի հետ դուս գա, ջըրի հետ գնա:
Բայց էս ինձ էնքան չի զարմացրուց,
Ւնչպես մեկ երկրի մարդքերանց գործն:
Հառավոտե մինչև ի մութն անխափան
Նստին նրանք ի միասին լուռ, անձայն:
Ո՛չ դժողքն են մտածում, ո՛չ արքայությունը,
Հաց ու կերակուր իսպառ մոռացած,
Ու Աստծու աչքիցն՝ հենց բռնի՛ր՝ ընկած,
Իրար երեսի նայիլ չեն ուզում:
Ամպն էլ որ գոռա, կայծակն էլ թափի,
Թոփ ու թնդանոթ նրանց գլխովն անցնի,
Թեկուզ սաղ երկինքն նրանց գլխին փուլ գա,
Մեկն էլա տեղիցը չի՛ ուզիլ ժաժ գա:
Թե դժոխքն էի գնացել, հավատացե՛ք ինձ՝
Էն զարհուրելի կերպարանքն ինձ
Չէին պատահիլ: Քանի միտքըս գա,
Հոգիս ու մարմինս սարսի ու դողա»: —
«Ախր ի՞նչ է նրանց միտքն ու կամքը,
Որ էսքան մտածեն», հարցրին բարեկամքը:
«Կարելի է՝ թե իրանց աշխարքի հոքսն են միշտ քաշում»:
— «Ա՜խ՝ ի՞նչ եք ասում»:
— «Ուրեմն իրանց հին մեղքն են լաց ըլում»:
— «Ո՛չ, բա՛րեկամք՝ ո՛չ»:
— «Ուրեմն անգին քա՞րն են նրանք պտրտում»:
— «Չէ՛, չէ՛. ի՞նչ ասեմ»:
— «Ուրեմն խելացնո՞ր են, որ չեն զգում,
Խոսում, կամ լսում, բաս ի՞նչ են անում»: —
— «Թո՜ւղթ-թո՜ւղթ են խաղում»: —

ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՃԱՇԸ

Ճամփեդ բռնի՛, գնա՛, ամեն ծափ տվողի
Առջևն մի՛ պար գալ, ոտդ կդիպչի քարի:

Մոլլա Մասրադինն բեհեսաբ չարեց,
Մեկ քոռ կնիկ առավ, հետը պսակվեց:
Մոլլեն ու կնի՞կ — վա՜յ քո տղիս տղա՝
Լսողն չի՛ ասիլ, թե Մոլլեն գիժ ա: —
Մոլլի փորն սկսեց շուտով ցավ ընկնիլ,
Կերած, խմածը քթիցն վեր թափիլ:
Օրն հազար անգամ յա դուս էր գնում,
Յա տեղը քցում, միջումը պարկում:
Բայց հիվանդի սիրտն էլ՝ շորվա կուզի,
Ի՞նչ անի խեղճը, ո՞ր ջուրը ընկնի:
Կերածն համ չուներ, մեկ օր ալանի
էր կնկա էփածն, յա իսպառ աղի:
Չարեն որ կտրեց, կնկա խոսքովը
Վեր կացավ, գնաց իր զանքաչի քովը.
Որ մեկ ճար անի, աղչկանն դարձ բերի,
Աղին, ալանին նրան սովորցնի:
Զանքաչն որ տեսավ նրան տուն մտնելիս,
Կարծեց փեշքաշով ա փեսեն գալիս:
Հենց բարով տվեց ու միտքն իմացավ,
Գլխին բամբաչեց, դուռը հետ արավ:
Կրեմ էդ գլուխըդ ինչ կարթացող ես,
Բաս էդքան բա՞նն էլ դու իմացել չես:
Շատին շատ քցի՛, քչին՝ քիչ՝ ասա՝
Իմ աղչկանը. ու ջհանդամը գնա՛:
«Շատին շատ, քչին քիչ»՝ ասելով էկավ,
Անճար Մոլլեն մեկ կալի կշտով անցավ:
Հենց է՛ս հադաղին՝ երկու ախպեր էլ
Կալը կուզեին ճոթ անիլտանիլ:
Մեծն ասում էր՝ թե ինձ շատ կհասնի,
Իմ օղլուշաղըս շա՛տ շատ է չունքի:
Փոքրն էլ ասում էր, պետք է պսակվիմ,
Հարսանիք անեմ, շատն ի՛նձ տուր, տանիմ:
«Շատին շատ, քչին քիչ՝» Մոլլեն որ չասեց,
Մեծ ախպոր սիրտը երկու թիզ եղվեց:
«Տե՛ս, սուրբ Մոլլեն էլ ի՛նձ ա դրստում,
էլ ի՞նչ խոսք ունիսնըհախ տեղն կռվում»:
Ղոյմաղոչում տղա՝ եղանըդ քաշի,
Մոլլի ոտն ու գլուխն ձվի պես ջարդի:
«Ա՛խպեր՝ ի՞նչ ասեմ, գլուխըս քարը,
էլ տեղն ասածս քո խերն ու շառը»: —
Տո քո՛փակ՝ տեսար կալ ենք ճոթ անում,
Դու ո՞ւր ես գալիս, մեր մեջն խառնըվում:
Ղրաղովն անց կա՛ց, մեկ բերան ասա՛,
«Աստված բարաքյաթ ու միշտ ձեզ խեր տա»: —
«Աստված բարաքյաթ ու միշտ ձեզ խեր տա՛»
Ասելով գնաց մեկ խելիմ ճամփա:
Տեսավ. մեկ աժդահա մարդ մեկ տեղ նստած,
Շորերը հանած, արևկող արած,
Իր չար թշնամու միսը պոկում ա,
Բերանը տալիս, որ քիչ դինջանա:
Քութութ անելով, քուցին անելով
Ջանը քոս ընկել, ղնգներն գուլացել:
Գլուխն վեր քաշեց, որ տեսնի, ո՞վ ա.
«Աստված բարաքյաթ, խեր տա՛ համեշա»:
Որ չի՛ լսեց անճարն, ջանը դող ընկավ,
Հենց էնպես տկլոր տեղիցն վեր կացավ,
Մեր ախմախ Մոլլին էն քոթակն տվեց,
Որ նախրի իշին կհամարեր էծ:
«Բաս ի՞նչ ասեմ, ի՞նչ ինձ մի սպանիլ,
Թե ասածդ չանեմ, ինձ մարդ մի՛ ասիլ»:
Ա՛խմախ, ղուռումսա՛ղ՝ տո Մոլլի կտո՛ր.
Չե՞ս կարող ասիլ ինչպես մեկ ուղվոր.
«Աստված բոլորին ջնջի, փչացնի՛»,
Հախ միայն տերը դրանց քոքը կտրի՛:
«Աստված բոլորին ջնջի՛, փչացնի՛»:
Բերան անելով Մոլլեն խելացի
Հենց էն տեղն էկավ, որ մեկ մեռելի
Նաշն ուսի դրած, որդի, ընտանի
Բոլոր խալխի հետ գլխներին տալով,
Տանում էին՝ որ թաղեն սքալով:
«Աստված բոլորին ջնջի՛, փըչացնի»
Որ չի լսեցին խալխն ու գեղըցի,
Հենց բռնես մեկ թոփ բիրդան տրաքեց.
Դագաղն վեր դրին, Մոլլեն էլ կանգնեց,
Հենց իմացավ՝ թե ուզում են խնդրել,
Որ աղոթք անի, փող տան իրան էլ:
Մոլլի ոտն ու գլուխն նրանք աղցան արին:
«Տո բե՛մուրվաթներ, լսեցե՛ք իմ բանին.
Ախըր ի՞նչ ասեմ, սիրտներդ հովանա.
Մեկ խոսք ասեցե՛ք. էս ի՞նչ մուրվաթ ա:
Թե որ էն չասեմ, աչքըս հանեցե՛ք»: —
«Ա՜յ իշագլուխ՜ տո մի միտք արե՛ք,
Մեռլին ո՞վ կասի, ջնջվի՛, փըչանա՛:
Կասեն՝ «տեր աստված հոգուն ռահմ արա՛»:
«Տե՛ր աստված սրա հոգուն ռահմ արա՛»:
Սերտելով ընկավ էլ եդ ճամփեն նա:
Տեսավ մեկ սատկած շուն դուս են քաշում,
Որ տանին, հորեն մեկ ղրաղ տեղում:
Տանողք աչք ու քիթ բռնել են ղայիմ,
Որ մուռտառ հոտիցն զահլակուշտ չըլին:
Աչքն առավ թե չէ մեր գիտուն Մոլլի,
Լեզուն բան ընկավ.— անոտ ջաղացի
Պես պտուտ էկավ, իր աղոթքն ասեց,
«Աստված ռահմ անի՝ հոգուն», ձեն տվեց:
Շունն էլ չէ՛ր տանիլ նրանք ի՞նչպես տանին,
Մոլլի խոր հոգին կատիկն հասցրին,
Խելք ու միտքն թռավ, ճամփեն կորցրեց.
«Ի՞նչ ասեմ՝ ջա՛նըմ» գեջդանգեջ ասեց: —
«Տո դուդուկ քոփակաչքըդ քոռանա՛ ,
Տեսնում ես ախըր՝ մեր տարածն շուն ա:
Մեկ թըքի՛ր գետնին, հուփ տո՛ւր աչքերիդ.
Ու հետո ասա՛, մտիկ տո՛ւր առաջիդ:
«Փյո՜ւֆփյո՜ւֆփյո՜ւֆ. էս ի՞նչ անիծած հոտ ա:
«Ջհանդամը գնա՛, սրա սպանողն եդ չգա՛ »:
Հիմիկ է՛ս դասն էր սերտում ջրատարն,
Որ մատը խառնեց մեջն սատանեն չար:
Հենց մտավ կուչ գալով՝ մեկ հարսանքատուն,
Տեսավ թամաշեն, պարն, ուրախություն:
Քիթը պինդ բռնեց ու տվեց հարա՛յ.
«Փյո՜ւֆփյո՜ւֆփյո՜ւֆ. էս ի՛նչ անիծած հոտ ա»:
Ջուռնաչին զուռնեն, դափը դափաչին,
Քափկիրն ու թավեն՝ մքրուկն ու աշչին.
Կպրած տիկն ու թասը պարոն շիրաչին,
Էնպես խըփեցին Մոլլի ճակատին,
Որ աչքն բուռն ընկավ, սկսեց ձեն տալ.
«Ա՛խպեր՝ ի՞նչ ասեմ, էս ի՞նչ ա իմ հալն»:
«Բանը գլխիցդ կտրվե՞լ ա՝ քո՛փակ՝
Որ մեկ աչքդ էլ ա քցես քո աղաք:
Ձեռդ էլ ա՛ ժաժ տուր, թե պար չես գիտում:
Ի՞նչ ես էդ հոտած ըռեխըդ ցրվում,
Մեկ իծի պես էլ չե՞ս կարող մկկալ,
Յա իշի թահըր կանգնիլ ու զռա՞լ»:
Էսպես կռները թափեթափ տալով,
Հետը մկկալով, վախտ վախտ զըոալով,
Հենց ընկավ ճամփա, տուն հասնի բարով: —
Քոռաղադինա ֆորսկանի մեկը
Հինգ սհաթ խտտել թվանքի ոռքը,
Աչքը ջուր կտրել ու բուսու մտել:
Հենց է՛ն էր ուզում, մեկ ղուշ սպանիլ:
Մոլլի մարաքեն ղուշը որ տեսավ,
Բարով մնա՛՝ ասեց ֆորսկանին՝ թռավ:
Ֆորսկանի աչքը կայծակին տվեց,
Մոլլին պար գալիս որ տեսավ, վազեց,
Թվանքի լուլեն միջիցն ճոթ էլավ,
էնպես նրա գլխին սաստիկ վրա էկավ:
Խեղճ Մոլլեն էլ եդ՝ գլուխը լաց էլավ.
Էլ եդ իր զուռնեն փչեց, ու ասավ:
Որ էն օրհնածը գլխին խելք դնի,
Ի՞նչ անի, որ էլ բալի տակ չընկնի:
«Տո տա՛վար՝ չոլումն ախր ո՞վ պար կըգա,
Ի՞նչ ծուխ ա մտել քիթդ՝ քեզ դաղում ա:
Տեսար ղուշն նստած՝ գըդակըդ վեր ա՛ռ,
Կուզեկուզ ընկի՛ր դաշտ, ու ձոր ու սար:
Ո՛չ ղուշ կփախչի, ո՛ չ դու կթագվիս,
էս ի՞նչ բերիր դու էս օր իմ գլխիս»: —
Մոլլի գլուխը հաստ, ու ծուծը բարակ.
Ճամփին էլ կերած էնքան տուր, քոթակ,
Սաղ Ղուռանն փորումն, կարթացող, տեղյակ
Փեշերն վեր քաշեց, դրեց կռնատակն
Ջարդված ղայլանը ու գզած գդակն.
Փիր ու փեղամբար կանչելով՝ ընկավ
ճամփեն կուզեկուզ, մեջքը կոտրելով,
Կնկանն, զանքաչին օրհնություն տալով,
Իր հարամ փորն էլ հետն անիծելով,
Հենց մեկ բաղի մոտ հասավ, տնքալով:
Բազմանչին հինգ օր աչքը չէ՛ր կպցրել,
Գիշեր ու ցերեկ զարթուն մնացել:
Որ գողը բռնի, հախիցը վեր գա:
Կուզ Մոլլին տեսավ հենց բիրադի նա,
«էս ա իմ գողըս, որ օրը ճաշին
էսպես վախում ա, գընամ, նրա հոգին
Հանեմ, վեր ածեմ, որ էլ մյուս անգամ
Չըգա՝ թե ինքս էլ որ նըրան ձեն տամ»: —
Աստված իմանա, թե ո՛րքան թագեց,
Տունն էլ հեռու չէր, նրա բախտը բանեց:
Գնացին դատաստան, որ գանգատ անեն,
Մոլլի վերջի կարգն էս օր կատարեն:
Բաղմանչին սկսեց իր զուռնեն փչել,
Ախունդն Մոլլի կճուճն լավ ձեռնահարել:
Տեսավ մեջը փուչ, էլ հատիկ չկա,
Արձակեց Մոլլին՝ որ իր տունն գնա:
Էնքան ծեծվել էր անճարն ու ջարդվել,
Որ ջանումն էլ սաղ տեղ չէր մնացել:
Քանի առնում էր դեղն ու մհլամը,
Ու միտքը բերում կերածի համը,
Վա՜յ էր կանչում ու դոշին վեր հատում,
«Ով էս աշխարքումն, անիծած տեղումն
Ամենի խոսքին միշտ ականջ կանի,
Մեկ գլուխ ու թո՛ղ՝ երկու ձեռք անի»: —

ԵՐԿԱԹԱԿԵՐ ՄՈԻԿՆ ՈԻ ԱՂՔԱՏ ՀԱՐՈՒՍՏԸ

Փո՛ղն ա բան տեսնում էս մեր աշխարքումն:
Գեղըցու խոսք ա, հո ես չեմ ասում,
Բայց խի՛ստ հէսաբի,
Ով բանը չափի:
Մահն Էկավ դուռը մեկ հարուստ մարդի,
Խեղճն ուներ հենց մեկ բեդովլաթ որդի:
Կանչեց նրան մոտն, խելք դըրեց գլխին.
«Գիտեմ, որ ասեց՝ իմ դատած մալին
Ղադրը չե՛ս անիլ, կուտես, կմարսես.
Վերջն դռնեդուռ հաց պետք է ուզես:
Արի՛, խրատըս գետինն մի՛ քցիր,
Երբ էս օրին դու հասնիս, գոմն մտի՛ր,
Պարանը քցի՛ր էն մեծ սնի արանքն,
Կախվի՛ր, ու խեղդվի՛ր, թե ատես քո կյանքն»: —
Շաբաթ չըքաշեց, որ հերը թաղեց.
Մեկ մարդ աշխարքումս էլ նա չըթողեց:
Սազանդար ասես, դմբակ ու դայրա.
Էլ դափ ու զուռնա, չմընացմոյդա,
Բարեկամներին գլխին հավաքած,
Փորի հետն ընկավ, քեֆ արեց, ցնծաց:
Էս անիրավներն էլ էնպես էին
նրա ղուղը քամել ու նըստել ուսին
Օրը հազար անգամ գլխովը երդվում,
Ու անուշ խոսքով հետն էլ լավ եղում,
Որ հենց էր կարծում էն ողորմելին,
Թե ի՛ր ձեռին ա նրանց սուրբ հոգին. —
Բայց ո՞ւմ չի էսպես փորի բարեկամ
Ռաստ էկել՝ որ նոր ես բանը շուռ տամ:
Հենց դանը հատավ, ջաղացն էլ կանգնեց,
Ով էլ հաց ուներ, իր դարդը քաշեց:
Փորի տակն ընկավ հենց ջուլ ու փալանն,
էլ ո՞վ էր գիժ՝ որ մոտիկ գա նրան:
Բարեկամները տաշտաքերանքն էլ
Որ լավ մարսեցին, պարկը թափ տվին,
Տիկը մզեցին, ջանը հանեցին,
Բերանն ու միրուք թամուզ սրբեցին,
Խաչակնքելով ղըրաղ քաշվեցին,
Ձեռը լվացին:
Ո՛չ թե բարով տալ, կամ կշտովն անցնիլ
Նրանք լայաղ չէին անում, կամ խոսիլ:
Մեկ բան ասելիս էլ հրհոում էին,
Ծափ տալիս, խնդում, ծաղր անում խղճին:
Մեկ օր էլ տեսան, մաշիքը ծակ էր.
Մյուս շորերն հո ձեռից ընկել էր:
Որ չասեց՝ թէ մուկն ա մաշիքն ծակել,
Գելը կատաղեց, էնպես ծաղր անիլ՝
Քա՛րը կը պատռեր, ի՞նչ թե նըրա սիրտը,
Որ էլ տեղ չուներ, ծածկի իր դարդը:
Դանակն ոսկոռին էկել էր, հասել
Մեկ անուն ուներ, էն էլ նա կոտրել:
Հոր տըված Խրատն իսկույն միտքն ընկավ,
Սիրտն արնով լիքը հենց որ տուն էկավ.
Մեկ թոգ վեր առավ ու գոմը վազեց,
Հոր հոգին հիշեց, իր օրն անիծեց,
էլ հոգի, հավատ ի՞նչ միտքը կըգար,
Որ մեղա ասեր, յա իր մեղքը լար:
Թոկի ծերը որ նա չի՛ բարձրացրեց,
Գերանի արանքն ուժով որ խրեց,
Հանկարծ մեկ տոբրակ է՛նպես շըրխկաց
Առաջին, որ աչքն վրեն մնաց սառած,
Ոսկի էր մեջը լիքն ու պինդ կապած.
Ո՞ւմ էն հադաղին պատահի հանկարծ
էսպես բան, որ խելքն էլ վըրեն մնա,
նո՛ր հոգի չառնի, նոր սիրտ չըստանա:
Բարի հոր միտքը նա նոր իմացավ,
Վեր առավ փողը, հետը տուն տարավ:
Օրեց օր էլ եդ ոտն ու գլուխն դըզեց,
Բարեկամների տուտն էլ եդ բացվեց:
Բայց էն շա՛տ վաղ էր, որ էշը կաղ էր,
էս մահվան գին էր, իշտահի բան չէր:
Նոր շենացածը մկան հիշատակը
Մըտքումն պահելով, ու իր առակը.
Մեկ օր էլ նրանց եդ ղոնաղ արեց,
Հազար բաբաթ բան պատրաստիլ տվեց:
Որ կերան, խմեցին, քեֆներն չաղացավ,
«Պատվելի իշխանք՝ բերանն բաց արավ,
Աշխարքումս հրաշք շատ է պատահել
Բայց Աստծու խաթեր՝ ինձ՝ խնդրեմ ասել,
Ո՞վ է լըսել՝ թե անիրավ մուկը
թողած հավի միսն, շաքարն ու ձուկը,
Երկաթի խոփի կեսը էնպես կըրծի,
Որ տեսնողի աչքն բաց մընա, սառչի»: —
— «Կըլի, շատ կըլի, Ա՛ղա»՝ ձեն տվին
Նրանք հազար տեղից, խոսքը ղորդեցին: —
«Երկաթ ու մո՞ւկը»: — Տղե՛րք՝ դուս էկե՛ք,
Մուկը որ մաշիք կարող չի ծակիլ,
Նա ի՞նչպես կարաց երկաթը ծամիլ»: —
Դուռը փակած էր, տղերքը կանգնած,
Կետի, դագանակ ձեոներին բըռնած:
Ղորդ ա, կերած հացն նա հարամ արեց,
Որ հալալ տեղ չէր, խիստ շատ լավ արեց,
Հիմիկ մարդիք որ իրանց խերն ուզեն,
էսպես բարեկամ չուզեն, ռադ անեն,
Քանի՞ էսպես ճաշ պետք է պատրաստած,
Քանըսի՞ մաշիքն առաջը դրած:
Քանի փող ունիս, մուկդ երկաթ կուտի,
Ձեռըդ պակսելիս՝ մաշկիդ չի՛ դիպչի:

ՀԱՑԱԿԵՐ ՓԵՇԸ

Անիրավ աշխարքն՝ ախր ո՞վ չգիտի,
Որ լավ շորին միշտ գըլուխ վեր բերի:
Մեկ սարումչոլում մեծացած օմքին,
Որ դեռ չէր խաբար աշխարքի բանին,
էկավ մեկ քաղաքչունքի հարուստ էր,
Տեսավ ամեն մարդ որ զարդարված էր,
Ինքն էլ սկսեց խասիցղումաշից
Մեկ ձեռք շոր կարիլու ոսկու թելից
Յախեն էլ կարիլ: Տեսնողի աչքը
Հետը գնում էր, ու նրա փառքը
էնպես մեծացավ, որ մեծ ու պստիկ
Ո՛չ ցերեկն էին տալիս նրան մարդիք
Ո՛չ գիշերն հանգիստ, ու տանը թողում:
Հացի կանչում նրան, իրար ձեռից խլում:
Չունքի փալանը նոր էր ու թազա,
Ո՞վ չէր տալ պատիվ նրան համեշա:
Նա լսել էր, որ քաղաքի մարդը
Հացի քոռ կըլի, ու էս մոհբաթը
Որ տեսավ, մտքումն խիստ շատ զարմացավ:
Հրեշտակ են նրանք, էնպես, իմացավ:
Քիչ էր մնացել, իր էլած խելքն էլ
Տանիլ տա. ջեբն հո՝ վաղուց դարդակվել:
Շուտով զգաստացավ, խելքը ժողովեց,
«Մեկ փորձեմ սըրանց, մտքումը ասեց,
Ու շորը փոխեց:
Քիչ քիչ գդակի փոստն դուս էկավ ծերիցը,
Մաշկի տակն էլ կախ մնացել կրընկիցը:
Չուխի հո՝ ամեն մեկ թևն ու յախեն
էնպես գզգզվել, քըձըձվել ամեն,
Որ ուսերն ու լաշն բաց էին մնացել:
Հազար կարկատան քամակին կըպել:
էլ ո՞վ էր գիժը, որ հաց տար նրան,
Բարի լիս տալն էլ ամոթ էր իրան:
էս փորձն որ տեսավ, խելքը տեղն էկավ,
Քիչ քիչ ոտ ու գլուխ նորեց, զուգվեցավ,
Տեսնողն անկաջի տակը քորելով,
Ուսերն քաշելով, քուցին անելով,
Տեսավ նրա աչքը որ լիս ա էկել,
Սկսեց սուփրեն նորեն բաց անել:
Ւնչ տուն որ նրան սըֆթա կանչեցին,
Հետն էլ շատ ղոնաղ, մեծ մարդիք կային:
Սուփրեն որ նրանք բաց արին, նստեցին,
Հաց ու կերակուր առաջներն դըրին:
Ամենն էլ իր ձեռն ամանին տվեց,
Փորը հո վաղ էր նրանց անում վեց վեց:
Աման ու բերան ճամփեն բաց արին.
Մեր նոր ղոնաղին հըլա մտիկ չարին:
Քանի շիլափլավն տաք տաք էր դրած,
Տոլմենխաշլամեն, որ դեռ չէր էկած,
Հանկարծ մեկի աչքն ընկավ նըրա վրա.
Տեսավ որ փեշն է ձեռին բռնել նա,
Ամանի պռնկին դընում ու ասում,
«Փե՛շ՝ հաց կե՛ր, քեֆով, ի՞նչ ես վախենում,
քեզ են էս պատիվն տալիս էս մարդիք,
Ինձ հո չեն սիրում էս շատ պատվելիք:
Կե՛ր ու գլուխդ ա՛ռ, փախչինք սրանցից:
Թե չէ՝ տըված հացն կառնին մեզանից,
Դու որ կտրատվիս, ոչինչ դարդ չունիմ,
Ես կմնամ ցխումնէստուց ես փախչիմ.
Մարդին մարդ շինողն որ շորն է էլած,
Գնա՛նք մեր սարը, անիծվի էս հացն»:

ԾԱՌԵՐՆ ՈԻ ԿԱՑԻՆԸ

Ծառերն որ մեշումն խիստ շատ զվիրն էկան
Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան,
Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն,
Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն:
«Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի»,
Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի:
«Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞
Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»:
Թո՛ղ իմացողը ինքը իմանա,
Ու նհախ տեղը կացնի կոթ չտա:
Թե չէ սկիզբը իրան կկտրի,
Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛:

ՉԸՂՐԵԽԸ

(Բամբակի հունդը հանելու հաջաթ):

Մեկ քըրդըստանցի անմեղ Հայ մշակ
Տուն ու տեղ թողած՝ էկավ մեկ քաղաք,
Որ չըղրեխ քաշի, մի քիչ փող դատի,
Գնա, որ իր խեղճ օղլուշաղն պահի,
Չըդրեխի անունն էր մենակ լըսել,
Աչքով չէր տեսել, հունարն իմացել:
Չըղրեխ ու տըրեխ հենց գիտեր մեկ ա,
Միտքը մոլորված՝ նա քուչա քուչա
Որ ման էր գալիս, մեկ մարդ ռաստ էկավ,
Աչքիցն ու ունքից նա չափեց, տեսավ,
Որ էս օրհնածն իր ատամի խարջ ա:
«Ախպա՛ր՝ քո խոքուն ղուրբան էղնիմ՝ խա՛յ՝
Չըղրեխն օր կըսեն, էս իմա՞լ զատ ա:
Չոջուխ ու լաջերս տուն եմ վռընդել,
Զըմեն ֆուխարա մեր օլքեն թորգել,
Քալել էս վալիաթն, օր չըղրեխ քաշեմ,
Տանիմ զիմ քուլվաթն պախեմ, կերակրեմ»: —
Սատանա մարդին գազ, կշեռք պետք չի՛,
Աչքով նա մարդի խելքը կըչափի:
Գըլխին խելք դըրեց, որ գնա, մոմ առնի,
Տանի չըղրեխի չորս կողմը վառի,
Առաջին չոքի, դեմ համբուրի,
Դեմ չըղրեխի կոթը պտըտի: —
Շուտով վազըվազ գնաց, մմերն առավ,
Ու արդար սրտով նա իր ուխտն էկավ:
Ինչպես ասել էր, մմերը վառեց,
Չոքեց առաջին ու խաչակնքեց:
Բայց վա՜յ նրա օրին, կոթն էլ որ չքաշեց,
էն դաստա միրուքն էլ հետը ծալվեց:
Ինչ վնաս ունի, միրուքն ո՞վ կուտի,
Չըղրեխն կատու չէր, որ երեսն չանգռի: —
Խեղճ Քրդստանցին էնպես իմացավ,
Թե դեռ չըղրեխի վախտը չի հասավ,
Որ մուրազը տա, իրան ռադ անի,
Չոքելով էլ՝ ջուրն եկավ ծնկների:
Առաջ հլա կամաց սկսեց ասիլ,
«Յամա՜ն սուրբ չըղրեխ՝ քզի եմ խանչել,
Զիմ մորուս սադաղ՝ քեզ ապավինել:
Թո՛րգ զիմ մորուս, թո՛րգ՝ քեզ ղուրբան եղնիմ,
Թո՛րգ,— թո՛րգ,— հա՜յ յաման՝ արեվուդ մեռնիմ,
Քզի մեկ ուլ մը ես մատաղ կէնեմ,
Զիմ մորուսը թո՛րգ. որ խազանջ էնեմ»: —
Չըղրեխ ի՜նչ տեղ էր քրեվար սովրել,
Որ կարենար նրա աղոթքը լըսել:
Ղոյմաղոչում դու մեր Քրդստանցի,
Գիժ կովի նման կաթըդ շուռ ածի,
Թո՛րգթո՛րգ ասելով՝ որ զարբ չի արեց:
«Զքո շինողի խերը անիծեմ,
Զքո բունյաթի փիրը նզովեմ,
Խուլ մի, գեշ խաջաթ խմա մեջ ձգել,
Ուխտ կըսեն. էրե՛գլխուն խռովել.
Զմլա դմբլակի պտուղն խավարի՛,
Մեր սարվի քյոթուկն Էստուց աղեկ կըլի»: —
Ասեց ու հետը միրուքը քաշեց,
Թափեթափ տալով, պռոշը կծեց:
Չըղրեխը մընաց միրքիցն ճոլոլակ,
Անեծք ու օրհնանք խառնեց մեր մշակն:
Չըղրեխն անեծքին ի՞նչ մտիկ տար,
Թե գլուխն էլ հետը մեր Քրդի պոկ գար:
Ընչանք անիծածն թողեց խերն ու շառը
Միրքի կեսն ու բեղն հենց էնպես ձար, ձար
Պոկեց, պլոկեց, տարավ Քրդի չարը: —
Աստված ո՛չ տա՝ մարդ էնպես տեղ ընկնի,
Որ խըրատ տվողն էլ սատանա ըլի:
Թե չէ է՛ն չղրեխն կըկապեն միրքիդ,
Որ չես պրծընիլ, թե տաս էլ հոգիդ:

ԲԱՔՄԱԶ (ԲԱԴԱԳ) ԾԱԽՈՂՆ ՈՒ ՍԱԼԴԱԹԸ

Սալդաթի մեկը մեկ դուքան մտավ,
Բաքմազ կուզեր նա առնի, ու տեսավ,
Ծախողի մեկ աչքն վաղուց քոռացել,
Ի՞նչ աներ սալդաթն, շատ քիչ էր փողն էլ:
Ընչանք բախկալը՝ իր քոռ աչքովը
Գրվանքա, կշեռք, բաքմազն գդալով
Մեյդան կըբերեր, չափ ու ձև կաներ
Պակասն, ավելին գլխիցն վեր կառներ՝
Սալդաթի ձեռը փլավ չէր ուտում,
Ուրիշ մարդ էլ խոմ՝ չկար դուքանումն:
Մեկ շերեփ լիքը բաքմազ վերցըրեց,
էնպես բախկալի սաղ աչքին խըփեց,
Որ ընչանք նա իր գլուխը լաց կըլեր,
Ռուսվա երեսն ու աչքը կըսրբեր,
Սալդաթն սաղ կճուճ բաքմազն վեր առավ,
էն գնալն էր, որ գնաց, եդ չեկավ:
Բանն ընչանք բանի վերջը կհասնի,
Գողը՝ քարվանը կըտակըտանի.
Թե աչքդ էլ քոռ է, սարհեսաբ բանիդ
Կա՛ց, թե չէ էլածն ջո՛ւր կդառնա ձեռիդ:

ՃՐԱԳՈՎ ՄԱՆ ԳԱԼԸ

Աշխարքիս բանը էսպես էկել ա,
էսպես գնացել՝ մարդ ի՞նչ իր գլուխը լա:
Առաջնի ղադրը մենք չենք իմանալ,
Ընչանք եդինը իրան չի ցույց տալ:
Մեկ գեղում մեկ Հայ սարքար կարգեցին,
Գեղըցիք իրանց բարեբար մարդին
Պատիվ չըտալով, օր չէ՛ր անց կենում,
Որ խանի դռանն, կամ դիվանխանումն
Գանգատ չի՛ անեն, որ նրան փոխի,
Իրանց վրա մեկ նոր՝ Թուրք սարքար կարգի:
Խանը խրատեց, նրանք չիմացան,
Սարքարին փոխեց, ապա դինջացան:
Հավատի դուշմանն ղամշին քամակին
Նոքարն եդևինֆառաշն առաջին
Փեդ ա միս արեց, նրանց հոգին առավ,
Էլ ո՞ւմ ասեին, մեկն էլ չիմացավ:
Մեկ ծեր մարդ նըրանց գլխին խելք դրեց,
Գիշերն որ էկավ, մոմ վառիլ տվեց,
Բոլոր գեղըցոնցն ու քուչա քուչա՝
Սաղ գիշերն էսպես մեծ ու երեխա
Ման էկան, մինչև օրը լուսացավ,
Խանն իր քոշկիցը բոլորը տեսավ,
Որ կանչիլ տվեց, պատճառն իմանա,
Խելոք հալևորն, բան տեսած ուստա:
«Քո գլխին ղուրբան»՝ խանին արզ արեց,
«Ասած խրատըդ որ մեզ քյար չարեց,
ճրագով ընկանք բոլորս տնետուն,
Որ գտնենք մեր հին սարքարի բուսուն.
Սևերես մարդին, ի՞նչ խոսք կըհասնի,
Նորն ընչանք չըգա, հինն իմացվիլ չի»: —
Խանն նրանց գլուխը մեկ լավ էլ լվաց,
Ու էլ եդ կարգեց հին սարքարն փոխած:

ՁՈՒ ԳՈՂԱՑՈՂԸ

Ձու գողացողը ձի կգողանա.
Թո՛ղ լսողն գլխին լավ մուղաթ կենա:
Անմեղ երեխի մինն դեռ աշխարի
Ո՛չ ցավը գիտեր, ո՛չ չարն, ո՛չ բարի,
Ընկած իր քեֆին, իր քաղցր արևի
Ձենն ածելով միշտ շրջեր տուն, այգի.
Ծառերի տակին ղշերի ձենին
Մայիլ մնացած՝ աչքի տեսածին:
Ով մեկ քաղցր աչքով նայում էր նըրան,
Ով մեկ անոշ խոսք հենց դընում բերանն,
Էնպես էր կարծում, թե իր ախպերն ա,
Ուզում էր, հոգին հանի, նըրան տա:
Ո՛չ պատժի համը, ո՛չ մեղքի ձենը
Դեռ չէր իմացել, որ պահի ջանը:
Ինչ մերն ասում էր, էն էր կատարում,
Նըրա բերնի խոսքն ու ասածն անում:
Հանկարծ մեկ օր էլ հարևանի տանն
Խաղալիս՝ գտավ մեկ ձու նա բիրդան:
Ձու ու երեխա՞ — ի՞նչպես չէր խաբվիլ:
Ձուն դըրեց ջեբը, սկսեց քաշվիլ:
Մերն ուրախ ուրախ ձուն ձեռիցն առավ,
Ճակատը պաչեց ու խըրատ տվավ:
«Քո ջանին մեռնիմ, խելոք տղեն էն ա,
Որ դըրսիցը՝ հեչ ձեռը դարդակ չգա:
էդպես ղայրաթով կա՛ց, չարըդ տանիմ,
Որ ես էլ մի քիչ ա՜խ՝ լավ օր տեսնիմ»: —
Բայց վա՜յ էն մորը, որ իր երեխին
էսպես խրատի, ծախի իր հոգին:
Երեխի բերանն է՛ն լազաթն ընկավ,
Որ գազան դառավ, քանի մեծացավ,
Հանդ ու հարևան, բաղեր ու բոստան
Նըրա գող ձեռիցն ամանը էկան:
Դուքան, տուն կտրիլ, ապրանք փախցընիլ,
Քարվան թալանիլՃամփորթ սպանիլ,
Փեշակ դառավ նրան: Ու ազիզ մերը՝
Քանի բերում էր, էնքան իր սերը
Ավելցընում էր, որդուն խըրատում,
Տեղն էկած վախտը ինքն էլ էր անում:
Բայց ով ուզենա, ֆորի մեջ ընկնի,
Գըլուխը կջարդի, կամ ոտն կըկոտրի:
էսպես էլ էլավ մեր գողի բանը.
Մեկ օր էլ ուզեց, որ խանի տանը
Քյահլան ձին կապած՝ դուս քաշի, տանի,
Ձին տանելու տեղ ինքն հասավ բալի: —
Թող հիմարք ասեն՝ թե մեր ճակատին
Ինչ գըրված որ ա, էն կգա մեր գլխին:
Ով էսպես գըրեց, ձեռը չորանա,
Ճակատն ի՞նչ իր գլուխն ու արևը լա,
Որ մարդ ինքն իրան ղազաբի կըտա,
Փիս խրատներով ճամփից դուս կըգա: —
Խանին էլ խնդիր անող ո՞վ կըլեր:
Մեր Ասիացիք չեն էնպես կեռմեռ,
Ու դատաստանը շուտով վերջացնում,
Կամ գլուխ կտրում, կամ աչքեր հանում:
Երկար պարանը որ չըձգեցին,
Մեր ղոչաղ գողին տակին կանգնացրին,
Որ խեղդեն նրան, նա չոքեց բիրդան,
Որ կես սհաթ էլ ա դաստուր տան նրան,
Իր մորը տեսնի ու մուրազն առնի,
Մերն էլ իր կաթը նրան հալալ անի:
Հենց մերն մոտացավ՝ լալով, սքալով,
Որդին ճտովն ընկավ՝ դոշը ծեծելով,
Բայց ա՜խ՝ տեսնողի գլխեն կրակ վառվեց,
Որ անսիրտ որդին՝ մորն երբ փաթութվեց,
Ծիծն առավ բերանն՝ էնպես սաստիկ կծեց.
Որ տեղից պոկ գալն ու մոր հոգին տալն —
Երկար ժամանակ էլ հեչ չքաշեց: —
Թո՛ւր էր, քաշեցին, քար էր, վերցըրին.
Գողի՝ տեղն ու տեղն որ հանեն հոգին:
Նա անահ, անվախ՝ իր կիսահոգի
Մոր լաշին քցեց աչքն ա բիրադի
Ձեն տվեց խալխին: «Տեսե՛ք՝ ջամըհա՛թ՝
Լացե՛ք իմ գլուխն ու բարի խրատ
Տըվե՛ք ձեր որդոցն, որ էս ղազաբին
Չի հանդիպին ու ձեր անբախտ գըլխին
Անեծք չըթափեն, իրանց պահպանեն:
Գյոռբեգյոռ ըլիս՝ անիրա՛վ իմ մեր,
էս է՛ն մեկ ձվի լազաթն ու խրատն էր,
Որ դու ինձ տվիր, էս տեղն քըցեցիր,
Երկուսիս հոգին դժոխքի փայ արիր»: —
Ասեց ու թուրը մեկիցը խըլեց,
Ընչանք որ հասան, նա իր սիրտն ցցեց:
Ու մեռնելիս էլ՝ շունչն էստով կտրեց:
«Վա՜յ Էն հորնը մորն, որ որդի պահի,
Ու ո՛չ խրատ տա, ո՛չ էլ լավ կրթի»: —

ԱՌԱՍՊԵԼՔ

ԺԱՆԴ ՓՈՒՇԸ

Փըշին հարցըրին՝ թե ի՞նչ խեր ունիս,
Որ քարվանի բեռն մոտովդ անցնելիս,
Էլ բուրդ ու բամբակ դու չես հարցնում,
Միշտ քաշում, պոկում, բեռն խարաբ անում,
«Խերն ի՞նչ եմ անում», պատասխան տվեց
Անիծած փուշը ու գլուխը ցցեց:
«Խեր ուզեցողը՝ խեր էլ պետք է տա,
Իմ սրտի ուզածն էս չի՛ մեկն էլ ա:
Էնդով ա հենց իմ սիրտըս հովանում,
Որ ուրշի՛ տունն եմ ես էսպես քանդում»: —
էսպես տուն քանդող փշեր խիստ շատ կան.
Երանի՝ նըրանց մեկ օր կրակին տան:

ՖՈՐԹՆ ՈԻ ԽՈԶԸ

Կով ու խոզ մեկ մարդ իր թավլեն արած
Կովին դարման, էլ՝ չէ՛ր ածում առաջին:
Խոզին թեփ, գարի տալիս, չաղացնում:
Ֆորթն էս անիրավ գործքը որ տեսավ,
Մորը գանգատվեց ու մեկ օր ասավ:
«Ախըր կաթն ու եղ, մածունն էլ հետը
Հո մեզանից ա ստանում մարդը,
էս ի՜նչպես բան ա, մեր միսն էլ ուտում,
էլի էս խոզին ընդունում, սիրում» —
Համբերի՛ր՝ որդի՛, վերջը կըտեսնիս»,
Մերն ասեց նըրան, «ու լսիր խոսքիս,
Մարդն էն բարեսիրտ կենդանուցը չի՛,
Որ նըհախ տեղը լավություն անի:
Դըրա հեսաբը մեկ օր կպահանջեն,
Թող մեզ խոտ տան ու մեզ մըտիկ չանեն»—
Մեկ օր էլ ֆորթի ջանը դող ընկավ,
Որ լսեց դռանն՝ ինչ ճղղոց էկավ:
«Էս ի՞նչ խաբար է», մորը հարցրեց: —
«Գարո՛ւ հեսաբն է», — նա պատասխանեց:
Թո՛ղ անոշ թիքին մարդ հեչ չի խաբվի,
Քըթից կհանեն, ինչ օր որ ըլի: —

ԷՇՆ ՈՒ ՇՈԻՆԸ

Ամառվա էն շատ շոք ժամանակին
Խեղճ իշի մեկը իր բեռի տակին
Կանգնել էր անսաս մեկ մեծ մեյդանում,
Քիթ ու պռունկը քաշ՝ խոր միտք էր անում:
Չար ճանճերն էլ հենց վախտ էին ճարել,
Էլ պոչ ու անկաջ նրանք չէին թողել,
Ուր հասնում էին, կըծում, ցավացնում,
Իշի դարդերը դըհա շատացնում:
Մեկ շուն էն կողմիցն՝ շըվաք տեղն ընկած,
Իշի չարչարանքն տեսավ ու ասաց,
Ա՜յ ողորմելի՝ քեզ ո՞վ էր ասում,
Որ յախեդ ձեռ տաս ու մընաս բալում:
էն գլուխն ու անկաջն, էն ձենն ու գոռալն,
Որ դուք ունեք, ու էն սիրուն ման գալն,
Թագավորի գուք լայաղ կըլեիք,
էդ չոռն ու ցավը դուք տանիլ չէիք,
Թե մեկ դանգի չափ խելք ունենայիք,
Ձեր գըլուխն ձեռի տակ չըքըցեի՛ք:
Մարդի առաջին քանի որ կուչ գաս,
Գլխիդ կընստի, թե լավ իմանաս:

ՍՈԽՆ ՈԻ ՍԽՏՈՐԸ

«Ա՞յ թե քոռուղուփ, դու հոտած զատ ես,
Ժանգի պարկի պես լըցվելտըռզել ես»: —
Մեկ օր սըխտորը էսպես խոսք քըցեց,
Խեղճ սոխի գըլխին թուք ու մուր ածեց:
«Կոխքըդ հաստացել, գլուխդ գիրացել,
Ի՞նչ ես դու էդպես շատ ուռել, փըքվել:
Ինչ պտուղ որ ես, քեզ ո՞վ չի գիտի,
Որ ուզում ես՝ թե հենց քեզ տեղ ըլի:
Մարդ քեզ ուտելիս, բերանն ես կըծում,
Դանակ դիպչելիս աչքը քոռացնում:
Չեմ գիտում՝ մարդը ախր ի՞նչ լազաթ ա
Քեզանից տեսնում, որ քեզ ցանում ա:
Էլ մաեգ ու բոստան հեչ չի՛ մընացել,
Բոլոր գեշ հոտովըդ բռնել, հոտացրել:
Ընչանք չեն եփում, քո աչքըդ հանում,
Դու քո փիս հոտը չե՛ս պակասացնում»: —
— «Տօ դու քո Աստվածն՝ ով էլ ինչ ասի,
Խոսքը սազ կըգա, իրավունք ունի»—
Սոխը ջուղաբը եդ դարձացրեց, ասաց:
Է՞դ էր մնացել, փա՛ռք քեզ՝ տե՛ր Աստված.
Որ դո՞ւ էլ ըռեխդ ցրվես ինձ վրա:
Տօ ա՜յ անզգամ, հոտած, բեհայա,
Էփելիս էլ ա ես հոտս քաշում եմ,
Մարդի բերանը ապականում չեմ:
Քո գլուխը լաս՝ որ խաշի միջումն
Է՛ն հոտն ես թողում, ուտողի բերնումն,
Որ մոտի կանգնողն իրանից գնում,
Սիրտը խառնըվում, ու քյալլեն ծակվում: —
Գիտե՞ս՝ խնամի՝ իմ միտքըս ի՞նչ ա,
Ես չեմ ուրանում, իմ հոտըս փիս ա:
Արի՛, դու էլ քո չափը ճանաչի՛ր,
Խոսքիս լսի՛ր ու լեզուդ քեզ պահի՛ր:
Երկուսս էլ ունինք էդ պակասությունն
Մենք մերը ծածկենք, ու պահենք թաքուն:
Մենք իրար վատն որ ասենք մեր լեզվով,
Խայտառակ կըլինք, կմնանք ամոթով: —
Էսպես սոխ, սխտոր հոտած մարդըքերքն
Լա՛վ կանեն, իրանց այիբն որ ծածկեն:
Բայց շատ անգամ որ էսպես սխտոր մարդ
Բերանը բանում չի ու վախտ բեվախտ
Ուրշին փուդ դնում, է՛ս ա մեզ էրում,
Էս մեզ խորովում:

ԱՂՎԵՍՆ ՈԻ ԳԵԼԸ

Վա՜յ Էն մարդին՝ որ Էնպես տեղ ընկնի,
Որ գրի, արզի մտիկ տվող չըլի:
Մարդի՝ սաղ սաղ էլ որ ուտեն, սպանեն,
Մեկ սիրտ չի ցավիլ կաշին էլ հանեն:
Աղվեսն խորամանկ մեկ ձմեռվան օր
Սոված ման գալիս՝ նա որդիանց որ
Մեկ թուղթ գտավ ճամփին, բերնին որ բռնած՝
Նա ռաստ չէկավ գիլին կատաղած,
Ջանը դող ընկավ, փախչիլ չկարաց,
Գլուխ տալով էկավ մեր գիլի առաջն:
Եդ էկած ու կապը կտրած մարդին
Ինչ պետք է չոքիլ ուստի առաջին,
Հազար պարզամիտ ու անմեղ ուստի
Հախիցն վեր կըգա, ով իր բանն գիտի: —
Դեռ գելն իր իշտահն ատամի տակին
Հազրում էր, որ կնքի աղվեսին,
Սատանի ոտը բարով տալուց եդ,
թուղթը բաց արեց, կարթաց նրա հետ,
Որ ինչ տեղ գնա, տասը ճուտ ու հավ
Տան իրան, էնպես խանն հրաման արավ:
Գիլի փոր, աղիք է՛ն կատուն ընկավ,
Որ էս լսեց: Տեր աղվեսին ասավ,
«Ֆառաշ չի՞ պետքը, որ հարկն հավաքի,
Էդ գործն էլ թո՛ղ դու՝ իմ վզիս ըլի,
Բանը թամամեց: Երկուսն էլ հասան
Իրանց մուրազին ու ընկեր դառան:
Գալով, զրից տալով, խորհուրդ անելով,
Հենց էկան, հասան մեկ մեծ գեղի քով,
Աղվեսն մեկ սարի ծերի վրա կանգնեց,
իր գել ֆառաշին տանդրոչ մոտ ղրկեց:
Գելը գիշերն էլ գեղից կփախչի,
Ու՞ր մնա ցերեկն ու օրը ճաշի:
Ամա հրամանն տեսավ որ ունի,
Դունչն էլ մեկ կես գազ նա բարձր ցցած՝
Մըտավ գեղի մեջն անահ, անկասկած:
Գեղ ու գել ու շուն — էն էլ էն սհաթին.
Էլ ի՞նչ կհարցներ շների ուզբաշին:
Հենց որ բուրդ ու մազ լավ գզգզեցին,
Ու շատն ատամն էլ հասցրեց մսին,
Մեր Աղվես խանը սկսեց ձեն տալ,
Տանդրոչը թուղթը տալ ու տուն գնալ:
Խեղճ գիլի հոգին բերանն էր հասել,
Հենց էն կարաց նա Աղվեսին ասել:
«Աստված քո տունը քանդի քո գլխին,
Ինչպես ինձ հասցրիր գա էս սհաթին.
Գլխիդ քար ընկնի՛,
Ի՞նչ թուղթ, ի՞նչ հրաման, կամ ի՞նչ տանուտեր:
Անիծվի՛ քո սոյն, էս ի՞նչ իմ բան էր,
Հազար շուն կան, որ ո՛չ գրել գիտեն.
Ո՛չ գրի զորություն, որ ասածս լսեն:
Դուշմանիս չգա, ինչ իմ գլուխն էկավ,
Ով որ իմանա էս իմ դավն ու ցավ,
Խորամանկ մարդիցն գլուխը պահի,
Տեսնելիս՝ աչքը եդևը քցի»: —

ԱՂԻ ԳՆԱՑՈՂ ԱՉԱՌԸ

Մարդ որ մեկ բան արած չի ըլում,
Ամեն բան աչքին խաղ է երևում,
Ջահել մարդը հո՝ ինչ որ ասում ես,
Անկաջվեր անում, շուռ տալիս երես:

Մեկ թարաքյամա մեկ քանի աչառ
Առաջն էր արել գնում աղի սար:
Խոտ կերած աչառ՝ էնպես դուզ մեյդան.
Քամին էլ որ քիթն չի մտավ բիրդան,
Էլ տիրոնչ ռխին չի՛ մտիկ արին,
Պոչ ու գլուխ ցցած՝ նրանք զու քաշեցին:
Տիրոնչ հոգին հո՝ բողազն հասցրին,
էնքան դես ու դեն՝ խաղ, տրտինգ արին:
Բիրդան մեկ չոլում մեկ քանի եզը
Նրանց ռաստ էկան, կտրեցին հազը:
«Ի՞նչ տեղ եք գնում՝ ա՛խպեր՝ խե՛ր ըլի» ,
Տնքալով հարցրին: Մեր աչառ, մոզի
էլի իրանց խաղն նորեն սկսեցին,
Էլի փռնչալով՝ գլխներն քամակին
Դրած՝ քեֆը չաղ՝ պատասխան տվին:
Աղի՛ ենք գնում, աղի». ասացին: —
— Գնացե՛ք՝ աստված ձեր բանն հաջողի,
Հըլա համն առե՛ք ձեր ասած աղի,
Հետո ձեզ կասենք, հիմիկ վախտը չի»: —
Եզերն ասեցին ու ընկան խոտի:
Աղը որ բարձած՝ էլի եդ էկան,
Քամակ ու ուսեր ուռած, նրանց տեսան:
Էլի որ հարցրին ինչ տեղից գալը,
Էլ ի՞նչ էր նրանց ահվալն ու հալը,
Շլնքները ծուռ, ձեն ու շունչ կտրած.
Մեկը խոր նաֆասն քաշելով՝ ասաց,
«Աղի՜ց ենք գալիս, աղից՝ հե՛ր օրհնած:
Էլի ի՞նչ ես մեր ցավն՝ ա՜խ՝ դու, անում բաց»: —

ԲԱՐԴԻՆ (ՉԻՆԱՐԻՆ) ՈԻ ՎԱԶԸ

Բարդին մեր վազին ղնամիշ արեց:
Ի՞նչ ես կուչ էկել»: — Նա նրան ասեց.
Ես էլ որ չըլիմ, ի՞նչ կըլի քո բանն,
Քեզ որ իմ տակիս շվաք տեղ չտամ:
Ինձանով որ դու չգաս, փաթութվիս,
Ի՞նչ կըլի քո հալն, էլ ի՞նչպես կապրիս:
Բարակ քամին էլ հոգիդ կհանի,
էդպես սև օրը՝ Աստված տա՝ չըլի:
Ինձ մտիկ արա՛, տե՛ս, ո՞ւր եմ հասել,
Ինձ պես բոյ արա՛, որ ամեն մարդ էլ
Մտիկ անելիս քեզ՝ խելքը գնա,
Շլինք ծռելով՝ ո՞վ պատիվ կտա:
Ոչ ցից ա ինձ պետք, ո՛չ գերան, ձողի,
Մեկ տուտս գետնումն, մեկը երկնքի
Ամպի, անձրևի, քամու առաջին:
Ճխկներս վեր քաշած, որ սուր ու կացին
Չի հասնի, դիպչի իմ միջքին, ծերին:
Բայց ձեր խեղճ սոյը հենց դուս է գալիս,
Շուտով շլինքը կախ անում, թեքվում,
Ոտի տակ ընկնում, մեկ հով դիպչելիս,
Գետնին չոքըչոք դես ու դեն ընկնում:
Ափսո՛ս էդ պտղին, որ դուք եք տալիս,
Մեզ է՛դ սազ կգար, էս բարձր ծերիս»: —
— «Ի՞նչ եմ անում ես՝ հաստ քոքն ու բոյը,
Շատ բարձրանանք էլ՝ էլի մեր սոյը
Է՛ն սիրտը չունի, գլուխ բարձրացնի»,
Պատասխան տվեց վազը սիրելի:
«Ո՞ւր թողանք մեր քաղցր պտուղն ու ճուխկը,
Էլ ո՞վ կբանա մարդի տխուր միտքը:
Էլ ո՞վ էն ազնիվ, էն սուրբ բաժակը
Կտա, որ հիշեն մեռլի հիշատակը:
Որ մենք էլ ուզենք՝ մեր պատվի խաթեր
Քեզ պես բարձրացնել տերև ու ճխկներ:
Ղորդ ա՝ քեզանով մենք փաթաթվում ենք:
Բազի անգամ ու շվաքդ տեսնում ենք:
Բաս է՞ն էլ, ասա՝ որ մեր բարի տերը
Չունենա էսքան մեր տված խերը,
Քեզ մեկ օր էլա՝ բաղում չի պահիլ:
Լավ չի՛՝ բա՛րեկամ՝ էսպես զրից անիլ:
Ւնձ որ պահում են, փորում տակս, ջրում,
Ի՞նչքան ա քեզ խեր սրանից հասնում:
Ինչքան սիրտդ ուզի, էնքան բարձրացի՛ր,
Մի՛ հպարտանար, մեր ղադրն իմացի՛ր:
Մենք էլ որ պտուղ չտանք քեզ նման.
Մեր նյութն ու ղվաթը չկորցնենք էսքան,
Ո՛չ կըկռանանք, ո՛չ կըցածանանք,
Ո՛չ կբարակինք, ու կհաստա՛նանք:
Բանից վախեցողն ու փորի գերին
Էդպես կգիրանան, երկինքն կհասնին»: —
Երկար բոյիցը, ու հաստ մեջքիցը
Ի՞նչ խեր դուս կգա, կամ մեծ գլխիցը:
Պտղատու մարդը ազնիվ վազի նման
Պետք է խոնարհի, որ լինի պիտան:
Բայց ա՜խ՝ բարդի մարդն մեկ շվաք տալիս՝
Յա բաղի վախտ էլ քիչ մոտանալիս,
էնպես է կարծում, թե իր պահածն ա
Երկիր ու աշխարք: Ու գոռոզանա:

ԷՇՆ ՈԻ ՁԻՆ

Էշն մեկ օր պարապ արըշտոտալով,
Երկար անկաջներն թափեթափ տալով,
Թավալ որ տվեց, մոխրիցն վեր կացավ,
Թե ի՞նչ տեղ գնա, ինքն էլ չիմացավ:
Շատ էր էն օրը չունքի զռացել,
Փորի հարսանիքն արել, կշտացել,
Մեկ սաղ շաբաթ էր, փալանի երես,
Կամ դագանակի, բեռնի համ ուտես
Չէր ընկել աչքովն, քամակը դզվել,
Դառն օրի ֆիքրը ի՞նչ կքաշեր էլ:
Էսպես քունն առած, գլուխը ուռած,
Մեկ դռնով ուզեց, անց կենա, հանկարծ
Ձիու խրխնջոցն ընկավ անկաջը,
Լենացրեց շեքը, խլըշաց առաջը.
Թափ տվեց քշոցն, մեկ թունդ փշտաց,
Չունքի գործ չուներ, մեկ կուշտ էլ զռաց: —
Ու ծանրագոգոթ՝ նա թավլեն մտավ,
Բարով տվեց ձիուն ու բարովն առավ:
Տերը տանը չէր իշի բախտիցը:
Մունջ մունջ բաց արեց նա իր զրիցը:
Թե ի՞նչպես է ձին էս ղաբուլ անում,
Որ իրան հանում են, մեյդան բերում,
Շատ անգամ միսը պոկում ու ղամշում,
Որ ոտն ու գլուխը նա միշտ ման գալիս՝
Դուզ բռնի, տերը վրեն նստելիս:
«Քեզպես քյահլան ձին ի՞նչ կանե խրատ.
Ո՞ւմ համար ես դու սովորում մարիֆաթ:
Պարկի՛ ր քո քեֆին, երբ սիրտդ ուզի,
Զարթի՛ր դու ճաշին, էդ սիրուն փորի
Ճարը տե՛ս, շնորքն ի՞նչ մատտահ բան ա.
Որ քեզ էլ էդպես գլխից հանել ա:
Տեսնի՛նք՝ աշխարքումն ո՞ւմին են պատվում,
Նրա՞ն, որ գինին թունգով է լագում.
Փորը հաստացրել, մեկ բան միտք չանում,
Լավ ուտում, խմում, նայում իր քեֆին.
Գիշեր ու ցերեկ բարձին, դոշակին
Տասը լդրանի ու հինգ գազանի
Գլուխն ու փորը տալիս, որ շնթռի:
Տեղից վեր կենում, սիրտը քացախած,
Ընկնում դուս ու տուն, որ մեկ բեզարած
Պարկ ռաստ բերի, հետը զրից անի: —
Թե նրան՝ որ իր արևն ու օրը
Մաշում, սևացնում, հանում հոգին, որ
Մեկ կտոր հացի բալքի, տիրանա:
էն էլ քըթիցը հանողն հանում ա:
Շնորքմարիֆաթն որ խեր ունենան,
Մկները պետք է փիլիսոփ դառնան:
Մենք որ չենք սովրում, օսա՞լ ենք ապրում,
Ա՛նբախտ՝ մեր գըլուխն շառից ազատում:
Ղորդ ա, մենք էլ մեր չարչարանքն ունինք,
Շնորքի համար չի՛, պետք է որ տանինք:
Բեռըս քամակիցս որ չեն վերցնում,
Ու բրախ տալիս ախպսում, չոլում,
Հավատացի՛ր ինձ՝ հենց իմանում եմ,
Աշխարքն իմ փայն ա, էլ ֆիքր ե՞րբ կանեմ:
Ղոլան ու փալան, ոռտեն ու նոխտա
էնքան եմ պատին քսում, որ էն ա
Բարդանի շալը, ծղնոտ ու կաշի,
Վա՜յ տեր կանչելով քերվում, որ մաշվի:
Հե՜րը անիծած՝ ի՞նչ եմ դարդ անում,
Թող ջանը դուս գա տիրոնչն՝ եմ ասում»: —
«Ձեր սոյն է՛ն սոյը չի, որ բան հասկանա,
Ի՞նչ ասեմ, ղղումդ որ լավ ներս գնա»: —
Ձին անսաս նրան պատասխան տվեց.
Ու իշի բերանն էս խոսքովն ցխեց: —
«Ղորդ ա, երբ քանի ես քուռակ էի,
Էնպես քոթագը ինձ չէր դուր գալի.
Ամա որ հիմիկ խելքս էկել, հասել,
Աշխարքի բանը սկսել ճանաչել,
Տեսնում եմ, որ իմ էս կերած հացն էլ
Էս պատիվն, ղուլլուղն, որ ինձ տալիս են,
Իմ մարիֆաթի հունարն ա, ու էն
Քոթակ ուտիլը: Որ ինչ սհաթի
Դուս եմ գալիս ես, նայում եմ աղի
Ծառեքը կանգնած, ինձ են սպասում,
Մեջքս թիմարում ու լավ զարդարում:
Թագավոր, իշխան ինձ են մտիկ անում,
Որ նստին վրես, իրանց փառքն ցո՛յց տան:
Առանց ինձ նրանք ի՞նչ օր կունենան:
Քանի՞ ինձ պես ձի, իշի չեմ ասում,
Որ խաթրդ մնա, մեր բանն եմ պատմում,
Քանի՞ բոզ յաբու՝ առըխ ու մաշված,
Քամակի ոսկոռքն հենց բիզ բիզ էլած,
էս օր չոր խոտի կարոտ են մնում,
Տաք գոմի հասրաթ՝ ցրտում ու սովում
Տանջվում, չարչարվում, յա սոված սատկում,
Յա բեռը կրում»: —
«Շնորքնմարիֆաթն ով ասի, վատ ա,
Գլուխը հաստ ու ծուծը բարակ ա:
Չե՛ս լսել, ով որ բանից գլուխ ունի,
Ամեն լավ տեղի նա միշտ հասանի:
էնպես հաստագլուխն՝ որ դու ասում ես,
Փողն ու շորն էս օր թե ձեռիցն առնես,
Պետք է ջուր կրի, կամ համալ դառնա,
Կամ թե չէ սովու դռնեդուռ մուրա:
Շատ դոլվաթի տերն թե շնորք չունի,
Քոշքսարայումն էլ շատ վախտ չի գիտի,
Ընչո՞վ իր վախտը որ անց կացնի:
Դուռն է դուս գալիս, ոտն է բեզարում,
Քնում, թե խմում, գլուխը շշմում:
Մեյդանում կանգնում, նա թոզ կուլ տալիս:
Բամբասանք անում, մեկին տեսնելիս:
Գրքի հոտ չառել, որ նստի կարթա,
Սիրտն մխիթարվի, միտքը զորանա,
Փեշակ էլ չունի որ հետը ընկնի.
Էսպես ժամանակ, կյանք չկորցնի:
էսպես ճարակտուր, կամ քնի ձեռին,
Կամ ուրիշ բանի նա ընկած ջանին,
Օրը կորցնում, քիսեն դարդակում,
Իր կյանքն էլ հետը նաղդում, սաղացնում:
Ո՛չ կերածն ունի համ, ո՛չ խմածը,
Գլուխը թշշած, սիրտը խառնըված.
Իր ազիզ արևն քիչ քիչ վերջացնում,
Անպետք աշխարքս գալիս, էյ եդ գնում: —
Չէ՛՝ քանի տերս առաջիս ունիմ,
Որ չի միտք անեմ, քար պետք է ըլիմ.
Թե նա իմ խերն ու ուզել, կամեցել,
Մարիֆաթշնորք տվել մեծացրել,
Անշնորք, անկիրթ, բռի կենդանին
Համ այլոց է վնաս, համ իր խեղճ ջանին»: —

ԽՈԶՆ Ու ԵԶԸ

Խոզն ի՞նչ գլուխ ունի, որ ինչ զրից տա,
Բայց մեկ օր եզին սկսեց խրատ տալ նա:
Խոզ ու խրատ՝
Տո անհավատ:
Լսի՛ր՝ սի՛րելի՝ սատանին նալաթ
Խոզ փիլիսոփա քի՞չ կան՝ բե՛մուրվաթ:
«Իրավ որ եզն ես՝ հո սուտ չեն ասում
Մարդիք ու կապում, լծում քեզ, տանջում:
Արաբա ու սելն՝ քո բեռն ու բաժին.
Վար ու ցանք, քութան միշտ քո շըլնքին:
Ախըր խերդ ի՞նչ ա, կուզեմ իմանալ.
Շատ օր սոված ես դու կալսում մեր կալն:
Տուն որ գալիս ես՝ մեկ բուռը խոտ էլ
Չեն ուզում քեզ տան: Քո բերած մալն էլ
Չեռիցդ խլում, քեզ մաղբուն անում,
Իրանք վայելում, քեզ սոված թողում: —
Մարդի հախիցը էդպես չեն վեր գալ.
Քանի ձեռիցդ կգա, քե՛զ հալալ:
Քանդի՛ր գյոռբեգյոռ մարդի տունն ու տեղը.
Ծծի՛ր նրա արինն, քամի՛ր նրա եղը:
Ոտնատակ արա՛, քանդի՛ր հանդն ու բաղը,
Կե՛ր նրա մասիլն, հանի՛ր աչքի պտուղը:
Ո՛չ հավին խնայի՛ր, ո՛չ նրա ճվին:
Ի՞նչ ես հարցնում, մարդ միշտ իր գլխին
Պետք է հանապազ մուղայիթ կենա,
Աշխարքը դմակ, ձեռըդ դանակ ա,
Որդիանց հասնի, կե՛ր, ու փորդ արա՛:
Ո՞վ ըլիըլի, ի՞նչ ես ֆիքր անում,
Էսպես եկել ա աշխարն՝ էսպես գնում:
Թե տեսնող ըլի, գլուխդ էլ կախ քցի՛ր,
Ինձպես խռնչալով գնա՛, հեռացի՛ր:
Կատվի ձագ գտնիս, թե հավի ճուտը,
Կե՛ր ու քեֆ արա՛, թո՛ղ էրվի սիրտը:
Տանն էլ մի մնար, որ մեկ խոսք ասեն,
Դուս արի, գնա՛, որ խիալ չանեն:
Օրն հազար մարդի տուն էլ որ քանդես,
Էլի դեռ քիչ ա, որ լավ մտածես: —
Էսպես եմ արել, էսպես չաղացել
Որ ճրաքուս էկել, աչքերս լցվել:
Դու էդպես փեդի նման չորացել,
Շունչդ դուս կգա, թե մեկ փչեն էլ:
Տեսնինք ո՞վ ա քեզ ասում՝ ա՛ֆարիմ.
Կամ ինձ բազուխաստ անում, որ պատժվիմ.
Ասած է: Հաստ ու բարակն է մեկ գին.
Վա՜յ ու հազար վա՛յ բարակ մանողին»: —
Խոզն իր խոզությունն ձեռից չի թողալ:
Մեր եզն սկսեց իր բերանը բանալ:
«Ցեխն ա քո ջանը, գնաս, տաս թավալ.
Հալբաթ որ էդպես կուզես դու խոսալ:
Ի՞նչ օգուտ ունի էն քաղցր արեգակն,
Կամ էն՝ երկնքի պայծառ, լուսնիակն,
Որ լիս են տալիս, իրանք մեր մտնում,
Մեզանից մեկ քաղցր խոսք էլ չեն լսում:
Կամ անբան երկիրն ո՞ւմնից խեր ունի.
Որ հազար բարի տա ամեն տարի:
Անձրևը գալիս, արևը բացվում,
Սար ու ձոր էնպես ցնծում, ու ծաղկում:
Էն խեղճ մեղրաճանճն էլ որ չի քնում,
Աղքատ, հարստի բերան քաղցրանում:
Վարդն՝ որ իր հոտը չի պակսացնում,
Ծառն՝ որ իր պտուղն ինքը չի՛ ուտում:
Հողը ծառին է նյութ տալիս, պահում,
Ծառը հողին միշտ շվաք անում, սիրում,
Երկինքն անձրևն ա փայ տալիս երկրին,
Երկիրն ծովերիցն բարձրացնում ամպին:
Սրանք որ չեն ուզում, իրանց մենք պաշտենք,
Ընչի՞ չի պետք է մեկ խեր էլ տանք մենք:
Ի՞նչ վնաս ունիմ, որ ես աշխատում,
Հազար որբ, խղճի կարիքն լցնում,
Էս առողջ ջանը էլ ո՞ւր ա տվել
Աստված՝ որ չուզեմ բանի պետք ածել:
Էն երկրի խոտը ի՞նչ սրտով ուտեմ,
Էն աղբրի ջուրը ի՞նչպես ես խմեմ,
Որ աշխարքումս բանի պետք չգամ,
Ի՛մ գլխիս նայիմ, ի՛մ ցավս հոքամ:
Ես հո իմ փորի հմար չեմ աշխատում,
Որ կերն պակսելիս՝ լամ ու տրտնջամ,
Սրբերին էլ ի՛նձ են մատաղ անում,
Ով մեկ մեծ մուրազ ունի իր սրտումն:
Ամա քե՛զ՝ անբա՛ն,
Թուրքն էլ չի սիրում, ջհուդն հո ատում:
Ո՛չ գառն ա հետդ ման գալը ուզում,
Ո՛չ կով ու ոչխար իրանց մեջ թողում:
Ով մեկին մեկ մատ անուն է դնում,
Խո՛զ է ասում նրան, կամ գոջի կանչում:
Քրիստոնեն էլ որ քեզ տուն է թողում,
Թուրքի, ջհըդի ջգրու է անում:
Մեյդան դուս գալիս, շունն էլ վրեդ հաչում:
Մեր հացն որ չուտես՝ կարո՞ղ ես ապրիլ,
Որ էդպես ռեխդ սկսում ես ցրվիլ:
Խոզինը ցեխն է, կամ մուռտառ տեղը,
Լավ միտքն ե՞րբ կընկնի նրա խելքնղուղը:
Դու լագոդներիդ՝ է՛դ խրատը տու՛ր,
Որ տնքանդություն անեն, հասնին ուր:
Ես իմ աշխատանքն ձեռից չեմ թողալ,
Քանի շունչ ունիմ ու խեր կարեմ տալ:
Իմացողի հմար ես չեմ աշխատում,
Խեր տալն եմ ուզումտեսնումմխիթարվում»: —

ՄՇԵՑԻ ՀԱՅՆ ՈՒ ՈՍԿՈՌԻ ՓԵՇՔԱՇԸ

Մեկ մշեցի հայ մեկ քաղաք մտավ,
Աբեն ուսին քցած՝ որ լիս չի ընկավ,
Ձեռի դագանակն, գլխի ֆասնչարուխն
Հենց տեսան թե չէ էն քաղաքի խալխն,
Կռո՛ ձեն տվին, Մխո՛ կանչեցին,
Էլ ֆոտած եմիշ, խնձոր, սերգևիլ
Չմնաց, նրա գլխին քցեցին,
Շորումն, հաքին սաղ տեղ չթողին.
Որը բեղն ձգեց, որն աբեն քաշեց,
Որն վզաքոքին, որն ֆասի ծերին
Մուշտի ու քացի լավ տրաքացրին:
Ծեր մարդիքն էլ նրան, որ մատով տայիր,
Հազար տեղ կունդկի կտային, որ փչեիր,
Իրանց հունարը ցույց էին տալիս,
Բողազ ճոթռելով, նրա վրա գալիս:
Մեր խելոք Հայը՝ անհավատ երկրում՝
Մեծացած՝ հազար թոգում, չվանում
Գլուխ, ոտը դրել է, եդ դուս պրծել.
Սուսըփուսն քաշեց, դեռ տեղ չէր ճարել,
Գնաց մյուս օրը, քունջ, պուճախ ընկավ,
Մեկ եքա ջվալ ոսկոռ մոտ տարավ,
էս նոր փալանն էլ՝ որ ուսին դրած՝
Չմտավ քաղաքն նա ուռած, ուոած,
Քարերն էլ տվին ծափ ու ոտն առան,
Բայց ինչ նրանք տեսան, չտեսնի քո դուշմանն,
Ով ծպտաց թե չէ, կամ շվացրեց,
Կռոն ոսկոռը առաջը քցեց:
Մեկ, էրկու, իրեք՝ էլ իշխան չմնաց,
Որ չառնի փեշքաշն, մնա աչքը բաց,
Ղալմաղալն ընկավ սաղ քաղաքի մեջ,
Թագավորն լսեց ու նրան ուզեց:
«Ծո ի՞մալ էնեմ քո խոքուդ ղուրբան
Գլուխս քո օդաց խողն, ես քո ծառան:
Վալլախա՛, մեր սուրբ Կարաբե գինա,
Զմլա խենթ ճժեր չոլում էլ չկա:
Ծո ծռվի ձեր վիզն, մեկ շեն օր մտնիս,
Շներ կխաչեն՝ մարդի տեսնելիս:
Մարդիք կխանչեն՝ խեդը խաց կուզեն.
Մարդիք զիմ վրա զմլա ձեն կխանեն,
Իմալ Էնեմ, շատ օր էլ միտք էրի,
էս աղեկ բանը ֆիքրս բերեցի:
Մգա ըխտիարն էլ իմ առին չի,
Ւնչ ամր կէնես, վըր իմ էս աչքի»: —
Թագավորն բերանն ու փորն հինգ սհաթ
Բռնած՝ մնացել էր ձեռաց գնացած:
Խելքը որ մի քիչ գլուխն հենց էկավ,
Տոնլուղ, ճամփի խարջն էլ ինքը արավ:
Ծաղր անիլն մեկ մեծ հունար, լավ բան չի,
Շատ վախտ էլ՝ անողն իր ոսկոռն կառնի:

Էս ներքևի գրած ոտանավորը էնպես մարդի վրա է գրած, որ ո՛չ գիր գիտի, ո՛չ գրի զորություն, ու գրողի վրա էլ՝ բերանը կցրվի: Իմ աշխարհաբառ գրածների գլուխը՝ շատ անգամ էէսպես բան տեսել, մարդի միտք չեն հասկանում, հենց իրանց իրանց խոսում են: Մեկ օր էլ մեկիցը էսպես բան իմացա, ու ի՞նչ պետք է արած, լավ կըլի, որ դերձիկն իր գազը,մաշեկարն իր բիզը, փինաչին իր ճոնդըփռնչին իր գունդը՝ լավ ճանաչեն, տեղըները ծանր նստին, ամա չի ըլում: Ինձանից խրատ չի հասնիլ, ամա մարդի սրտին դարդ էդառնում, երբ էնպես օմքին էլ ա խոսում մարդի վրա, որ իր անունը դրուստ գրիլ չի գիտի: Ղորդ են ասել՝ թե տանու տերտերին օրհնյա՛ տեր չի ըլիլ: Ինչևիցե՝ թուր ու թվանքչունիմարզա գրիլ պետքը չի , թո՛ղ բլբյուլը խոսի:

Էշն ի՞նչ գիտի վարդն ի՞նչ զատ ա,
Նրանը փալանն (ու) թավալ տալն ա:

ԷՇՆ ՈԻ ԲԼԲՅՈՒԼԸ

Բացվել էր գարունքն, սար ու ձոր ծաղկել
Անուշ հոտն ու հովն ամեն տեղ բռնել:
Ամեն աշխարից, հեռավոր տեղից
Փախած, կորած ղշերն իրանց բներից
էկան, որ գարնան գալն շնորհավորեն,
Մեր ու ձագ նստած ծառերի վրեն,
Թփերի տակին, սարերի գլխին,
Իրանց սրտի քեֆն հայտնել կուզեին:
Բայց պարկեշտ բլբյուլն իր էրված սրտի,
Իր սիրուն վարդի սերն ու իր մտքի
Հասրաթն ու Էշխը բերան բերելով,
Խոր ձորում նստած, դարդերը լալով,
Նայում էր ջրին, իր վարդի թփին,
Ուզում էր բացվի ա՛խ՝ իր սիրելին:
Բայց վարդն անիրավ մնացել էր փակ,
Խեղճ բլբյուլի սիրտն դաոել էր կրակ:
Մեկ չոր քարի վրա մնաց կուչ էկած,
Աչքը իր վարդի երեսին քցած,
Լալիս էր, էրվում, «ա՛խ՝ վա՛րդ իմ կարմիր՝
Բացվի՛ր՝ երեսիդ մեռնիմ, ա՜խ բացվի՛ր:
Կամ իմ հոգիս էլ ա՛ռ, քո հետդ տա՛ր.
Կամ էրված սրտիս արա՛ դու մեկ ճար»:
Սար ու ձոր նրա սուքն էին անում,
Ծառ, ու թուփ, ծաղիկ նրա հետ ցավում,
Բայց ձեն չունեին՝ որ մեկ անցվորի
Եդ պատմեն, որ նրան մեկ չարա անի:
Էս դառն հադաղին սատանի քամին
Ո՛րդիանց հանեց մեր կորած իշին:
Քունն էր հատել, թե փալանը ծռվել.
Խոռակը պակսել, քիթն քամի մտել,
Գելն էր հետ ածել, թե տերը դնքսել,
Նոխտեն կտրվել, թե բեռից փախել:
Անկաջները խլշացրած
Պոչը ցցած, զուռնեն քոքած.
Սարնըվեր ընկած, որ չէկավ առաջ.
էն հաստ գլուխը թափ տվեց, զռաց,
էն մուռտառ դունչն էլ՝ որ վրա բերեց,
Անմեղ վարդի թուփն, կոկոմն որ բռնեց,
Մշրեց ու զռաց մեր էշ խնամին.
Սար ու ձոր իրանց աչքը փակեցին.
Ղշերը թռան՝ ա՜խ, ո՜խ քաշելով
Ծաղկներն երեսներն ծածկեցին՝ լալով,
Իմ անմեղ բուլբյուլն գլուխն թևի տակին,
Դեռ չէ՛ր հեռացել որ իր թշնամին
Հենց ոտը փոխեց, ընկավ ցխի մեջ.
Էլ ճանճ ու ագռավ չմնաց, վազեց
Ղոթուր մեջքն, ուսերն յարալու արեց,
Արինն քամակիցն շռռալով փախավ:
Թրքահոտ գոմումն կանգնած միտք արավ:
«Հարամ ըլի ինձ էս հաստ գլուխն էլ,
Էս գեշ անկաջներն, էս կոպիտ բոյն էլ.
Որ ո՛չ զռալով, ո՛չ քացի տալով
Ճանճին էլ ա չեմ վախացնում, ա՜խ՝ ո՞վ
Իմ հալիս կըլի, վա՜յ նրա օրին,
Վարդն էլ համ չի տալ իր դարդակ փորին»:
Էլի բլբյուլի էրված հոգին էր
Որ միտք անելով իր դառը ցավեր,
Էկավ, վարդի վրեն կանգնեց, սուքն սկսեց:
«Աննման իմ վա՛րդ» ողբալով ասեց,
«Թագուհի իմ վարդ՝ հոգուս սիրելի,
Անունդ հիշելով, սիրտս խորովի,
Ընչի՞ դառն աշխարս քեզ բերեց բհամ,
Որ մեկն էլ ա չի՛ իմանում քո համ:
Երկինքն ա տեղդ, ընչի՞ ես մնում,
Իշի կերակուր, էս փշի միջում.
Քանի փուշ ու էշ դեռ կան աշխարքում,
Կմնաս անտեր: է՛ս եմ միտք անում,
Ու գլխիս տալիս, էրվում, խորովվում:
Քո սերն հանապազ կպահեմ իմ սրտումն,
Բայց ու՞մ ասեմ, ո՞ւմ, իմ դարդերս՝ ա՜խ ո՞ւմ.
Էշն ի՞նչ գիտի ղադրդ՝ սրտումս էլ պահեմ,
Քեզ, ամեն խաթից միշտ էլ ազատեմ,
Էլի դեո քանի իշի հոտը կա,
Մեզ էս աշխարքումս մեկ չարա չկա:
Յ՛ա դու ինձ էրի, մեկ օր պրծնիմ,
Յա թև ա՛ռ, թռչինք՝ երեսի՛դ մեռնիմ»:
Իմ սիրուն բլբյուլ՝ մի՛ էդքան ցավիր.
Կա՛ց մեր միջումը՝ քո վարդը գովի՛ր,
Էշը թրքումն ա իր ծնունդն առել
Էլի թրքի հոտն նա կուզի առնել,
Քեզ վարդ, մանիշակ, քեզ ծառ ու ծաղիկ
Աստված փայ տվել, բլբյուլ գեղեցիկ:

ԱՍԱՑՎԱԾՔ

ԽԱՆԸ

Ժամանակավ մեկ նաքյազ հարուստ կար.
Մեկ որդի ուներ, էն էլ անհունար:
Մեռավ, մեկ միլիոն նա փող եդ քցեց,
Որդին խան դառնալն մտքումն դրեց:
Նալաթ սև սիգին, մարդ ի՞նչ կամենա,
Որ փողով չճարի, ջանը դինջանա:
Խանությունը որ գտավ, ու պրծավ,
Բեկլարբեկու տեղ ճարել կամեցավ:
էն էլ ձեռք բերեց, սիրտը դինջացավ:
Հիմիկ էլ վազիր լինիլ ուզեցավ,
Կամ թագավորի դռանն ու քովը
Մեկ մեծ գործք ճարիլ անցավ մտքովը:
Ղոնշունի գլուխ ըլիլ, խաչ, նշան
Դոշին քաշ անիլ: էս էր նրա բանն:
Բայց մեր խեղճ խանի ծուծն ու գլուխը
Հենց դարդակ էին, որ քամեիր, ծուխը
Քթովն դուս կգար, այբի կտոր չկար:
Շնորքմարիֆաթ փողով ո՞վ կտար:
— Ա՜յ իմ անխելք խա՛ն՝ թո՛ղ էդ քո ֆիքրը:
Բայց չէ մեր խանի է՛ս էր հենց միտքը,
Որ վազիր դառնա, կամ ղոնշունի գլուխ.
Նստի դիվանուն, սրտի սոխն ու ոխն
Հանի, ամենին հրաման անի:
Որին կպչի նա, իրան չէր հայտնի:
Բայց նրա շնորքն հենց իր միլիոնն էր,
էնդով էր ուզում բոլորը ճարեր:
Քոշք ու ամարաթ՝ լավ բաբաթ սարքեց,
Խազինի դուռը, քիսեն բաց արեց,
Աշխարք մնացել էր վրեն զարմացած,
Ո՞վ ասես՝ որ նրա հացին չէր նստած:
Զուռնա, նաղարա միշտ դմբում էին,
Նրա ամարաթումն, ու նա իր քեֆին
Նոքար ու ֆառաշ ոսկով զարդարած,
Ամեն կողմիցը նրա կուշտը բռնած:
Կառեթումն էլ որ չէր նստում փքված,
Հենց իմանում էր, սար ու ձոր չոքած՝
Իրան էին միշտ գլուխ վեր բերում,
Չունքի սաղ քաղաքն նրա հացն էր ուտում:
Ում լեզուն սուր էր, փորը մեծ ու հաստ,
Փորըսող նրան գովում ամեն վախտ:
Մկան պոչի պես կուչ ու ձիգ անում,
Գլուխը փչում, աչքը թոզ ածում.
Լիրբ լեզվով նրան երկինքը հանում.
Իմաստությունը, շնորքն մեծացնում.
Հոգին հանում ու քիսեն դարդակում:
Խանի սիրտն էսպես կատվի ձեռի էր,
էսպեսի վրա նա քաղցր աչք ուներ:
Ինչ սհաթի էլ հացն ուտում էին,
Ծիծաղում վրեն, լափ ածում գլխին:
Բայց ո՞վ չի գիտի, թե փողը՝ ձեռի
Կեխտ ա, ու մեկ օր կհատնի, կպակսի:
Միլիոնը գնաց վայ տեր կանչելով,
Խանն էլի փորի Ֆիքրը քաշելով.
էլածն էլ տվեց քամուն, ու կերավ.
Ինչ սրտումն ուներ, սատանեն տարավ:
Վազիրությունը ու մեծությունը
Ղոնշուն ունենալն, իշխանությունը
Վաղուց էր խեղճը աքլորին բարձել:
Փորը կարաս, ոռքն էլ ծակ, գլուխն էլ:
Ինչքան էլ ածես, հերիք ե՞րբ կասի,
Վա՜յ նրան, որ փորին կդառնա գերի:
Խեղճ խանի բանը քիչ քիչ շլոր դառավ
Ձեռը պակսեց ու փողի տուտն հատավ:
Միլիոնն էլ գնաց, զուռնեն էլ, սազն էլ:
Ազիզ բարեկամք՝ հո վաղ հեռացել:
Սառած ջաղացի պես մնաց կանգնած:
էլ ո՞վ նրա դուռը կգար, կաներ բաց:
Վիզն էլ բարակեց, երկուտակ փորն էլ,
Միս, մորթի, կաշի երեսին կպել:
էսպես նա իրան կանոն էր շինել,
Երբ մարդ ուզում էր պատճառն հարցնել,
է՛ն ախն էր քաշում, որ հետը հոգին
Ուզում էր դուս գա, ասում հարցնողին:
«Ով էս աշխարքումն որդու լավություն
Կուզի, թո՛ղ տա նրան շնորք, կրթություն:
Խազին, դոլվաթ կերթան, կփչանան,
Մարդիս իր ուսո՛ւմն կմնա միայն»: —

ԲԱՂԴԱՏԻ ՃԱՄՓՈՐԴ ԷՇԸ

Եփրատ գետի կանաչ ղրաղին
Կենում էր մեկ խեղճ ռաչպար:
Անունն Հասան. իր հավատին
Արի, բարի, արդար, անշառ:
Մեկ էշ ուներ մեր Մուսուրմանն.
Սիրում, պաշտում ախպոր նման:
Էնպես էր նրան թիմարում, պահում,
Խերն ու լավությունն ամեն տեղ գովում.
Լիսը բացվում էր, թե օրը մթնում,
Քամակին բազմած՝ Հասան տուն մտնում:
Մտքի հետ ընկած վախտն նոխտեն թողում,
Էշ ախպորն էնպես էր նա հավատում,
Որ նա իր բեռը միշտ տուն կտանի.
Թե ուզենա, մարդ ճշմարիտն ասի,
Էշն իմաստուն էր, խոսիլ պետքը չի՛:
Գլուխն էլ շատ հաստ, կոխքն ու անկաջն էլ:
Բոլը սուրահի, տեսնողի աչքն էլ
Հետո գնում էր, հենց զգաստ, հպարտ էր:
Հասանի դարդերն ցրվում զռալով,
Մեծ մեծ անկաջներն թափեթափ տալով:
Սիրուն բոյն ղորդ ա՝ քաշում, մաշում ա
Մեր սիրտը, բայց մեջը ոչինչ խեր չկա,
Երբ գոգրեն դարդակ ու ծուծը բարակ
Մարդ չի ճանաչում ո՛չ էշ, ո՛չ քուռակ:
Խելք է հարկավոր: Պարոն էշն քիչ, շատ
էստուց էլ ուներ, էլ ի՞նչն էր կիսատ:
Բեռի տակին չէ՛ր բուդուրմիշ ըլում:
Աչքը առաջին. դուզ ճամփեն գնում:
Դբի դեմ գալիս նա շարժում կամաց,
Ինչպես մեծ մարդը իր բաղումն կանաչ:
Անվանի Սադին էնպես է գրում,
Թե ճշմարիտ խելքն էնդում ա մալում,
Որ իմստունի խրատը լսենք,
Ու բեռի տակին բնավ տնքալ չենք:
Կտանենք անսաս: Տեղն ընկած վախտն էլ
Կհամբերենք, գլուխ չենք ցավացնիլ:
Մեկ անգամ Հասան իշի վրա բազմած՝
Գնում էր քաղաքն նա երիշ քաշած:
Մեկ դարվիշ էկավ փետով նրա առաջն:
Միրուք, մազն սպիտակ: Մեկ պոպոզ գլխին.
Հասան տեսավ՝ ձեռն դրեց ճակատին:
«Բարի օր՝ աչքի լիս»՝ ասեց դարվիշն:
«Փեղամբարն օրհնի քո ալիշվերիշն:
էդ քո տակին ի՞նչ էշ ունիս սիրուն»: —
«Դարվի՛շ բաբա՝ իմ մխիթարությունն,
Ընկերն էս էշն ա. իր գեղեցկությունն
Խելքովն ավելցրել, իմ սիրտս առել
Խոնար, հնազանդ, ճամփին վելագ էլ:
Նոխտեն թողում եմ, իր գլխու գնում
Ամեն ժամանակ, ու ճամփեն գտնում:
Չէ՛ թե ես սրան, սա՛ է ինձ պահում:
Հոգիս էլ ուզեն, կտամ սրա գնում:
Քսան թուման էլ տան, չեմ ծախիլ սրան»:
«Թե կուզես, հարիր ես կտամ դրան»: —
Շատ ուրախությամբ սուրբ դարվիշն ասեց,
Որ կակղի Հասանն ու ռխին նայեց:
Հասան իր իշին՝ իր աչքի լսի
Հետ չէր փոխիլ հեչ, ամա թումանի
Ձենն որ իմացավ, ջանը դող ընկավ:
Փողն ո՞ւմ չի խաբել: Հասան բոշացավ.
Ի՞նչ պետք է արած: Ձեռը բարձրացրեց,
Էն ա բարըշիլն էր նա ուզում հենց:
Դարվիշն միտք արեց ու խոսքը փոխեց,
Ուրիշ թահր նրա գլուխը փչեց:
«Նհախ ասեցի, որ իշիդ ծախես,
Գիտեմ, որ դրան դու շատ սիրում ես:
Խեղճդ գալիս ա, աչքիցդ եմ տեսնում,
Լսի՛ր, ի՛մ որդի՝ տե՛ս, ի՞նչ եմ ասում:
Շատ կարելի ա էնպես բան արած,
Երկուսիդ բիրդան հացի հասցրած
Ասա՛ ինձ՝ էշդ հեչ գիտի՞ խոսիլ»: —
— «Հեչ մեկ բառ էլ ա, ի՞նչ պետք է ծածկիլ»: —
— «Կամ գրել, կարթալ, խելքը բան կտրել,
Աշխարքի խերն ու շառը ճանաչել»: —
«Ի՞նչ ես հարցնում»: — «Բաս որ էդպես ա,
Էդ էշը ուրիշ քյամալի տեր ա:
Պետք է պատմություն, աշխարհագրություն,
Լավ գիտենա, ու փիլիսոփություն»: —
Ա՜խ՝ ի՞նչ ես դարդակ խոսքեր դու խարջում,
Ա՜յ դարվիշ բաբա՝ ու գլուխս տանում:
Էդ որ գիտենար, դու ի՞նչ ես կարծում,
Էլ մտիկ կտա՞ր դնչիս, կմռար:
Ինձանից էլ հո՝ դա անց կըկենար:
Էշն էլ որ ախըր փոլիսոփ դառնա,
Էլ ո՞ւր կորչին բաս Դարվիշ ու Մոլլա»: —
«Գեղ տեղ մեծացածն քեզ պես միտք կանի,
Բերանդ էլ որ քեզ քաշես, լավ կըլի:
Էշ փիլիսոփա՞: — Ի՞նչ զարմանք բան ա,
Էդպես հրաշք մկամ աշխարքումս կա՞:
Սուտ սանիաթ չունիմ, քեզ խորհուրդ տալիս,
Կամ ա՛ռ էս քիսեն, կամ լսի՛ր խոսքիս:
Թո՛ղ սիրելի Էշդ մեկ Մեքքա տանիմ,
Աչքը բաց ըլի, ես գլխին կանգնիմ:
Մեկ քանի վախտ դու հուփ տուր քիչ սրտիդ,
թե որ բարով գանք, ու տեսնիս իշիդ,
Ի՛նչքան լեզվների դա տեղյակ կըլի,
Որ Քյաբը գնա, ուխտ անի, տեսնի:
Մենակ սրա աղոթքն ու արած նամազն
Իրան էլ կտա, քեզ էլ քո մուրազն:
Թե ջրի պես դա ղուռան չկարթա,
Իրանից նոր բան չըշինի, դուս տա,
Աշխարքի շնորքն դա մարսած չըլի,
Երեսիս թքի, ինձանից ուզի
Դրա ջառըմեն: Ի՛մ վզիս ըլի:
Տարի չքաշի մեզ եդ կտեսնիս,
Փողն էն ժամանակն դու կիտուկ կանես:
Կամ բանը կտրի՛, հարիր թումանն առ,
Կամ թո՛ղ՝ մենք գնանք Մեքքա բարաբար»: —
«Թողի»՝ ասեց մեր հաստագլուխ Հասանն:
«Ի՞նչ եմ անում փողն, որ ունիմ դրան:
Ափսոս եմ գալիս, վախտը չկորչի:
Էն ի՞նչ փառք, պատիվ, էն ի՞նչ աչք կըլի,
Որ տեսնի՝ տակիս էշը զուոանի
Համն առած՝ եդ գա, ինձ տանի, բերի:
Աստված ձեզ բարի ճամփա տա, գնաք,
Ու սաղ սալամաթ բարով եդ դառնաք»: — —
Ասեց ու Հասան իշիցն վեր էկավ,
Աչքերին պաչեց, բարով տվեց, առավ:
Դունչ, անկաջ ու պոչ մեկ լավ տնդղեց.
Ղոլան ու փալանն, ոռտենն դրստեց,
Նոխտեն ու բիզը քըցած նրա վիզը,
Հոքոց հանելով, Դարվշին տըվեց:
«Թասխրս բաշխի՛ր իմ էշ հոգի ջան».
Լալով, կսկծալով ասեց մեր Հասան:
«Ես չէի թողալ քեզ էդպես միայն:
Հալալ ձեռի եմ քեզ էս օր հանձնում:
Աստծո՛ւն ամանաթ՝ մեր հանդումն, չոլումն
Ի՞նչ պետք է սովրիս, որ տանը մնաս,
Երկիր չտեսնիսաշխար ման չգաս:
Ճանճի, ու բոռի, բզեզի ձեռին
Դու եսիր դառնաս, կորցնես քո գին:
Գնա՛, սրա աղոթքն քեզ միշտ կպահի,
Սիրտդ ուրախ բոնի, իմ անունս հիշի:
Մեկ քանի ծունր էլ ինձ համար դու դի՛ր,
Ուսումդ ա՛ռ ու էլ շուտ վերադարձի՛ր:
Մահմադի աչքը վրեդ քա՛ղցր ըլի,
Փչվի փուշ ու քարն, որ քեզ կդիպչի»: —
Ինչպես որ էլավ՝ սուրբ Դարվիշ բաբեն
Կուզ կուզ անելով բազմեց իշի վրեն:
Լեն շորերն չորս կողմն փռված՝ ճոլոլակ,
Ոտներն աջ ու ձախ ընկած քաշ ու կախ:
Էշը գնում էր, տերը ձեն տալիս:
«Խոսքը խո՛սք ա հա՜, տարին անցնելիս,
Ես ձեզ կսպասեմ»: — Ասեց ու ոտով
Ընկավ նա ճամփա՝ Դարվշի փեդով:
Հոգին բերնին կպած՝ նա գեղը հասավ,
Ու տանը նստած՝ մունջ մունջ միտք արավ:
Աստուծով էշս շատ քյամալի տեր
Դառած եդ կգա: Է՛ն վախտն տեսնողներ
Թո՛ղ զարմանան ու աչկըներն դուս գա,
Հիմիկ ի՞նչ խոսիմ, թո՛ղ նա եդ դառնա:
Մեկ տարուց եդև իրար մի տեսնինք,
Իրարից փափագ ու հասրաթ առնինք:
Մեկ տարի էսպես թող ոտով ման գամ,
Եդո իմ փառքը աշխարքին ցույց տամ:
Շուշա չի ոտներս՝ որ թեզ փշրվի,
Մոմ չի իմ մարմինս՝ որ հալվի, էրվի»: —
Էսպես էր ցավում Հասան, միտք անում,
Օրերն համարում: Տարին լրանում:
Դարվիշն իշի վրա շատ տեղ անց կացավ,
Բոլոր Օսմանլվի հողը ման էկավ:
Պտղովն լիքն ա էն մեծ Դիարբեքիր,
Աբրշմի մաքյան էն Պարսից երկիր,
Մարգարտով լիքը Մսուր, Ղայսարի,
Հալեբ, ու Թոխադ, ու հինն Եդեսի.
Շրջեց ու հասավ մեծ քաղաքն Հարամ
Ուր՝ ինչպես պատմեն, ծնվեց Աբրահամ: —
«Հրես է՛ս տեղ ա՛՝ուխտավորն ասեց,
Մեր իշի նոխտիցն բռնեց, կանգնացրեց:
«Որ Ալեքսանդր Մակեդոնացին
Ջարդեց, հետ ածեց Պարսից ղոնշունն:
Էն տեղ էլ՝ Կեսար քաջ Հռովմայեցին
Եկավ ու տեսավ, հաղթեց Միհրդատին:
Աչքդ բաց արա՛, որ գլուխդ մտնի»: —
Բայց պատմությունը իշին քյա՞ր կանի:
Ոչ ջուղաբ տվեց, ո՛չ մեկ բան խոսեց:
Շատ բեզարելուցն անկաջներն ցցեց,
Նրա հոր խերին թափեթափ տվեց,
Պոչ ու գլուխ զլեց, ու մեկ կուշտ զռաց
Սուրբ Դարվիշն էլ հո՝ միտքը մոլորած,
Չէր կարծում, թե ինչ կա իր առաջին,
Բեղաֆիլ՝ ա՜խ, վա՜յ նալաթ սատանին.
Իշի ոտն առավ մեկ ախմախ քարի,
Բուդուրմիշ էլավ էնպես բիրադի
Ինքը մեկ ղրաղ քյալլի վրա ձգվեց.
Դարվիշն մյուս կողմն՝ ջարդվեց փռվեց:
Պատմությունն էլ գնաց, անիծած ուխտն էլ,
Դարվիշն իշին էր տնքալով օրհնում,
էշն իր ոտների ցավն ու դավն քաշում:
Օրհնություն, անեծք ի՜նչ խեր ունին՝ որ
Էսպես հադաղին լինին զորավոր:
Դարվիշն քիչ քիչ իր փալաս փուլուսը
Իր պոպոզ գդակն, իր ջուլն ու պոզը
Հավաքեց, մինչև էշն էլ խոր քնեց.
Դարվշի կետին, որ կոխքը չքոքեց,
Բիրդան վեր թռավ, պոչ ու դունչ դզեց,
Հողն էլ թափ տվեց, առաջին կանգնեց:
Սուրբ Դարվիշն էլ հո՝ բիզը հազրած,
Վիզը կրակեց ու վռկեց առաջ:
Շատ ու քիչն աստված գիտե՝ թե ինչքան
Ճամփա գնացին, ու էկան բիրդան
Մեկ մեծ քարվանի նրանք ռաստ էկան:
Ուղտ ու էշ բարձած, ջորի ու հայվան
Ուխտն էին գնում Քյաբն՝ զնգզնգալով,
Մահմեդի գյոոը ուզում կարոտով:
Դարվիշն դարվիշին ու էշը իշին՝
Բարով առան շուտ՝ ու սալամ տվին:
Որը շոքիցն էր տրտնջում, էրվում,
Որը փալանը, բեռը ծռմռում:
Քացի ու զռոց, չոշ ու զռզռոց
Ո՞վ կարա, պատմիլ ու հարայ հրոց:
Ի՞նչ զարմանք: Մեքքի անունն ու սերը
Վառել էր նրանց սիրտն, հոգին, փորը:
Բայց էս ի՞նչ էր դեռ, մարդ որ միտք անի,
Թե ո՞վք էին նրա՛նց վրեն բազմած՝ աղի:
Թիվ չկար, համար նրանց ո՞վ կտար.
Իմաստուն ասես, հեքիմ, ուստաքյար.
Աստղաբաշխ ու լավ պատմություն գրող,
Փիլիսոփա ու խաղ, տաղի հանող:
Ջադուբազ ու էլ ղուռումսաղ ասես,
Լեզու գիտացողն թե հեսաբ քցես,
Բանը կհասնի՝ հո Տրապիզոն,
էլ ո՞վ եդ կգա մեր քարվանի քովն:
Դարվիշն էլ լավ օր սրանից ավելի
Երբ ձեռ կքցեր, աշկերտին կրթի:
Մեկը ունքերը ամպի պես կիտած՝
Աշխարքի բհամ գալն էր եդ պատմում.
Մեկը քիթ ու նոթ քացախացրած՝
Լեզվի դուս գալն էր մեկնում, բաց անում:
Թողանք դերձկի ու ջուլհակի զրիցն
Խառադի, բրդի ու աշպազի բրինձն.
Մաշեկարի բիզն, չարվադարի վիզն:
է՛ն ձենն էր ընկեի է՛ն խոսքն, աս ու լիսն,
Որ մարդ իր գլխին թե տեր չկենար,
Բեյինն էլ հետը կճաքեր, դուս կգար:
Բայց ամենի ռեխն, բերանն ու լեզուն
Մեկ թարաքյամա կուզեր ճղի իսկույն:
Սարում, մեծացած բռի, աղլամազ.
Հենց իր զուռնեն էր փչում, ու իր սազ.
Թե Ադամ պապը Եվի հետ դրախտումն,
Թարաքյամեվար էր խոսք, զրից անում:
Աջակողմն էլ մեկ հաստափոր ախմախ
Մեջ էր բերել իր շինած տաղ ու խաղ,
Իր հաստ գլուխը երկինքն էր հանում,
Ուրշի գրածը ցեխն ու ռեխն կոխում:
Ձախակողմն էլ մեկ ուռած եզի գլուխ՝
Հով տալով ձգվել՝ մզում իր չոր ղուղն,
Թե աշխարքիս վերջն ի՞նչ պետք է ըլի,
Էլ չէր հարցնում՝ թե ներկա վախտի
Բանն ի՞նչպես կըլի, ու չէ՛ր էլ գիտում:
Էշ փիլիսոփեն բոլորի միջումն,
Գլուխը քաշ արել՝ անկաջ էր դնում,
Ինքն իրան անսաս միտքն լուսավորում:
Տեր ու տուն, թավլա մտքից էր հանել,
Էնքան էս ֆքրումն թաղվել էր, խրվել:
Ճանճերին նալաթ՝ որ չէին թողում,
Պոչ ու գլուխ դողում, ու սիրտը խաոնում: —
Ուղտը ուխտն արեց,
Էշը էշխն առավ,
Դարվիշքյալբլայիթաջիր ու ասնաֆ
Մուրազի հասած, ամեն եդ էկան:
Վերջը վախտն էկավ, տարին լրացավ,
Հասան իր իշին հասրաթ մնաց, մեռավ,
Մեկ իրիկուն էլ խիստ դարդավարամ
Նստած իր տան դռանն նա քնահարամ.
Ա՜խ ո՜խ քաշելով՝ ասում էր, լալիս:
«Անիրա՛վ Դարվիշ՝ ախըր իմ իշիս
Ի՞նչ արիր, ա՜յ դու անիծած, անսիրտ:
Փուշ դառնար ճամփեդ, շլինքդ փորումդ
Ցցվեր, որ իմ տունն Էսպես քանդեցիր:
Իմ աչքիս լիսը հանեցիր, փչացրիր:
Բոլոր սաղ օր մենակ եմ բանում,
Դու իշիս վրա փաշի պես նստում:
Քեֆիդ ման գալիս, աշխարքը շրջում:
Հարամ ըլի քո տված մարիֆաթն,
Քունս հատել ա, դարդ ու ղասաֆաթ
Ջանս առել, սպանում ինձ՝ այ բեմուրվաթ:
Իմ ջաֆիս կեսը էշս էր վերջացնում,
Էսպես մնացել եմ ես ցավի միջումն:
Ախր ե՞րբ կըլի, որ մուրազս առնիմ,
Էշ ախպորս տեսնիմ, ու հողը մտնիմ»: —
Էս ասեց՝ թե չէ աչքդ բարին տեսնի,
Գլուխն որ վեր քաշեց, մեկ ձորի միջի
Դարվիշն շեք արած՝ իշի վրա՝ անսաս
Գալիս էր կամաց ու դեմը տմբում,
Դեմն իշի գլուխը քաշում, ու բզում.
Քամակի վրա շուռ գալիս, ննջում,
Գլուխն իշի գլխին տալիս, վեր թռչում:
«Տո հրեն գալիս են՝ վա՜յ քո տղիս տղա,
Մարդի միտքը կարճ ու սիրտը նեղ ա»:
Ասեց, տեղիցը էնպես թռավ Հասան,
Որ ոտ ու գլուխ իրարով դիպան:
Դարվիշն մոտ էկավ՝ նրան ողջույն տալով,
Հասան գնաց առաջ՝ լալով, խնդալով:
— «Ո՞ւր է իմ ազիզ էշն»: — Նա ձեն տվեց:
— «Քո՞ռ ես, չե՞ս տեսնում: — Դարվիշն եդ կրկնեց:
— «Բարեկամիդ էլ որ չես ճանաչում,
Ծախել ես գլուխդ, էլ ի՞նչ ասեմ, ո՞ւմ:
է՞ս չի քո էշը»: — «Վա՜յ օրիս, ըմբրիս,
Ես ո՞ր ջուրն ընկնիմ, ի՞նչ վայ տամ գլխիս:
Աչքս դուս էկել, էշս չոլախացել:
Սաղ ոտի տեղը կաղ ոտն ա ճարել:
Ալլա՛հիլլալլահ՝ փեղամբարի գլուխն,
Մահմադի արևն գիտենա, իմ ծուխն
Հատել, տունս քանդվել: Ես էլ ի՞նչ անեմ»: —
«էդուր խոսք չունիմ, կհավատացնեմ,
Որ հոգին կաղ չի ու միտքը շատ սուր»,
Դարվիշն ասեց նրան ու աչքն ածեց մուր:
«Վայ իմ սև օրին՝ ա՞չքն ուր է մնացել,
Որ էսպես քոքիցն քոռացել, փչվել»: —
— «Շատ ղորդ ես ասում, մկամ իմաստունն
Չի՞ կարող ըլիլ քոռ ու շատ գիտուն:
Ղուոանումն էլ ա էս բանը գրած.
Մեկ աչքով պետք է սիրտը քննած:
Լա՛վ է աչքով քոռ ըլիլ, քան մտքով»: —
«Էն հաստ վիզն ո՞ւր է», ասեց տերն լալով:
«Էն լիքը փորը, էն դոշն ու թուշը,
Էսպես քոսոտ, լղար ե՞րբ էր իմ էշը:
Գյամու պես էկել լցվել, հաստացել.
Գառան անկաջներն մսումը թաղվել.
Էսպես էր դղդղում նա ման գալիս էլ,
Որ ուղտ ու գոմեշ կուզեին ճաքել:
Հիմիկ հենց բռնես՝ ուլ ըլի դառած,
Ոսկոռն մնացել կաշվիցը կպած:
Փչես, վեր կընկնի, ի՞նչ իմ գլուխս լամ»: —
«Հո ռաչպարի խելքն իմ բա՛րեկամ,
Հո էս քու իշի. ո՛ր ջհանդամ գնամ:
Տո խե՛լք ասա՛՝ խե՛լք. ի՞նչ անտաշ մարդ ես,
Մարիֆաթ ուզի՛ր, հաստ փորն ի՞նչ կանես:
Լեզու հարցրո՛ւ, տե՛ս՝ ի՞նչ ա սովրել,
Ապա սկսի՛ր դու ինձ քարկոծել»: —
— «Մարիֆաթ ունի՞, ուրեմն իմ Էշը»: —
— «Էլ ասիլ կուզի՞»: — Ասեց Դարվիշը: —
«Էլ Սողոմոնի գիրք չի՛ մնացել,
Բոլոր Ասիո լեզվովն հո էլ
Ջրի պես գիտի: Խանի ու բեգի
Ջուղաբը կտա: Աստծուն է հայտնի:
Տա՛ր, մեկ քանի օր թավլումդ կապի՛ր,
Թ՛ող, քիչ դինջանա, հետո իմացի՛ր:
Ժամանակ չունիմ, է՛դ դու, էդ քո տված
Ամանաթդ: Աստված ձեր բանն հաջողի՛,
Ձեր ցավն ու չոռը՝ թո՛ղ քամին տանի:
Մնաս բարով իշիդ հետը մուղարար,
Ես պարտքիցս պրծա, դու արա՛ դրան ճար»: —
«Թողություն արա՛՝ սուրբ Դարվիշ բաբա,
Ուր գնաս, քեզ քոմակ փեղամբարն դառնա,
Ավել պակասը ների՛ր, ինձ բաշխի՛ր,
Գնաս բարով, ինչպես դու բարի եկիր:
Ու դո՛ւ աչքի լիս՝ իմ էշ շնորհալի՝
Մտի՛ր առաջվան տեղդ ու դինջացի՛»,
Դարվիշն հեռացել՝ ճամփին գնում էր,
Որ Հասան իշին դեռ գուրգուրում էր:
Քոռ աչքին պաչում, կաղ ոտն համբուրում,
Մեջքը սղալում ու հետը խոսում:
«Ընչի՞ էդ բլբլի լեզուն չի բլբլում,.
Ընչի՞ բերանդ կապել, չես խոսում.
Ա՜յ իմ շնորհալի արևածաղիկ՝
Ախր էդ հալին՝ թե տեսնին մարդիք,
Քեզ ի՞նչ կասեն, ինձ, մեկ լավ միտք արա՛,
Աշխարք շրջելու մարիֆաթն է՞դ ա:
Ամա չէ, էս օր բեզարած կըլիս,
Մի քիչ դինջացի՛ր, դու լսիր խոսքիս:
էքուց տեսածդ պատմի՛ր մեզ քիչ քիչ:
Իմ ջանը դուս գա՝ ճամփին հո չամիչ
Չէին տալ քեզ՝ էդ ե՛ս էլ լավ գիտեմ,
Հլա դինջացի՛ր՝ ես քեզ խնդրում եմ:
Հետո պատմի՛ր մեզ քո սովրած բաները:
Խոտով, դարմանով լիքն ա մեր ամբարը՝
Պռտեպռունկ՝ դու հեչ էլ չի վախենաս,
Կե՛ր, քեֆիդ պարկի՛ր, որ դու կարենաս
Իշտահով ասիլ, թե ի՞նչ ես տեսել,
Լսել, իմացել, քեզ դատում արել»: —
Էն մեկ գիշերը սաղ տարի դառավ
Հասանի համար, ընչանք լուսացավ:
Հարևաններին բոլորին ասեց՝
Ավետիք տալով ու հավատացրեց,
«Թե իր թավլումը մեկ փիլիսոփա
Կա իշի ցեղիցն: Մարդ չի զարմանա:
Ամենին կանչեց. գան, նրան տեսնին:
Դաստա կապած՝ մյուս օրն հավաքվեցին:
Հասան ձեն տվեց: «Ա՛յ մեր ջամըհաթ՝
Էս ձեզ՝ իմ Էշը, ո՛չ բարակ, ո՛չ հաստ:
Թարաքյամերեն ոտանավորով
Ու Ասորեվար՝ դա արձակ գրով
Կարող է խոսիլ, շնորքը հայտնիլ.
Խնդրում եմ հետը մի քիչ զրից անիլ»: —
Մեկ քաչալ, քոռ մարդ՝ միրուքը ղաբա,
Դուս Էկավ մեյդան, որ հետը խոսա,
Գլուխ վեր բերեց ու սալամ տվեց,
Իմաստուն իշին խոսալ դուս կանչեց:
«Երկինք ու երկիր ի՞նչպես են կապված,
Լուսինն ընչի՞ է պոզով ստեղծված,
Հույս ունիմ, ասեց, որ չբարկանաս,
Թասխըս բաշխես ու չի՛ նեղանաս,
Ա՛յ չորս ոտանի, ուսյալ կենդանի՝
Գեղըցու գոգրումն ի՞նչ խելք, շնորք կըլի:
Էդ իմաստության ծովը դարդակի,
Որ մեզ էլ քիչ փայ դրանից հասնի»: —
Էշը դունչը կապ՝ մնացել էր կանգնած,
Ու մեր գեղըցիքն էն ա հազրված՝
Ուզում էին՝ որ Հասանի գլխին
Մեկ ջվալ ծիծաղ ածեն ու քաշվին: —
«Մի քիչ սաբր արե՛ք»՝ Հասան ձեն տվեց,
«Ամոթու էսպես սա ձենը կտրեց:
Փիլիսոփա է, որ հատը չունի:
Հավատացե՛ք ինձ, թողե՛ք միտք անի»: —
«Կացե՛ք մեկ սհաթ՝ տո ի՞նչ ա էլել»,
Փինաչին սկսեց էն կողմիցն ասել.
Փորը հաստ, ինքը յոռնիկ շախաչի,
Յարամազ քոսա, շատ էլ հանաքչի: —
«Մտիկ արա՛ ինձ, ա՞յ երկարանկաջ
Իմ փիլիսոփա՝ որ գնացիր Հաջն:
Ասա՛, մի տեսնիմ, քանի՞սն ա սհաթի:
Ի՞նչ ես ամաչում, էս էլ հո դժար չի»: —
էշը ունքերը մի քիչ եդ տարավ,
Քամի մտավ քիթն, թե երազ տեսավ,
Անկաջներն նորեն թափեթափ տվեց,
Մեր կանգնողներին լավ մտիկ արեց:
Քթի ծակերը թունդ լենացրեց,
Ոտներն եդ քաշեց, պոչը դուզ ցցեց,
Ինչքան ղվաթ ուներ է՛նպես զիլ զռաց,
Որ պատ ու գետին մնացին խլացած: —
«Հա՞յ բարաքյալլա՝ նոր փիլիսոփա:
էդ հունարն հո մեր քառակումն էլ կա,
Շե՛ն կենա, հաստատ պահողիդ տունը,
Որ ունի իր մոտ քեզ պես իմաստունը:
Աստված ողորմի՛ խրատողիդ հոգուն»: —
Մաշեկարն ասեց: Բայց խալխի լեզուն
Կապվել, փակվել էր ու էնպես ծիծաղ
Իրանց օրումն էլ չէին տեսել՝ սաղ: —
Հասանի փոխանն է՛ն կատուն ընկավ,
Որ մեկ դագանակ իսկույն վեր առավ:
Իշի ոտն ու գուխն լավ բաբաթ դզեց.
Խղճի ոսկոռտանքն բոլոր փորն ածեց:
«Ընչի՞ ես ծեծում՝ ա՛յ դու հե՛ր օրհնած»՝
Փինաչին էլ եդ Հասանին ասաց:
«Ասա՛, ի՞նչ տեղից ես դու իմացել,
Թե էշդ մարիֆաթ, խելք ա սովորել:
Փիլիսոփոսի պես խոսալ գիտի,
Ո՞վ ա լսել՝ թե էշը կխոսի:
Դարվիշն ուզել ա աչքդ թոզ ածի,
Ոտով ման չգա, որ չբեզարի:
Դու էդ դդում, դարդակ գլխովդ
Նրան քոմակ արիր էդ խեղճ իշովդ:
Էդ հունարի տեր էս տեղ էլ շատ կա,
Ու դու՝ բա՛րեկամ՝ ի՞նչ զարմանք բան ա,
«Ով էշ ճամփա գնա, էշ էլ եդ կգա,
«Բայց էշը նա է, որ կհավատա»:

ՔՈՌԵՐԸ

Մեկ քանի քոռ մարդ ընկած մեկ ճամփա,
Էնպես էին գնում, ինչպես քոռն կէրթա:
Երբ սաղ աչկանին ճամփեն ցույց չտա:
Ոտն էին փոխում, բուդուրմիշ ըլում,
Կամ քյալլի տալով՝ գետնի վրա չոքում:
Անց կենողի մեկն՝ էս որ հենց տեսավ,
Սիրտը մրմնջաց, մեկ փեդ վեր առավ,
Ու նրանց տվեց, որ էլ վեր չընկնին,
Փեդը դեմ տալով՝ գնան, տեղ հասնին:
Քոռերի մեկը գլուխը պատռած՝
Փետը ձեռն առավ ու ընկավ առաջ,
Ու մեկելներին եդևիցն քաշեց:
Էսպես իրար բռնած՝ քոռ սուրուն քաշվեց
Ու առաջվա պես էլ վեր չի ընկան,
Լոք լոք անելով՝ քիչ որ հեռացան,
Հանկարծ մեջըներն խիստ կռիվ բացվեց,
Առաջին գնալն, որն ասես, ուզեց:
Էս չվերջացրած՝ մեկ ուրիշ քամի
Մտավ քթները, թե ձեռնափեդի
Ասլն ընչի՞ց կըլի, ի՞նչ ծառից կտրած: —
«Բոխի փետից ա»: Մեկն ասեց հանկարծ:
Մյուսն ընկերի դնչին չմռած,
Հաստատում էր՝ թե կաղնուց է պոկած: —
էսպես ամեն մեկն իր զուռնեն փչեց,
Փեդն առավ ձեռը ու մատնահարեց.
Որ ձեռ քսելով էն բանն իմանա,
Ինչ որ սաղ մարդի փեշակն ու գործն ա:
Աղլամազ քոռերն իրանց մարաքեն
էնպես չաղ արին, էս դհեն, էն դհեն
էնպես ղալմաղալ, դատբեդատ արին,
Որ անկաջ պտեր, լսեր նրանց խոսքին:
Սատանեն էլ հո՝ է՛ս ա միշտ ուզում,
Մատն էնպես խրեց նրանց քոռ աչքումն,
Որ ամեն մեկի բերնիցն մեկ ջվալ
Ուշունց դուս էկավ, թե քաշես հալալ: —
Լեզուն հո թուր չի, որ կտրած տեղը
Մրմնջա, կալնի մարդ իր ըռեխը,
էրված սրտի դեղն կամ քարն ա, կամ փեդն,
էն էլ հազիր էր՝ ղոյմաղոչում տղե՛րք:
Գլուխ էր, որ պատռվեց, ատամ, որ ջարդվեց.
Որն հարայ կանչեց, որն արինն սրբեց:
Էն փեդն որ պետք էր նրանց պահպաներ,
Միս, աղցան շինեց բոլոր ոսկոռներ:
Բայց ի՞նչ անես, բանն էն տեղ էր ընկել,
Որ անկաջներն էլ՝ էր սալթ քառացել:
Էն տուր ու քոթակն տվին նրանք իրար,
Շուն էլ որ ըլեր, տերն կմոռանար:
Բայց իր ասածը հեչ չուզեց մեկն էլ,
Բայց, որ էս կրակն չէրի իրանց էլ,
Խերի տեղն՝ էսպես՝ էն տված փեդը
Քանդեց նրանց տունն՝ էս կռվից եդը:
Իմաստուն մարդիք մեզ նման քոռին
Որ հավատ տվին, օրենք կարգեցին.
Ուզեցան՝ քոմակ մեզ նրանք անեն,
Չէ թե մեր տունը քանդեն, կործանեն:
Բեդուղուր քոռին ի՞նչ ժամ, պատարագ
էնքան ձգձգեցինք հավատ ու բաժակ,
Որ մեկի տեղը՝ բյուր ու միլիոն
Իրար գլուխ կերան, որ պահեն կանոն: —

ԱՐԱԲԵՔԸ

Արաբեքումը բարձած կճճներ
Գեղըցին կուզեր գնալ դարնըվեր:
Մեկել ձիանոնցն թողեց սարի գլխին,
Ուզեց՝ որ տանի առջևի արաբին:
Խելոք ձին նրան քամակին տարավ,
Որ չի գլորվի սելը, ղաստ արավ:
Սարի գլխիցը ջահել ձիու մեկն
Որ դեռ ոտներումն ուներ բոլոր խելքն,
Ամեն մեկ ոտը փոխելիս անճար
Ձիուն նախատեց, գժվեց չարաչար:
Թուք ու մուր ու ախպ նրա գլխին ածեց,
Ոտները քարին ծեծելով՝ ասեց:
«Հլա մեր գոված ձիուն նայեցե՛ք,
Աստված կսիրե՛ք, ի՞նչպես ա, տեսե՛ք,
Գորդի պես գետնին կպել, ճապաղել,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ամա՜ն, քիչ մնաց մեկ էլ
Էդ քարին դիպչի: Ծո՛ւռն է, թե՛ք, ա՜խ՝ թե՛ք:
Ղոչաղ կա՛ց, ղոչաղ: Տո մի մտիկ արե՛ք:
Մեր եզը յաբուն քարին կպավ էլի,
Ա՜յ էդ հաստ գլուխդ փորըդ պրծնի՛:
Ձախ դհիդ վրա՝ ա՞յ տնով քանդված.
Տո է՛շ անասուն՝ ի՞նչ ես մոլորված
Մնացել էդ տեղ: Սարն ըլիս գնում,
էհ էլ գիշերը, ո՞վ կըլի զարմանում:
Թե չէ դարիվեր, էն էլ ցերեկը՝
Ի՞նչ դժար բան ա, թո՛ղ ասի մեկը:
Մտիկ անելիս՝ սիրտս պատռվում ա:
Թե քեզանում էլ ուրիշ հունար չկա:
Ջուր կկրեիր՝ չա՛ռլամիշ էլած,
էդպես սրսգալով՝ չէիր գնալ ցած:
Թե սրեն մեզ գա՝ ապա համբերի՛ր,
Ի՞նչպես կթոչինք, դու դարդ մի՛ անիր:
Վախտ չենք կորցնիլ, մեր վրի բեռը
Չէ թե կքաշենք, կվազինք դարնըվեր»: —
Էս տեղ շունչ քաշեց, դոշը դուզ ցցեց,
Ու ճամփա ընկավ, ջուր տու քշի արեց:
Հենց իր տեղիցն թռավ, ընկավ դարնըվեր,
Բեռը լխլխկաց, սելը դես ու դեն՝
Մեկ առաջ քցեց ձիուն, մեկ եդը:
Ճարը որ կտրվեց, մեր ղոչաղ էս ձին
Չորս ոտն վեր առավ. հա՜յդե՝ գնաց քեֆին:
Աստված հաջողա՛ նրա բանն՝ ախպեր՝
էլ ի՞նչ եդ պատմեմ նրա տիրոնչ ցավերն:
Քարով, քարափով ընկավ ջարդվելով,
Չափ քցեց ու զու քաշեց՝ գնալով՝
Ընկավ չորս ոտովն մեկ խանդակի մեջ,
էլ ի՞նչ կմնար սաղ սալամաթ հեչ:
Գլուխդ ապրի՛՝ կճճնե՛րի տեր.
Էլ ի՞նչ կանեն քեզ նրանք ախր խեր:
Էս աշխարքումն էլ էս ջուոա մարդիք
Շատ կան: Իրանցից ունին մեծ կարծիք:
Ուրշի արածին միշտ չեն հավանում,
Բայց երբ որ բանը իրանց է մնում,
Ձուկն ու մածունը իրար են խառնում,
Տասն էնքան՝ բանը խժժում, մժժում: —

ՃԳՆԱՎՈՐՆ ՈՒ ԱՌՋԸ

Հարկավոր տեղը լավություն անիլ
Խիստ շատ լավ բան է. Էս ո՞վ չի ասիլ:
Ամա ամենի ձեռիցը չի գալ.
Վա՜յ նրան՝ որ գժին կուզի յախեն տալ:
Խաթրապահ հիմարն թշնամուց վատ է,
Փորձանքի կտա, հառաջ, հետո թե:
Ժամանակավ մեկ սարում, կորած տեղ
Մեկ մարդ էր կենում անտուն, ու անգեղ:
Մենակ կենալը խելքից կհանի,
Քիչը յաբանի տեղն կհամբերի:
Իր սրտի հալը ամեն մարդ կուզի
Ընկերին ասի, որ շատ չտանջվի:
Թո՛ղ ասեն՝ բաս էն չայիր չիմանը
Էն ձորի կանաչն, էն ծառաստանը,
Էն շվաք տեղը, սաոն աղբյուրն, հովը,
Ծաղիկների հոտը, դշերի քովը՝
Ի՞նչ տեղ կա, որ մարդ սիրտը բաց անի,
Շատ լավ՝ խոսք չունիմ, ի՞նչ ասիլ կուզի:
Բայց էլի մարդի սիրտը տրաքում է,
Երբ զրից տվող չունի, մենակ է:
Էսպես էլ մեր խեղճ ճգնավորի սիրտն
Շատ էր նեղանում, որ մարդ չկար մոտն:
Ընկավ նա մեշեն, որ ընկեր ճարի,
Հետը ճանաչվի, օրը անցկացնի:
Մեշեն ու իսա՜ն:
Արջն ու գելն ի՞նչ են, թե որ ռաստ գան:
Էսպես էլ էլավ, մեր ճգնավորին
Մեկ արջ ռաստ էկավ, խոր մեշի միջին:
Ի՞նչ պետք էր արած՝ գդակն վերցրեց,
Գտած սիրելուն խոր գլուխ տվեց:
Արջն էլ իր թաթլուկն դեմ արեց նրան:
Ին՞չ գլուխ ցավացնեմ: Հենց իրար տեսան,
Բարով տվին, առան, բարեկամ դառան,
Սիրտներն կպան, էլ ո՞ւր հեռանան:
Սաղ օր իրարից չէին բաժանվում:
Թե ընչից խոսում, ի՞նչ զրից անում,
Ի՞նչ առակ ասում, ընչո՞վ պարապում,
Կամ ի՞նչպես իրար միտքը իմանում,
Մինչև էս օր էլ էս ինձ չէ հայտնի:
Ընչի՞ սուտ ասեմ, որ հոգիս տանջվի:
Ո՛չ ճգնա՛վորն էր շատախոս անչափ.
Արջ ախպորն էլ հո՝ մորուց լեզուն կապ.
էսպես նրանց բնիցն կռիվ լիս ընկավ,
Ինչպես որ ըլեր, ճգնավորն ասավ,
Թե գանձ է ճարել նա իր ընկերումն:
Արջի եդևիցն ընկած նա մեշումն:
Աոանց նրան սիրտը հեչ չէր դիմանում,
Ի՞նչպես գովի նրան, ինքն էլ չէր գիտում:
Մեկ օր էլ նրանց մտքովն անց կացավ,
Հենց հավեն մի քիչ որ չի տաքացավ,
Կանաչ ու մեշա նրանք դուս էկան,
Սար ու ձոր ու ջուր ընկան, հովանան:
Բայց չունքի մարդը տկար է արջից,
էսպես ճգնավորն աոաջ նրանից
Բեզարեց ճամփին ու մնաց եդը,
Ընկերն հենց տեսավ, խոսեց նրա հետը:
«Քնի՛ր՝ ա՛չքի լիս՝ մի քիչ դինջացի՛ր.
ես քեզ կպահեմ, հեչ դարդ մի՛ անիր»: —
Արջի խոսքը նրա անկաջը մըտավ,
Արշտոտաց, պարկեց, քունը տարավ:
Ղարավուլն արջն էր, պարապ չնստեց:
Քոռաղադինա մեկ ճանճ վրա վազեց:
Արջը ընկերին դինջ՝ հով էր տալիս,
Աչքը երեսը քցած՝ նստելիս:
Ճանճին հետ ածեց, թշի վրա նըստեց,
Էլի որ քշեց, քթին նա ծրտեց:
Քիչ քիչ կատաղեց, էլ չուզեց փախչի,
Ինքն իրան ասեց ասանց մեկ խոսքի,
Թաթլուկը լիզեց, անսաս պպզեց,
Շուն < չ>ը փորն առավ ու խոր՝ միտք արեց
«Ես քեզ կթռցնեմ»: Ասեց, «համբերի»:
Ճանճը հենց էկավ ճակատին նստեց,
Ինչքան զոռ ուներ, մեկ քար վերցրեց:
Ու ղոյմաղոչում հենց տո՛ւր, թե կտաս,
էնպես վրա բերեց քարն, ու մունջ, անսաս,
Որ ճգնավորի ջարդեց ճակատը
Ջախըփուրթ արեց, ջնջխեց գագաթը:
Ընկերի հոգին վա՛ղ էր տեղ հասել,
Բայց ախմախ արջը դեռ կուշտը կտրել,
Հով տալիս նրան, որ անոշ քնի,
Բայց քուն ու երազ մեռլին ի՞նչ կանի:
Մեռելն իր տեղը, արջը իր մերին՝
Բարեկամ էկան, բարեկամ գնացին: —

ԱՌԱՍՊԵԼՔ

ԱՆՔԱՂԱՔԱՎԱՐԻ ԷՇԸ

Ձին հանկարծ իշին մեկ տեղ ռաստ էկավ,
Ճամփեն շատ նեղ էր, անց կենալ չէլավ:
Ձին կարծեց՝ թե էշն իրան պատիվ կտա,
Բալքի ինքն իրան ճամփից դուս կգա:
Բայց ի՞նչ տեղ էր էշն մարիֆաթ առել,
Կոպիտ ծնվել էր, կոպիտ մեծացել:
էնպես դունչը դուզ՝ ձիու վրա գնաց.
Ձին քաղաքավարի ղոդուղին ասաց:
«Չի՞ լինիլ, մի քիչ դու ղրաղ կանգնիս,
Որ ինձ տեղ ըլի, դու էլ ճամփա գտնիս:
Կամ թո՛ղ տուր, որ ես էլա առաջ գնամ»: —
Բայց իշի ուշը երբ ա մեկ անգամ
Էնպես անոշ խոսք մտել, տեղ արել,
Ոտն ու պոչն սկսեց դհա պինդ ցցել,
Ձիուն տեղ չտալ ու ճամփեն կտրել:
Ձին որ էս տեսավ, ինքն ղրաղ կանգնեց,
Մեր փաշա իշին համեցեք արեց:
«Չեմ ուզում, ասեց, քեզ պատվից քցեմ,
Ու քո իշության փառքիցն քեզ զրկեմ»: —

ԱՆՑՎՈՐԱԿԱՆՔՆ ՈԻ ՇՈՒՆԸ

Իրիկնադեմին մեկ ղրաղ քուչով
Երկու մարդ իրար հետ զրից տալով՝
Անց էին կենում, մեկ էլ էն տեսան,
Դռան շեմի տակիցն մեկ շուն հենց բիրդան
Ծղրդաց, իսկույն վնգվնգալ սկսեց:
էս ձենի վրա սաղ քուչեն լցվեց.
Հիսունից ավել՝ շներ մոտ էլան,
Մեր անցվորների գլուխը տարան:
Մեկը կռացավ՝ որ քար վերցնի,
Մյուսը ձեռիցն բռնեց ընկերի,
«Սի՛րելի՝ ասեց՝ տեղըդ ծանր կա՛ց,
Շան փեշակն ա, որ հաչի հանապազ:
Քարով դու շանը ճամփա չես բերիլ.
Թե չես ուզում նրանց դհա կատաղացնիլ,
Գլխըներս առնի՛նք, գնանք մեր բանը.
Թե չէ քար քցիլն կօգտի շանը»: —
Իրավ մի քիչ տեղ որ չի հեռացան,
Շներն էլ անսաս քաշվեցին բիրդան:
Բերանը պատռած հայվարա մարդի
Փեշակն է՛ն ա, որ մեզ վրա հաչի:
Բայց դու քու ճամփեն՝ դուզ բռնի, գնա՛լ
Կհաչի, կըհաչի, էլ եդ կդինջանա:

ԱԼԱՊՍՏՐԱԿԸ ՖՈՐՍ ԱՆԵԼԻՍ

Մեկ թաբուն գազան մեկ տեղ թոփ էլան.
Արջին բռնեցին, մեկ դուզ չոլ տարան:
Հոգին հանեցին, կաշին քերթեցին.
Ինչքան ուժ ուներ, ամենն իր քեֆին
Մեր լուսահոգի արջին քրքրեցին:
Որդիանց որտեղ՝ նալա՛թ սատանին,
Ալապստրակն էլ հենց էն հադաղին,
Ծուռ անկաջները խլըշացրած,
Արջի անկաջի ծերիցը բռնած՝
Քաշում էր, որ նա էլ իր փայն հանի,
«Ախ դու թոփալ կաղ», տվին ձեն ձենի:
Մեր գազանները ու վրա թափեցին:
Դո՞ւ ինչ տեղից ես խառնվել մեր միջին,
Քեզ ֆորս անելիս՝ ախր ո՞վ ա տեսել»: —
«Տո ի՞նչ եք ասում», սկսեց խոսիլ:
«Բաս աստված չո՞ւնիք, որ չեք մտածում,
Թե ես չըլեի, դուք հեչ ձեր օրումն
Սրան կտեսնեի՞ք, որ քեֆ եք անում:
Ե՞ս չի մեշիցը սրան դուս խռկեցի,
Ու թո՛ւշ էս տափը՝ ձեր առաջն արի»: —
Լավ տեսան, որ էլ ինչպես էր փչում:
Քեֆըներն էկավ սրա էս խոսքում:
Արջի անկաջի ծերը կտրեցին,
Ու բաժին տվին մեր Ալապստրակին:
Յավա մարդի վրա շատ ծիծաղին էլ,
Էլի նրա բաժինն չեն պակսացնել:

ԿԱՏՈՒՆ ՈՒ ՄՈՒԿԸ

«Ընկել եմ ձեռըդ՝ դե ուտում ես, կե՛ր,
էլ ի՞նչ ես խառնում իմ դառը ցավեր:
Գիտեմ, որ իմ վերջս էս օր հասել ա,
Խեղճ ձագս իր բնումն անտեր պետք է մնա»:
Ասեց մեկ խեղճ մուկն անիրավ կատվին,
Որ չանգել նրան դրել էր առաջին:
«Մկամ ուտիլն ա մենակ իմ ուզածն»,
Պատասխան տվեց կատուն չարացած:
«Ամեն մեկ ձենդ, էդ քաղցր ծվծվալդ
Որ անկաջս ընկնում, ու էդ թուլանալդ
Տեսնելիս՝ սիրտս էնպես ա ցնծում,
Հենց իմանում եմ, նո՛ր կյանք եմ ստանում»: —
Անգութ անիրավ իսանի սրտին
Ուրախություն է տանջիլն ընկերին: —

ԵԶՆ ՈԻ ՇՈԻՆԸ

Մեկ չաղ շուն ընկած ախոռի մոտին,
Հով տեղը ձգված՝ անսաս, իր քեֆին,
Իր սիրուն օրը անց էր կացընում.
Որ մեկ խեղճ եզը իրիկվան մթնումն
Հանդիցն էկավ տուն ու գոմը մտավ,
Բերնի ջուրն գնաց, խոտը որ տեսավ,
Շատ բանելուցը ոսկոռն ու կաշին
Իրար էին կպել: Ու խեղճն էս հալին
Մոտացավ, մի քիչ բերանն ե՛մ քցի,
Շունը մռռաց, չթողեց, որ ուտի:
«Տո անիրո՛վ դու՝ քեզ ի՞նչ ա պակսում»,
Ասեց մեր եզը. «Դու է՞լ ես հաչում:
Սաղ օրը հոգիս արևի տակին՝
Հանդը վարելիս կրակի առաջին՝
Հո դուս է գալիս: Ու դու քեզ համար
էս շվաք տեղը ընկած մուղարար,
էնքան ես ուտում, խմում, քեֆ անում,
Որ հենց էն ա հա՝ ճաքում ես տրաքում:
Ի՞նչ քո խարջ բան ա էս չորացած խոտն.
Որ չես ուզում ես էլա գնամ մոտն»: —
Ա՜խ, ով չի գիտի՝ նախանձոտ մարդի
Աչքը կրակ ա ու սիրտը լեղի:
Լավ օրըդ տեսնի, սիրտը կտրաքի,
Վատդ լսելիս՝ մի թիզ կըեղվի: —

ՋՂԱՐԻ ՇՈԻՆԸ ՈԻ ՖԻԼԸ

Քուչեքանցովն մեկ ֆիլ էին տանում,
Որ ցույց տան էնպես էր բանն երևում:
Ո՞վ չի գիտի ֆիլն հրաշք է մեր կողմերն:
էսպես եդևիցն հազարն ընկել էր:
Ով բանից փախած՝ հայվարա մարդ էր
Որդիանց որտեղ մեկ պստիկ շուն էլ
Ռաստ էկավ թե չէ՝ սկսեց հաչել,
Վրա թռչիլ, կոնձալ, բողազը ճոթռել
Էսպես կռվելով՝ հետը քաշ ընկնիլ:
«Ա՛չքի լիս՝ կտրի ձենդ ու անսաս կաց:
Չե՞ս ամաչում՝ որ երեսդ պատռած,
Քաշ ես ընգել դու, քեզ ու քեզ սպանում:
Ախր ի՞նչ քո բանն ա տո ջանմգյոզմ:
Չափդ ճանաչես, քո գլուխդ լաս:
Լեղիդ հո պատռեց, հերի՞ք չի գոռաս:
Չե՞ս տեսնում, որ դու խռռում ես, ճաքում,
Ֆիլն իրան համար՝ իր ճամփեն գնում:
Քո հաչալը նա բանի տեղ չքցում»: —
Նրան մեկ ուրիշ շուն խրատ տվեց: —
Հա՜ֆհա՜ֆհա՜ֆ՝ նրան պատասխան տվեց
Մեր պստիկ շունն, ու էլ սազն սկսեց:
«Հենց է՛դ ա սրտիս շատ ղվաթ տալիս.
Որ առանց կռվի անունս լսելիս
Մեր հարևանի շները կասեն:
Տե՛ս՝ Զղարի շունն ի՞նչ ղոչաղ շուն ա
Որ ֆլի վրա էլ հաչիլ կարում ա»:
Բազի քնձոտ մարդ էլ է՛ս ա ասում,
Երբ մեծ մարդի վրա նա իր ձին քշում: —

ԾԱՌԸ

Մեկ ծառ մեկ ձորում էր բհամ էկել:
Մեկ օր սկսեց տրտնջալ, ասել,
Թե ընչի՞ չի ինքն մեկ սարի ծերի
Դուս էկել, որ նրան ամենն էլ տեսնի:
Հենց է՛ս էր ասածն ցերեկ ու գիշեր.
Համը որ տարավ, աստված ի՞նչ աներ:
Նա կուզի աշխարքն միշտ խաղաղ մնա,
Որ չէլավ ծառի մուրազն էլ տվեց նա,
Ու նրան ասեց:
«Շա՛տ բարի՝ քո տեղն՝ կասեմ՝ որ փոխեն,
Թո՛ղ սիրտդ հովանա, գանգատ ինձ պետք չեն»:
Իսկույն գետնիցը կրակ դուս էկավ,
Ձորը սար դառավ ծառը բարձրացավ.
Ջանը դինջացավ,
Աչքը սկսեց չորս կողմը քցել,
Իր բախտի վրա քեֆը քոք անել:
Ի՞նչ պատահեցավ. Էլ ինձ չի հայտնի:
Աստված բարկացավ մեշին բիրադի,
Բոլոր քամուն՝ թունդ տվեց հրաման,
Ինչքան մեշեք կան, անեն քոքըհան:
Կատաղած քամիքն վրա թափեցին,
Սար ու ձոր իրար տվին, ջարդեցին.
Դող ընկավ մեշենճուխկ ասես, տերև
Ջախըփուրթ Էլան, լցվեցին մեկ խև:
Ամենն իր սև օրն սկսեց լաց ըլիլ՝
Բայց երկնքիցը քոմակ չէր հասնիլ:
Ճուխկ ու կոխք ջարդված, քոք ու տակ ցրված՝
Միտք արին ծառերն՝ սարի վրա բուսած:
«Երանի՛ նրանց՝ որ ձորի միջին
Ա՜խ՝ դուս են էկել ու էլ դարդ չունին:
էն սա՝ռն աղբրի, էն հով շվաքի,
Էն կանաչ խոտի, ու սիրուն ծաղկի
Վրեն ու միջումն՝ չորս կողմը բռնած,
Դինջ, անմեղ խնդան արևովն իրանց:
Ո՛չ քամին նրանց ձեռը կխփի,
Ո՛չ արև՝ քոքն ու տերևներն կէրի:
Խոսքը դեռ կիսատ: Էնպես թափ տվեց
Քամին՝ որ նրանց քոքըհան արեց:
Ի՛նձ վրա եմ ասում էս պարզ աոակը:
Ի՞նչ հարկավոր ա մարդիս՝ թագ, պսակը,
Քանի ցած է տեղդ ու միտքդ հանդարտ,
Էնքան քեզանից հեռու փորձանք, դարտ:
Ա՜խ՝ մի՛ ցանկար, մի՛՝ հոգվույս սիրելի,
Որ բարձր պատվի հասնիս բիրադի:
Պատիվն, պատուհասն՝ որդի են մեկ մոր՝
Փուչ կանեն՝ սիրուն արևդ ու քո օր:

ԳԵԼՆ ՈԻ ԳԱՌԸ

Ով զոռ ունի, հենց անճարի գլխին
Է քացի տալիս, հանում աչքն, հոգին:
Իր արած մեղքն էլ նրա վզին դնում:
Օրինակ շատ կա էս մեր աշխարքումն:
Գառը մեկ շոք օր աղբրի վրա
Ջուր էր խմում, որ քոռաղադինա
Մեկ սոված գել էլ ՝ էն կողմը կամաց
Հոտ առավ, էկավ գառին մոտացած:
Բայց էլի բանը օրենքով ուզեց
Բռնի, ու հանկարծ գառին ձեն տվեց:
«Հա՞ յ դու անզգամ, վատթար կենդանի,
Ի՜նչպես սիրտ արիր՝ իմ խմելու ջրի
Համն ապականել, էսպես պղտորել՝
էդ մուռտառ դնչովդ՝ էսքան ախպ, զիբիլ
Սրա մեջը խառնել, իշտահս կոտրել:
Նայի՛ր՝ թե ի՞ նչ դառն օրի կհասնիս,
Գլուխդ որ չուտեմ, ե՞րբ կպրծնիս»: —
«Քո գլխիդ ղուրբան՝ մեղքս ինձ բաշխի՛ր,
Արածս լավ տե՛ս, հետո ինձ պատժի՛ր:
Քո ջուրն պղտորիլ ի՞նչպես կարող եմ,
Հարիր ոտ հեռու քեզանից ցած եմ:
Իմ հադդս ի՞նչ ա, որ էդ բանն անեմ,
Ու քո մեծության աչքիցը ընկնիմ».: —
«Թշվա՛ռ՝ ուրեմն ե՞ս եմ սուտ ասում,
Էդպես լիրբ՝ բերանդ ի՞նչպես ես ցրվում:
Էս թողանք, անցած տարին դո՞ւ չէիր,
Որ ինձ՝ հենց է՛ս տեղ փիս խոսք ասեցիր,
Սիրտս կոտրեցիր:
Հենց գիտես, էստոնք ես մոռացե՞լ եմ,
Ու դրա ջիգրը մեկ օր հա՞նիլ չեմ»:
«Տե՛ր իմ և Աստված՝ էս ի՞նչ լսեցի,
Տարիս թամամ չի. քեզ ո՞նց վնասեցի»: —
«Բաս քո ախպերն էր»: — «Ախպեր էլ չունիմ»: _
«Բաս խնամիդ, կամ կնքահերդ էր: — Իմ
Ասածս ասած է, ինչ որ էլ անես,
Ազգականներիդ մեկը կըլեր: Ես
Կարճ՝ քեզ ասում եմ, որ թե դու, թե ձեր
Չոբանն ու շունը. բոլոր նոքարներ
Իմ թշնամին եք, արինս եք ուզում,
Որ խմեք, ու էս կանաչ տեղերումն
Ձեր քեֆին ման գաք, մեզ փչացնեք.
Բայց դուք մեր հունարն հլա տեսել չեք:
Աստված է էս օր քեզ իմ ճանկս քցել,
Բոլորի մեղքն էլ քեզանից ուզել»: —
«Ե՞ս ինչ եմ արել, որ ինձ ես բռնում»—
«Կտրի՛ր՝ ա՛նգամ, ձենդ, քե՛զ եմ ասում:
Գլու՞խ ունիմ, որ քեզ հետ չանա տամ,
Քո արածն է՛ն ա, որ ես էս անգամ
Սոված ըլելով քեզ ձեռք եմ քցել,
Ուզում եմ ուտել, փորս կշտացնել:
Ի՞նչ իմ բանն ա, որ նստիմ, քննեմ,
Կամ մեղք հարցնեմ, կամ քեզ ազատեմ»: —
Ասեց ու գառի վզիցը բռնած՝
Քաշեց մութ մերին, ատամներն սրած:

ԱՌՅՈԻԾՆ ՈՒ ՄՈԾԱԿԸ

Խղճի վրա մի՛ ծիծաղիր,
Անճարին մի՛ վիրավորիր:
Խեղճ մարդն էլ շատ անգամ քեզ էնպես
Կկծի, որ կմնաս սևերես:
Քո գլխին շատ էլ մի՛ հավատար,
Լսի՛ր էս մասալենանկաջդ ա՛ռ:
Էսպես պատահեց, առյուծ թագավորն
Մոծակի սիրտը խիստ խոցեց մեկ օր:
Մոծակ շահզադեն մարսիլ չկարաց,
Կռիվ բաց արեց՝ հաքված, հազրված:
Կռվողն էլ ինքն էր, շվի ածողն էլ,
Թոփն էլ վրեն հազիր, յարաղասպաբն էլ:
Բզզալով թռավ թշնամու վրա:
Առյուծ փադիշահն հենց իմացավ նա
Հանաք էր անում, վրեն ծիծաղեց,
Սայմիշ չարեց նրան, ու մնաց նստած:
Մոծակն ի՞նչ կաներ էս հալին հանաք:
Մեկ՝ թիկունքիցը, մեկ՝ անկաջ ու աչք
Սազ ածելով՝ նա ծակում էր, դաղում,
Առյուծն եռալիս՝ վեր կենում, թռչում:
էլ եդ վախտ, ֆռսանդ հենց որ ճարում էր,
էլ եդ վեր գալիս, միսը պոկում էր:
Առյուծի ջանը որ շատ կրակ ընկավ,
Պոչովը ղամշեց: Էլ եդ ճար չէլավ:
Ղոչաղ մոծակը արնի համն առած՝
Սիրտն էլ նեղացած՝ էնպես բարկացած,
Թուշ էկավ, նստեց ճակատի վրա,
Ա՛րինը ծծեց տզրըկի պես նա:
Անճար առյուծը շատ էլ զոռ արեց.
Յալը թափ տվեց, գլուխը շարժեց:
Բայց դու ո՛չ մեռնիս: Մոծակն իր քեֆին
Նստած՝ մեկ՝ քթին, դնչին, անկաջին
էնպես էր զարբում, որ հոգին հանեց:
Առյուծի ճարը հենց որ կտրվեց,
Պարկեց գետնի վրա, սկսեց գոռալ,
Ջանն առել էր ցավն, ի՞նչպես լար իր հալն:
Դեմն ատամներն էր նա ղրճտացնում,
Դեմը գետինը չանգռում ու պոկում:
Գոռոցն ընկել էր մեշա, ձոր ու սար,
Թև, ոտ ունեցողն հո սասանահար
Գլուխն առել, կորչում լալով, դողալով:
Հենց բռնես մեշեն բռնած՝ կրակով
Վառվում ըլի, կամ ջրհեղեղ գալիս:
Նոր հասած ետին վերջը աշխարքիս:
Բայց ո՞ւմ հունարն էր էսքան ղալմաղալ
Մոծակին, որ չի կարաց դիմանալ:
Առյուծն սկսեց գոռալ, մռնչալ,
Գետնի վրա չոքիլ, նրան մեղա գալ:
Խնդրեց, որ իրան հանցանքը բաշխի,
Ու մեջըները հաշտություն ընկնի:
Մոծակն առյուծի հալը տեսնելով,
Մեղքն էկավ, հաշտվեց, նրան ներելով:
Ջիգրը հանած ու սիրտը հովացած,
Թշնամուն էնպես քարովը տված,
Ընկավ սարեսար՝ ինքն իրան բերնով
Պատմեց իր արածն, գլուխը գովելով: —

ԱՐՏՈԻՏԸ ԻՐ ՁԱԳԵՐՈՎԸ ՈԻ ԵՐԿՐԱԳՈՐԾԸ

Առակ է ասած: — Ընկերիդ խոսքին
Հավատա՛, էլի պինդ կա՛ց քո բանին:
Շատ դրուստ խոսք է, օրհնվի բերանն,
Որ էս ասել ա՝ բաս լսե՛նք առակն:
Գարունքն որ բացվեց, Ղրերն քաղցրացան,
Սար ու ձոր ծաղկեց, դաշտք ու անդաստան
Իրանց զարդարանքն հաքանզուգվեցան:
Ծաղիկ, հոտ ու հով ամեն տեղ առան:
Ամենն էլ ուրախ ձեն ձենի տվին,
Արջը մերումը, ձուկն ծովի տակին,
Ղշերն հանդերումն, սարերի գլխին
Իրանց արևի վրա խնդացին:
Չգիտեմ՝ կամ ո՞վ էր, թե հենց զոռով.
Մեկ արտուտ թռչուն քեֆին նայելով.
Թռչում էր, գնում, ման գալիս սիրուն,
Էլ չէ՛ր մտածում, թե էկել էր գարունն:
Քիչ էլ որ մնար, պետք էր անց կենար:
Վերջը նրա էլ բնությունը քաշեց,
Սիրտը ուզեց, որ որդոց մեր դառնար,
Ձագերն եդևին քցեր ու ման գար:
Ղշին ի՞նչ պետք էր շատ մեծ թադարեք,
Ո՛չ տուն կուզի նա, ո՛չ մեծ թանթանեք:
Բուն դրեց հարդումն, ձու ածեց, նստեց:
Մեկ քանի օրից հետո ճուտ հանեց:
Ցորենը հասավ, հնձի վախտն էկավ,
Բայց ձագերի դեռ օրը չհասավ,
Որ թռչին, գնան, ուտելիք ճարեն,
Մորն էին նայում, կուտ բերի, ուտեն:
Մեկ օր էլ որ մերն բնիցն հեռացավ,
խրատ տվեց նրանց, ու էնպես թռավ:
«Մնա՛ք բարովի ասեց՝ իմ ազիզ որդիք,
Կացե՛ք դուք էստեղ, նաբաթ ա՝ մարդիք
Թե գալու ըլին, որ հարդը հնձեն,
Իմացե՛ք՝ նրանք ինչ խոսին, ասեն:
Ու ինձ ասեցե՛ք, ուրիշ տեղ ճարեմ,
Հմիկ գնում եմ, որ պաշար բերեմ»:
Հենց նա դուս գնաց, հարդի տերն էկավ,
Ցորնին մտիկ արեց ու որդուն ասավ:
«Հարդը հասել ա, դու էլ ես տեսնում,
Հասկի ճիթը կախ մեր ցորենի միջումն:
Էլ վախտ չի կորցնես, Էքուց կգնաս,
Մեր բարեկամներին իմացում կտաս,
Որ գան մեր հանդը, մեզ քոմակ անեն»: _
Հենց խեղճ ձագերը իմացան էս ձենն,
Լվլվացին ու անսաս վշվշացին:
Ա՜խ՝ ո՞ւր ես մեր մեր, ի՞նչ տեղ՝ ասեցին.
Արի՛, դու հասի՛ր, ա՜խ՝ մեր հավարին»:
«Ի՞նչ ա պատահել», մերը հարցրեց:
«Ի՞նչ պետք է ըլի, հանդի տերն ասեց,
Բարեկամներին որդին գնա, կանչի,
Որ էքուց հարդը հնձվի, պրծնի»: —
«էլ ոչինչ չասե՞ց», մերը հարցրեց: —
«էստուր համար դուք հեչ դարդ մի՛ անեք:
Թող լիսը բացվի, հետո իմացե՛ք:
Էս ձեր կերակուրն, կերե՛ք, կշտացե՛ք,
Որդիք, ու պարկինք: Դուք հաց կերել չեք»: _
Ինչպես որ էլավ, նրանք կտկտացրին,
Գլուխ գլխի տված մոր թևի տակին
Կուչ էկան ու շուտ աչքը խփեցին:
Օրը լուսացավ, բարեկամ չէկավ,
Ղուշն էլի պաշար բերելու թռավ:
Ու խեղճ երկրագործն էլ իր Հանդն էկավ:
Ժաժ <եց> գլուխն, որդուն էլ ասավ:
«Հեռու բարեկամն, մոտիկ ազգականն
Ի՞նչպես մեկ կըլին՝ որդի՛ սիրեկան:
Աստծու անունը տո՛ւր, Էքուց գնա՛,
Հորախպորդ ու մեր խնամուն ասա՛»: —
Ղլվլոցն ընկավ մեր ձագերի մեջ.
Էլի իրանց մորն ձեն տվին՝ որ հենց
Էն սհաթին եդ գա, իրանց ճար անի:
«Ա՜խ՝ մեր ազիզ մե՛ր՝ արի, ա՜խ՝ արի՛:
Ազգականներին որդին գնաց բերի»:
«Հե՛չ ձեն մի հանե՛ք», մերն պատասխանեց:
«Մի էլ վախենաք ամենևին հեչ:
Աստված հիշեցե՛ք ու էս տեղ կացե՛ք.
Թո՛ղ օրը բացվի, հետո դուք տեսե՛ք,
Ազգականն էլ իր դարդը կունենա:
Մուխանաթ մարդի մհանեն շատ ա:
Երրորդ անգամը տերն իր հանդն էկավ:
«Ամա՜ օյին են գալիս մեզ», ասավ:
Շա՛տ բարի՝ էս թո՛ղ մեզ խրատ ըլի,
Որ ումուդ չանենք էլ ուրշի խոսքի:
Ու մեր սրտումը լավ տպավորենք:
Որ մարդիս ախպերն, բարեկամն ինքն ա,
Գնա՛՝ սի՛րելի՝ մորդ ու քվերդ ասա՛,
Որ մանգաղն առնինէքուց հանդը գան,
«Վա՜յ նրանց՝ որ այլոց ապով կմնան»: —
Արտուտն որ լսեց, ձագերին կանչեց
«Հիմիկ վախտն էկավ, որ գնանք», ասեց:
Ձագերն էլ իսկույն մոտ էլան գլխին,
Առաջին անգամն թևեր բացին
Ու մոր եդևիցն ինչպես որ էլավ,
Հանդիցն դուս էկան քիչ քիչ բարձրացան
Ու թռռալով, ու ճռվղալով
Ու ծլվլալով, ու ճթճթալով
Ծվալով, գվալով
Արտի վրովը գնացին, անց կացան,
Հասան ամպի տակն, աչքից հեռացան:

 

Ներսես Շնորհալի «Հանելուկներ»

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

* * *

Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:

(Կատու)

* * *

Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:

(Ցորեն)

* * *

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)

* * *

Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:

(Գիրք)

* * *

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

(Մեղու)

* * *

Արքա չունեն, սակայն արագ
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ:

(Մորեխ)

* * *

Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

(Լուսին)

* * *

Տեսա իմ հոգու հոգին
Հողում թաղվեց, մահացավ,
Շատ չարչարվեց ու կրկին
Ծիլ արձակեց, բարձրացավ,

Սրի բերան նա ընկավ,
Քարով ճզմվեց, փշրվեց,
Հետո բոցում այրվեց,
Նոր կյանք առած՝ ետ եկավ:

(Ցորեն)

* * *

Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:

(Լուսին)

* * *

Նա որսորդ է չար ու անգութ,
Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
Ժանիքը սուր, ագին բարակ,
Եվ աչքերն են մի-մի ճրագ:

(Հովազ)

* * *

Ճարտարագետ և իմաստուն,
Ծաղկի փոշուց շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
Չունի դադար, հանգիստ ու քուն:

(Մեղու)

* * *

Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:

(Գետ)

* * *

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

(Գարուն)

* * *

Մի տախտակ կա քառանկյուն,
Առանց դրա չկա տուն,
Մինչև ամուր չփակես
Դու չես մտնի հանգիստ քուն:

(Դուռ)

* * *

Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:

(Ձուկ)

* * *

Երեկ տեսա մի քարավան
Ճամփա ելած՝ գնում էր Վան,
Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
Մի-մի հատիկ առած մեջքին:

(Մրջյուն)

* * *

Մի թռչուն կա շատ իմաստուն,
Բարեկամ է նա միշտ մարդուն,
Աղմկում է, ձայնեղ կանչում,
Երբ որ գող է մտնում իր տուն:

(Սագ)

* * *

Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
Կախված ջահեր, առանց պարան:

(Երկինք)

* * *

Խոսում է նա, լեզու չունի,
Շրջում է նա, ոտքեր չունի,
Բայց մտնում է ամեն մի տուն,
Ուրախ լուրեր բերում մարդուն:

(Նամակ)

* * *

Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,
Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
Պարգևում է լույս ու բերկրանք,
Երբ գնում է, օրն է մթնում:

(Արև)

* * *

Թռչուն անթև ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:

(Միտք)

* * *

Հողից շինեցին,
Բոցում թրծեցին,
Կախեցին սյունից,
Տարան, բերեցին:

(Խնոցի)

* * *

Մի բան գիտեմ զարմանալի,
Նա մագիլներ ունի հավի,
Մութ անտառն է իրար տալիս,
Հարթում սիրուն ու ետ գալիս:

(Սանր)

 

Մխիթար Գոշ «Առակներ»

ԱԶԸ ԵՎ ՄՈՐԵՆԻՆ

Գարնանը, երբ վազը որթակոտոր էր եղել և արտասվում էր, եկան բոլոր տունկերը նրան մխիթարելու, նրանց հետ եկավ նաև մորենին։

— Մի լար,— ասում են,— դարձյալ զավակներ կծնես:

Եվ նա պատասխանում է.

— Կծնեմ, և դարձյալ կկոտորեն, և դա ի՞նչ մխիթարություն է։ Մխիթարանքն այն է, որ իմ կենդանի մնացած որդիները պտուղ կտան և մարդկանց ուրախության պատճառ կդառնան։

Եվ սրանով էր վազը մխիթարում իրեն:

Իսկ մորենին ասում է,

— Եկա քեզ մխիթարելու, որ ինձանով սրբես աչքերդ։

— Շնորհակալ եմ այգեգործից, որ պոկում է քեզ իմ արմատից,— պատասխանում է վազը։

Առակս հայտնում է, որ պետք է միառժամանակ մխիթարվել կենդանի մնացածներով, որ մահկանացու է մարդկային ցեղը, և իսկական մխիթարությունն այն է, որ կենդանի մնացած ժառանգները լինեն տիրոջը հաճելի: Բայց անմիտների խոսքը, ինչպես մորենունը, ավելի զայրացնող է, քան` մխիթարություն սգավորին, որ շնորհակալ կլինի, եթե բոլորովին չտեսնի անմիտ մխիթարիչին:

ՄՈՐԵՆԻՆ ԵՎ ՎԱԶԸ

Ոխ պահելով վազի դեմ, մորենին ասաց.

— Քեզ նման կբարձրանամ և կրկնակի պտուղ կտամ և

[էջ 104]

կգերազանցեմ քեզ, որովհետև ձմռանը ես անթառամ եմ լինում:

Վազը հակաճառեց նրան.

— Քո պարծանքը կատարյալ կլինի, երբ աշնանը հավաքվես հնձանում։

Իսկ աշնանը մորենին ոտնատակ եղավ։

ՆՌՆԵՆԻՆ ԵՎ ԹԶԵՆԻՆ

Նռնենին և թզենին կամեցան սիրով կապվել միմյանց հետ ու երդվեցին քաղցրությամբ, բայց նռնենու թթվության պատճառով ձանձրացավ թզենին, և նրանց դաշինքը խախտվեց.

Առակիս իմաստն այն է, որ սիրողները նախ պետք է փորձեն միմյանց բարքերը, թե բոլոր կողմերով նման են իրար, իսկ եթե ոչ՝ հեշտությամբ կխախտվի սերը։

ԴԵՂՁԸ ԵՎ ՍԵՐԿԵՎԻԼԸ

Ատյանում մեկ անգամ դեղձը հանգիմանել սկսեց սերկևիլին, ասելով։

— Տեսքով դեղին ես ու մարդկանց համար դժվարուտելի։ Իսկ ես բարետես եմ ու դյուրաճաշակ։

Եվ նա ասում է.

— Կեղծավոր ես ամենևին և մարդկանց խաբող, ճաշակելիս քաղցր ես երևում, բայց մտնելով որովայն, շատ վնասներ ես գործում։ Իսկ ես դեղին եմ, քանի որ տեսակցության գնալով և հիվանդությունը վերացնելով, ցավակից եմ դառնում հիվանդներին, և ոչ թե քեզ պես մերժված եմ նրանցից։

Պարզ է միտքը առակիս, կեղծավորները միշտ ճշմարիտներին հանդիմանում են իբրև վարքով կոպիտների, և ներկայացնում իրենց քաղցրաբարո և վշտակից։ Սակայն ճշմարիտ խոսքերը մարդկանց դեղ են, թեև առաջին հայացքից հակառակ են երևում և ցավակցելով նրանց՝ վերացնում են հիվանդությունները:

[էջ 105]

ԱՆՄԻՏ ՄԱՐԴՆ ՈԻ ՀՈԻՆԱՊԻ ԾԱՌԸ

Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով հատեց արմատից։ Ծառը զայրանալով ասաց.

— Ո՛վ անագորույն, ծառը պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից։
Առակս վերաբերում է անմիտ դատողներին` թագավորներին, իշխաններին, դատավորներին և եկեղեցու առաջնորդներին, հանդիմանելով, որ անվարժ են դատում, որով և բազում վնաս են գործում, բարուն իբրև չարի խոշտանգելով։

ԲԱՄԲԱԿԵՆԻՆ ԵՎ ՍՈՍԻՆ

Սոսու մերձակայքում երկրագործները ոռոգում էին բամբակի արտերը և պատվիրում միմյանց զգուշանալ, որ չտրորեն բամբակի ծառերը։ Լսելով, որ բամբակենուն ծառ կոչեցին, սոսին բարկացավ ու ասաց.

— Ինչպե՞ս է դա ինձ հավասար ծառ կոչվում, քանզի ես այսքան հաստ ու բարձր եմ, մեծ էլ տեղ եմ գրավում։

Եվ բամբակենին լսելի կերպով, առանց երկմտելու պատասխան տվեց, ասելով.

— Բարձր ես ու հաստ, բայց օգտակար չես։ Ո՛չ շինվածքի, ո՛չ պտղաբերության և ո՛չ էլ վառելու համար ես գովելի։ Թանձր ստվեր ունենալով, ավելի բամբասանքի ես արժանանում, քան գովեստի։ Իսկ ես, թեպետ նվաստ ու տկար, բայց օգտակար եմ ոչ միայն հարուստների, այլև աղքատների համար։ Խնամելու, քաղելու, գործելու դեպքում ոչխարների բրդի, վուշի, շերամի մետաքսի նման դառնում եմ հագուստ: Խոզակաղինից բացի, դու այլ բան բոլորովին չես տալիս։

Այսպես նախատվելով բամբակենուց, սոսին լռեց։

Սնոտի և պարծենկոտ մարդկանց է լռեցնում առակս, նրանց, որ ունեն տեսք ու հասակ և ապրում են անօգուտ կյանքով, մյուսներին, որ արհամարհում են տկարներին ու հասակով կարճերին, որոնք, սակայն, շատ բաներում պիտանի են ու օգտակար։

[էջ 106]

ՄԱՐԴՆ ՈԻ ԾԱՌԵՐԸ

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։

— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Առակիս ծառը խրատում է հյուրերին ու աղքատներին, որ հարմար ժամի գնան մեծարանք փնտրելու, հյուրերը ուտելու և հանգստանալու, իսկ աղքատները՝ կարիքները բավարարելու։ Եվ ամեն ժամ հյուրընկալողները պատրաստ չեն ընդունելու, կամ բարեգործները` ողորմություն տալու: Իսկ ամբաստանելու և տրտնջալու դեպքում չպետք է չարանալ, այլ անհրաժեշտ է պատասխանել քաղցրությամբ, բացատրել անպատրաստության պատճառները և այլ ժամի առատաձեռնությունը։

ՆՇԵՆԻՆ ՈԻ ՇԱԳԱՆԱԿԵՆԻՆ

Քաղցր նշենին, մոր կողմից եղբայր լինելով դառն նշենուն, նեղվեց նրա դառնությունից և շագանակենուն դարձրեց իրեն բարեկամ ու եղբայր, գտնելով, որ երկու որակով նա բարոյակից է իրեն։ Եվ շատերից մեղադրվելով, ասաց.

— Ով իմ հակումներն ունի, նա է իմ եղբայրը:

Ոչ ոք չկարողացավ հակաճառել։

[էջ 107]

Առակս հայտնում է, որ թեև եղբայրները հարազատ են և վարքով հակառակ են լինում իրար, հարկադրաբար բաժանվում են և օտար բարոյակիցներին լավ համարում։

ԽՈՀԵՄ ՄԱՐԴԸ ԵՎ ԾԱՌԵՐԸ

Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.

— Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։

Եվ նրանք պատասխանում են.

— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել և ընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում դիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։

ԴԵՂՆՈԻԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Գնդածաղիկը, կորնգանը, խոլորձը, կապույտ առվույտը, սեզը և սրանց նմանները, ծաղրելով դեղնուկին, ասում էին.

— Ինչի՞ց է, որ մենք զվարճադեմ ենք, իսկ նա դեղնությամբ հյուծվել է։

Լսելով, դեղնուկը պատասխանեց.

— Որովհետև անմիտ եք ու աներկյուղ։ Չեք մտածում, որ մեզ համար գերանդի են սրում, իսկ ես մտատանջվելով, սարսափահար եղած դեղնում եմ։

ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ

Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.

— Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.

— Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։

[էջ 108]

Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:

Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։

ՆՈԽԱԶՆ ՈԻ ԳԱՅԼԸ

Նոխազը այծերի հետ մտավ քարանձավ։ Տեսնելով Նրանց, գայլը գալիս, հարցնում է.

— Ի՞նչ եք անում այդտեղ։

Եվ ասում են.

— Քառասուն օր ճգնելու ենք այստեղ։

Հավատալով, գայլը գնաց։ Իսկ այծերը իջնելով՝ գնացին խաղաղությամբ:

Առակս ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ստությամբ ազատվել վտանգից, որ պարսավելի չէ։

ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.

— Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։

Պատասխանում են.

— Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։

Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։

Առակիս միտքը հայտնի է. աշխարհիկ և եկեղեցական չար առաջնորդները՝ տանջելով հպատակներին, չեն պահպանում նրանց ուրիշների վտանգից։

ԾՈՎԻ ԳՈՐՏԵՐԸ

Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.

— Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ու ապրենք ուրիշների պես։

[էջ 109]

Ծերերից մեկն ասում է.

— Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցե դուրս գանք ու սարսափելով ետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։

Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկին խորասուզվեցին ծովը։

Առակիս մեջ իմաստություն կա, նախ պետք է սեփական կարողությունը ճանաչել և ապա տեղը կամ գործը փոխել։

ՈՉԽԱՐՆԵՐՆ ՈԻ ԱՅԾԵՐԸ

Հոտն ընթանալիս՝ ոչխարների դմակները շարժվում էին։ Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց, ասելով.

— Ինչո՞ւ մեզ նման պարկեշտաբար չեք քայլում։

Առակս ուղղված է ընդդեմ նախանձոտների, տեսնելով ուրիշների արժանիքը, բամբասում են, իսկ իրենց, որ զուրկ են դրանից, համարում են պարկեշտ։

ԱՌՅՈԻԾԸ, ԱՐՋԸ ԵՎ ԳԱՅԼԸ

Առյուծը, արջը և գայլը ընկերանալով, ասում են.

— Ինչո՞ւ լինենք հումակեր, բռնենք մի մարդ, որ իրենց սովորության համաձայն որսից մեզ համար կերակուր պատրաստի։

Եվ բռնելով մեկին, դարձրին իրենց խոհարար։

Մարդը սրտնեղելով, մտածեց ազատվելու մասին։ Ճեղքելով մի մեծ փայտ, յուրաքանչյուր կողմում դրեց սեպեր, և առյուծին ու մյուսներին ասաց.

— Օգնեցեք ինձ կիսելու փայտը, դրեք ձեր ձեռքերը ճեղքի մեջ և ձգեցեք:

Եվ երբ դրեցին, դուրս քաշեց սեպերը, ու գազանները մնացին բռնված։ Ապա վերցնելով կացինը, սկսեց ջարդել նրանց, ասելով.

— Սկսենք առյուծից։

[էջ 110]

ԱՊԱՇԽԱՐՈՂ ԳԱՅԼԸ

Գայլը ծերանալով, գնում է ոչխարի հոտի մոտ ու ասում.

— Այժմ ապաշխարող եմ և շատ եմ ձեզ վշտացրել, ուստի ուզում եմ գալ ու ձեր տան ավլողը դառնալ, որպեսզի թողության արժանանամ, պահպանեմ ձեր մանուկներին ուրիշ գայլերից։

Եվ ուրախանալով, ոչխարները շներին ասում են.

— Այլևս մի հալածեք նրան։

Գայլը մնում է այդտեղ, համբերում մինչև մեծանում են գառները, ապա սկսում է հոշոտել և ուտել նրանց։ Ի վերջո, շատերը նկատելով այդ, սատկեցնում են նրան։

Առակս այսպիսի խրատ է տալիս, շուտ չհավատալ չարագործին։

ԹԱԳԱՎՈՐԻ ԵՐԵՔ ԵՐԱԶԸ

Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում։ Նա հրաման արձակեց.

— Ով երազս բացատրի, հազար դահեկան կտամ նրան: Մի աղքատ մարդ լսելով, գնում ասում է.

— Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կմեկնեմ երազդ:

Եվ նա գնալով անապատ, շրջում էր այնտեղ ու մտածում։ Մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց.

— Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի երազը հայտնեմ քեզ:

Նա պատասխանում է.

— Ինչ որ խոստացավ թագավորը, կեսը քեզ կտամ։

Ասում է.

— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, այսուհետև մարդիկ նենգավոր և խաբեբա կլինեն աղվեսի նման։

Եվ մարդը գնալով, թագավորին ասաց։ Բացատրությունը դուր եկավ նրան, որովհետև իսկապես մարդիկ նման էին աղվեսի։ Թագավորը տվեց նրան խոստացած դահեկանները։ Եվ մարդը խաբեց վիշապին ու չվերադարձավ նրա մոտ։
Ժամանակ անց, մի ուրիշ երազ տեսավ թագավորը, որ

[էջ 111]

անձրևի փոխարեն երկնքից ոչխար էր տեղում։ Հրամայեց կանչել այն մարդուն, որ, ինչպես առաջին անգամ, մեկնի երազը։ Նա թագավորից նույն բանն է խնդրում, բայց իբրև ապերախտ ամաչում է գնալ վիշապի մատ։ Եվ այնուամենայնիվ գնալով, պաղատագին ասաց.

— Մեղա՜ քեզ, հայտնիր երկրորդ երազի միտքը, և քեզ կտամ առաջին ու երկրորդ պարտքս։

Վիշապը առանց մարդու պարտազանցությունը հիշելու, ասաց.

— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակ է գալու, և եկել է արդեն, որ մարդիկ ոչխարի նման պարզամիտ պիտի լինեն։

Եվ գնալով, մարդը մեկնեց երազը։ Այս մեկնությունը ևս հավանելով, թագավորը դարձյալ տվեց նրան հազար դահեկան։ Վերցնելով դրամը, մարդը տարավ, հանձնեց վիշապին։

Դրանից հետո՝ թագավորը մի ուրիշ երազ ևս տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից սուսեր էր տեղում։ Հրամայեց նորից կանչել այն մարդուն, որպեսզի դա ևս մեկնի։ Եվ մարդը խնդրելով նույն ժամանակը, գնում է վիշապի մոտ, որն անմիջապես, իբրև բարեկամի, մեկնում է երազը, ասելով.

— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, որ մարդիկ դառնան բռնավորներ ու սուսերավորներ։

Եվ սովորելով այդ, մարդը մտածեց, «Ինչո՞ւ այժմ թողնեմ վիշապին հազար դահեկանը և կամ ինչո՞ւ մյուս հինգ հարյուրը ևս բերեմ, ավելի լավ է, խփեմ վիշապին ու սատկեցնեմ»։ Եվ ջանաց խփել վիշապին, բայց այդ նրան չհաջողվեց՝ վիշապը խույս տվեց նրանից։ Եվ մարդը զղջալով մտածում է. «Չարիք գործեցի, մյուս անգամ, երբ հարկ լինի, էլ ինչպե՞ս կգամ սրա մոտ»։

Տեսնելով, որ մարդը փոշմանել է, վիշապն ասաց նրան.

— Ո՜վ մարդ, դու մի տրտմիր, քանզի անձիդ թելադրանքով ոչինչ չես արել, այլ արել ես ժամանակի բեբումով։ Խաբելդ կեղծավորների ժամանակ եղավ, զղջալդ ու հազար դահեկան տալդ՝ միամիտների, իսկ ինձ խփելդ՝ բռնավորների ժամանակ։

[էջ 112]

ՓՂԻ ՈՐԴԻՆ՝ ԻՄԱՄՏԱՍԻՐՈԻԹՅԱՆ ԱՇԱԿԵՐՏ

Փիղն իր որդուն հանձնեց Պլատոնին՝ իմաստասիրումթյուն ուսանելու: Եվ ուսուցիչը հանձնարարեց աշակերտին չոքել լսարանում, իսկ նա չկարողացավ: Պատվիրեց նաև որ գլուխը խոնարհի գետնին, այդ ևս չկարողացավ: Պլատոնը ետ վերադարձրեց նրան հորը և ասաց.

— Վայել է, որ քո որդին թագավորի պալատում լինի՝ միշտ ոտքի կանգնած, և ոչ իմ լսարանում, քանի որ ո՛չ նստել կարող է և ո՛չ գլուխ խոնարհել:

ՈՒՂՏՆ ՈԻ ՆՐԱ ԽՆԱՄՈՂԸ

Ուղտը հարված ստացավ իր խնամողից և բարկանալով ասաց.

— Տե՛ս, երբ տրտում եմ լինում, ինձ մի խփիր, թե չէ՝ կմեռնես իմ ձեռքով:

Խնամողը հարցրեց.

— Ի՞նչ նշանով է արտահայտվում քո տրտմությունը, իմանամ, որ չխփեմ։

— Երբ տեսնես ներքին շրթունքս կախված,— ասում է ուղտը,— և քայլելուս ժամանակ չլսես ոտքերիս ձայնը, ուրեմն տրտում եմ։

— Դու միշտ այդ ես,— պատասխանեց խնամողը,— էլ ինչպե՞ս իմանամ:

Չարաբարոների մասին է առակս, որոնք միշտ բարկացած են և երբեմն պատրվակում են, թե այդպիսին են տրտմության պատճառով:

ԱՆՀՆԱԶԱՆԴ ՁԻՆ

Հոխորտալով` ձին չուզեց հնազանդվել հեծյալին։ Եվ դաշտերում՝ շրջելիս հանդիպեց առյուծի, փախչելով նրանից, հանդիպեց արջի, պրծնելով նրանից՝ գայլի ու սրանց նմանների։ Եվ հնազանդվելով խոնարհաբար վերադառնում է` ոչ թե դարմանի համար, այլ չար մահից ազատվելու նպատակով։

[էջ 113]

ԳՈՄԵՇԸ՝ ԵՐԿՐԱՉԱՓ

Գոմեշը կամեցավ երկրաչափություն սովորել։ Եվ ձանձրացավ դաշտերը չափելուց, գնալով ընկավ մի ճահճի մեջ: Իբրև անընդունակ նա մեղադրվեց ուսուցչից, որին ասաց.

— Մի՞թե միայն երկիր չափել է հարկավոր, կլինեմ ես ջրաչափ:

ԳՈՄԵՇՆ ՈԻ ԻՐ ԽՆԱՄՈՂԸ

Գոմեշը կամեցավ հարվածել իր խնամողին, բայց չկարողացավ, ուստի և տրտնջաց աստծու դեմ, թե.

— Իմ եղջյուրները ուղիղ չես ստեղծել, այլ կորաձև:

Եվ խնամողը պատասխանելով ասաց.

— Աստված գիտեր քո չար կամքը և դրա համար որոշեց, որ քեզ այդպիսի եղջյուրներ բուսնեն:

ԳԱՅԼԸ, ԱՅԾՅԱՄՆ ՈԻ ԱՌՅՈԻԾԸ

Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որպեսզի ինքը բռնի նրան։ Կռահելով նրա մտադրությունը, այծյամը չքնեց շատ օրեր, բայց հոգնելով նիրհեց գայլը:
Եվ դալով առյուծը՝ սպանեց գայլին:

ՋԱՅԼԱՄՆ ՈԻ ԾԻՏԸ

Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:

Ջայլամն ասաց.

— Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։

Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։

[էջ 114]

Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց տկարության մասին։

ԲՈԻՆ ԵՎ ԱՐԾԻՎԸ

Բուն միջնորդ ուղարկեց արծվի մոտ և հարս խնդրեց նրա դստերը, ասելով.

— Դա ցերեկվա քաջամարտիկ ես, իսկ ես` գիշերվա, արժանի ենք խնամիության։

Բազում խնդրանքներից հետո արծիվը համաձայնեց տալ դստերը։

Հարսանիքն սկսեցին ցերեկով։ Ոչինչ չէր կարողանում տեսնել փեսան, և հարսանքավորները ծաղրում էին նրան։ Երբ գիշեր եղավ, ոչինչ չտեսավ հարսը։ Ծաղրուծանակն ավելացավ։ Եվ այս պատճառով՝ հարսանիքն իսկույն խափանվեց:

ՃԱՅԸ ԵՎ ՍԱԳԸ

Ճայը գնացել սագի մոտ, աղաչում էր, ասելով.

— Լինելով սևադեմ, ես վատաբանվում եմ բոլորից, դու այդքան սպիտակ ու պայծառ ես, խնդրում եմ սովորեցնես ինձ սպիտականալ քեզ նման։

Կարեկցելով նրան, սագն ասաց.

— Ինձ նման միշտ լվացվիր ջրով։

Բայց լվացվելիս ընկնում էր ճայի սև փետուրը և դարձյալ նույն գույնով գալիս էր մեկ ուրիշը: Ու ճայը նորից աղաչեց, որ սովորեցնի։ Սագն ասաց.

— Լվացվելուդ հետ մեկտեղ, պիտի սովորես իմ լեզուն, որ կարողանաս ինձ նման լինել։

Բայց ճայը հանձն չառավ մոռանալ սեփական լեզուն և մնաց նույնօրինակ սևադեմը։

[էջ 115]

ԱՐՋԸ ԵՎ ՄՐԶՅՈԻՆԸ

Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով, դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։

Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։

ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ

Թագավորելու ժամանակ ոսկին պահանջում էր, որ բոլոր նյութերը գան երկրպագեն իրեն։ Նա իր անձը թագավոր էր կոչում, որովհետև թագավորի պատկեր կար վրան, ու դրանով գոռոզամտում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս:

Եվ բոլորն եկան, չեկավ միայն ցորենը, ասելով.

— Թո՛ղ նախ ինքը գա ինձ երկրպագելու։

Առակս ցույց է տալիս, որ բոլոր նյութերը միաժամանակ մեծարանքի չեն արժանանում։ Սովի վտանգի պատճառով բոլորը խոնարհվում են ցորենի առջև։

ՄԱՐԴԸ ԵՎ ԳԱԼԻԱՆՈՍԸ

Մի անգամ Գալիանոսը բանախոսություն էր կարդում մարմնի առողջության մասին, ասելով.

— Եթե մարդ զգույշ լինի ուտելու և խմելու մեջ, մեր բժշկության կարիքը չի զգա։

Այս լսելով, մի մարդ ո՛չ ուտում է և ո՛չ խմում։ Դրանից նա ծանր հիվանդանում է և թշնամանում Գալիանոսին: Իմանալով այդ, Գալիանոսն ասաց.

[էջ 116]

— Ո՜վ անմիտ մա՛րդ, չգիտե՞ս դու, որ մենք բնության արարիչը չենք, այլ օգնականը։ Ինչո՞ւ չհասկացար խոսքիս իմաստը, որ ճիշտ վարվեիր։

Այս օրինակից սովորում ենք, որ ուշագրությամբ պետք է լսել իմաստունների ու բժիշկների խոսքը և խուսափել ծայրահեղություններից՝ և՛ առավելից, և՛ նվազից, որովհետև երկու դեպքում էլ չարիք կա։

ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՎԱԶԱԿԸ

Ավազակը, բռնելով մի քահանայի, ուզում էր սպանել։ Քահանայի վրա հզորության ոգի իջավ, նա հաղթեց ավազակին ու սկսեց ինչպես հարկն է տանջել նրան։

Ավազակը աղաչում էր ու ասում.

— Չէ որ քահանա ես, միշտ ասում ես՝ «խաղաղություն ընդ ամենեսյան» և սրա նման այլ բաներ։

— Ո՜վ չարագործ,— պատասխանում է քահանան,— հենց խաղաղությունը անվտանգ պահելու նպատակով եմ տանջում քեզ՝ խաղաղությունը չսիրողիդ:

Առակս հայտնի է դարձնում, որ միշտ խռովասիրության պատճառով չի հարկ լինում կռվել, այլ նաև՝ խաղաղությունը անվտանգ պահելու։

«Ավազակի դուստր Ռոնին»

Real life 000(1)http://gradaran.mskh.am/node/430

«Էմիլի արկածները»

images (5)_14http://gradaran.mskh.am/node/8209

Հ.Թումանյան «Սասունցի Դավիթը»

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

4

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

5

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր…
Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

6

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

7

Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն։ — Մին էլ էնտեղից
Մի բոզ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։
— Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան.
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,
Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ…
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել։
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ։
Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։

8

Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման։
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՛ր,
Ի՜նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր…»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք։
Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,
Հենց քաղքի վըրա անհամար գազան…
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք…»
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։
Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել։
Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր եզն ու կով գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ։
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էլ քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի։

9

Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից
Ու դառավ որսկան։ նաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,
Պառավը վըրեն սաստիկ բարկացավ։
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին —
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
— Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի։

10

Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գնաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գնաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր — ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց…
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա…
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ…
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ-աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար…

11

Գիշերը հասավ, մընացին էնտեղ։
Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մնաց մտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գնաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.
Էն ի՞նչ լուս է բըխում քարից։
Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին.
— Է՜յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում…

12

Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական.
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ձած իջավ Դավիթ Մարութա սարից։

13

Համբավը տարան Մըսրա Մելիքին.
— Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել։
Մելիք զայրացավ.
— Գընացե՛ք, ասավ,
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։
Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ եկանք աղան,
Քառասունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան։
Ու Կոզբադին առավ զորքեր.
— Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ տեր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,
Տեղը ջընջեմ հայոց ազգի։
Ասավ, Մըսրա աղջիկ ու կին
Պար բըռնեցին ու երգեցին.
Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,
Կարմիր կովեր բերի կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան։
Ջա՛ն Կոզբադին, քաջ Կոզբադին,
Սասմա Դավթին զարկեց գետին։
Ու Կոզբադին փըքված, ուռած,
— Շնորհակալ եմ, քո՛ւյրեր, գոռաց,
Մինչև գալըս դեռ համբերեք,
Էն ժամանակ պիտի պարեք…

14

Էսպես երգով,
Զոռով-զորքով
Գոռ Կոզբադին մըտավ Սասուն.
Օհան լըսեց՝ կապվեց լեզուն։
Աղ ու հացով,
Լաց ու թացով
Առաջն ելավ,
Խընդիրք արավ.
— Ինչ որ կուզես՝ առ, տա՛ր, ամա՛ն.
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Դառը դադած դեղին ոսկին,
Միայն թե գըթա մեր խեղճ ազգին,
Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու,
Վերև՝ աստված, ներքևը՝ դու…
Ասավ, բերավ շարան-շարան
Վարդ աղջիկներ, կանայք Սասման։
Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց,
Մարագն արավ, դուռը փակեց,
Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին.
Սև սուգ կալավ հայոց ազգին։

15

Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռվի-դո՛ւրս արի մեյդան։
Քանդած հոր վանքը որ շինեց նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից,
Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ,
Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ։
Պառավն էր. եկավ՝ անե՜ծք, աղաղա՜կ.
— Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ
Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ,
Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ.
Կորեկըս արիր գետնին հավասար,
Էս էր մընացել ձըմեռվան պաշար,
Էս էլ կըտրում ես,
Էլ ո՞նց ապրեմ ես։
Թե կըտրիճ ես դու, աղեղդ ա՛ռ գընա՛,
Քու հոր աշխարքին տիրություն արա՛,
Քու հոր գանձը կե՛ր,
Թողել ես անտեր,
Մըսրա թագավոր մեր ի՞նչն է տանում։
— Մըսրա թագավոր քու աչքն է հանում,
Դանդալոշ Դավիթ. ղըրկել է հըրեն,
Եկել են Սասմա քաղաքի վըրեն
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Թալան են տալիս բովանդակ Սասուն.
Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում,
Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ցույց տուր մի տեսնեմ — որտե՞ղ են ուզում։
— Որտեղ են ուզում… Մահըս տանի քե՜զ.
Դո՛ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս…
Եկել ես՝ էստեղ շաղգամ ես լափում…
Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում,
Աղջիկներ փըլեկ մարագն են լըցրած։
Շաղգամը թողեց Դավիթ ու գնաց։
Տեսավ՝ Կոզբադին իրենց տան միջին,
Թափում է ոսկին թեղած առաջին,
Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել,
Ձենով Օհանն էլ շըլինքը ծըռել,
Կանգնել է հեռու, ձեռները ծոցին։
Տեսավ, աչքերը արնով լըցվեցին։
— Վե՛ր կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու,
Իմ հոր ոսկին է — ես եմ չափելու։
— Կոզբադին ասավ. — Է՜յ, Ձենով Օհան,
Կըտաս — տո՛ւր խարջը էս օխտը տարվան,
Թե չէ՝ կըգնամ, միրուքըս վըկա,
Մըսրա-Մելիքին կը պատմեմ, կըգա,
Ձեր Սասմա երկիր քար ու քանդ կանի,
Տեղը կըվարի, բոստան կըցանի։
— Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր…
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,
Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ…
Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,
Տըվավ Կոզբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս էլ դեռ գընում է թըռած։
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։

16

Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ.
Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ,
Դու արել ես ինձ քաղաքի ծառան,
Դու թողել ես ինձ օտարի դըռան…
Հորեղբայրն ասավ. — Ա՛յ խենթ, խելագար,
Ոսկին պահել եմ Մելիքի համար,
Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա։
Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա,
Սասմա քար ու հող հեղեղի, տանի,
Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի։
— Դու կա՛ց, հորեղբա՛յր, թող գա, ե՛ս կերթամ,
Կերթամ, ե՛ս նըրան պատասխան կըտամ։
Ու մութ մարագի դըռանը զարկեց,
Փակած աղջիկներ հանեց, արձակեց։
— Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք,
Սասունցի Դավթին արև խընդրեցեք։

17

Էսպես ջարդված, արյունլըվա
Փախան, ընկան հողը Մըսրա
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։
Մըսրա կանայք հեռվից տեսան,
Հեռվից տեսան, ուրախացան
Ու ծափ տըվին կըտերներին.
— Եկա՜ն, եկա՜ն, բերի՜ն, բերի՜ն…
Մեր Կոզբադին գնաց Սասուն,
Կանայք բերավ քառսուն-քառսուն,
Կարմիր կովեր բերավ կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան…
Հենց մոտեցան, նըկատեցին,
Ծափ ու խնդում ընդհատեցին,
Քըրքըջացին
Ու կանչեցին.
— Է՜յ, Կոզբադին մեծաբերան,
Էդ որտեղի՞ց լերան-լերան,
Լերան-լերան կըգաս փախած,
Հաստ գըլուխըդ կիսից ճըղած։
Էն դո՞ւ չասիր՝ գընամ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի հանեմ,
Հայոց երկիր ավեր անեմ։
Գացիր Սասուն քանց գել գազան,
Ետ ես գալի քանց շուն վազան…
Ու Կոզբադին խիստ բարկացավ.
— Սո՛ւս կացեք դուք, լըրբե՛ր, ասավ.
Ձեր մարդիկն եք տեսել դուք դեռ,
Դուք չեք տեսել Սասմա ծըռեր։
Սասմա ծըռեր լերան-լերան,
Նետեր ունեն մի-մի գերան.
Սասմա երկիր քար ու կապան,
Դըժար սարեր, ձոր ու ծապան.
Նըրանց խոտեր — ինչպես կեռ թուր,
Զորք ջարդեցին երեք հարյուր…
Ասավ ու էլ չառավ դադար,
Վըռազ-վըռազ, գըլխապատառ
Վազեց իրեն թագավորին։
Խընդաց թագվորն իր աթոռին։
— Ապրե՛ս, ապրե՛ս, քաջ Կոզբադին,
Արժե՝ կախեմ ես քու ճըտին
Մեր ղուզղունի մեծ նըշանը —
Պարգև քու մեծ հաղթությանը։
Ո՞ւր են, հապա առաջըս բեր
Սասմա ոսկին ու աղջիկներ։
Ասավ Մելիք, ու Կոզբադին
Գըլուխ տըվավ մինչև գետին.
— Ապրա՜ծ կենաս, մեծ թագավոր,
Զոռով փախա ես ձիավոր,
Ո՞նց բերեի Սասմա ոսկին։
Մի խենթ ծընվեց հայոց ազգին,
Ոչ ահ գիտի, ոչ տեր ու մեծ,
Գըլուխըս էսպես տըվավ ջարդեց.
«Չե՛մ տալ, ասավ, իմ հոր ոսկին,
Չեմ տալ կանայք իմ հայ ազգին,
Սասմա երկիր ձեզ տեղ չըկա…
Քո թագավոր, ասավ թո՛ղ գա,
Թող գա՝ ինձ հետ կըռիվ անի,
Թե ղոչաղ է՝ զոռով տանի»։
Կատաղեց, փըրփըրեց Մըսրա թագավոր.
— Կանչեցե՜ք, ասավ, իմ զորքը բոլոր.
Հազար հազար մարդ նորելուկ մանուկ,
Հազար հազար մարդ անբեղ, անմորուք,
Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած,
Հազար հազար մարդ նոր թախտից ելած,
Հազար հազար մարդ թուխ միրուքավոր,
Հազար հազար մարդ սիպտակ ալևոր,
Հազար հազար մարդ որ փողեր հընչեն,
Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն…
Կանչեցե՜ք, թող գան, հագնեն զե՜նք, զըրա՜հ,
Կըռիվ տի գընամ ես Դավթի վըրա,
Սասունն ավիրեմ,
Հեղեղեմ, բերեմ։

18

Էսպես անհամար զորքեր հավաքեց,
Եկավ Սասմա դաշտ, բանակը զարկեց
Ու ծանըր նըստեց Մըսրա թագավոր։
Էնքան ահագին բազմությունն էն օր
Բաթմանա ջըրին եկավ ու չոքեց,
Ով եկավ, խըմեց — գետը ցամաքեց,
Սասմա քաղաքում մընացին ծարավ։
Ձենով Օհանին զարմանքը տարավ։
Քուրքը ուսն առավ, սարը բարձրացավ.
Սարը բարձրացավ, տեսավ, ի՜նչ տեսավ։
Ճերմակ վըրանից դաշտը ճերմակել,
Ասես՝ էն գիշեր ձըմեռը եկել,
Սպիտակ ձյունով պատել էր Սասուն։
Լեղին ջուր կտրեց, կապ ընկավ լեզուն,
Հարա՜յ կանչելով՝ փախավ տուն ընկավ.
— Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ… հա՜յ, հարա՜յ, եկավ…
— Ինչը՞ հորեղբա՛յր, ի՞նչը, ի՞նչն եկավ…
— Ցավն ու կըրա՜կը Դավթի պինչն եկավ։
Մըսրա թագավոր ելել է, եկել,
Եկել, մեր դաշտին բանակ է զարկել.
Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին…
Վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին…
Ե՛կ, ոսկին տանենք, աղջիկներ տանենք,
Չոքենք առաջին, պաղատանք անենք,
Գուցե թե գըթա,
Մեզ սըրի չտա…
— Դու կա՛ց, հորեղբայր, դու դարդ մի՛ անիր..
նա՛, քու օդում դու հանգիստ քընիր.
Հիմի ես կելնեմ Սասմա դաշտ կերթամ,
Մըսրա-Մելիքին պատասխան կըտամ։
Ու գընաց Դավիթ ծանոթ պառավին.
— Նանի ջա՛ն, ասավ, ժանգոտած ու հին
Երկաթի կըտոր, անթարոց, շամփուր,
Ինչ ունես, չունես, հավաքի՛ր, ինձ տուր,
Մի էշ էլ գըտիր, որ վըրեն նըստեմ,
Կըռիվ տի գընամ Մըսրա զորքի դեմ։
— Վա՜յ, Դավի՛թ, ասավ, մահըս տանի քեզ.
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս…
Քու հերըն ուներ կըռվի համար
Հըրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Դու եկել ես ա՛յ խենթ ու ծուռ,
Ինձնից կուզես էշ ու շամփո՜ւր…
— Ամա՛ն, նանի՛, չեմ լըսել դեռ։
Ո՜ւր են հիմի իմ հոր զենքեր։
— Հորեղբորըդ գընա հարցուր.
Ո՞ւր են, ասա, հանի՛ր, բեր, տուր։
Բան է, թե որ չըտա սիրով,
Աչքը հանիր՝ խըլիր զոռով։

19

Դավիթ գընաց հորեղբոր մոտ.
— Է՜յ հորեղբայր, կանչեց հերսոտ,
Իմ հերն ուներ կռվի համար
Հրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Կըտաս — բեր տուր…
— Վա՜յ Դավիթ ջա՜ն,
Ահից գոռաց Ձենով Օհան.
Քո հոր մահվան տարուց-օրից
Դուրս չեմ հանել ձին ախոռից,
Ոչ սընդուկից Թուր-Կեծակին,
Զըրահ շապիկ, ոսկի գոտին…
Ինձ թող ամա՜ն, մի՛ սպանիր,
Կուզես — հըրեն, գընա հանի՛ր։

20

Հագավ Դավիթ զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,
Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին,
Հոր ձին հեծավ ու մըտրակեց.
Ձենով Օհան լալով երգեց.
— Ափսո՜ս, հազա՜ր ափսոս հըրեղեն մեր ձին,
Ա՜խ, հըրեղեն մեր ձին.
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս մեր ոսկի գոտին.
Ա՜խ, մեր ոսկի գոտին.
Ափսո՜ս թանկ կապեն, որ հագին տարավ,
Ա՜խ, որ հագին տարավ…
Դավիթ բարկացավ,
Ձին քշեց, դարձավ,
Օհանը վախեց,
Իր երգը փոխեց.
«Ափսո՜ս, նորելուկ Դավիթըս կորավ,
Ա՜խ, Դավիթըս կորավ»։

Էս որ իմացավ,
Դավիթ մեղմացավ,
Իջավ, Օհանի ձեռքը համբուրեց։
Ձենով Օհանն էլ, ինչպես հայր ու մեծ,
Օրհնեց, խըրատեց նըրան հայրաբար,
Դեպի Սասմա դաշտ դըրավ ճանապարհ։

21

Սասունցի Դավթին ուներ մի քեռի,
Անունը Թորոս, ահեղ աժդահա։
Սա էլ իմացավ համբավը կըռվի,
Մի բարդի ուսին գալիս է ահա։
Գալիս է՝ հեռվից բարձըր գոռալով.
— Ի՜նչ եք վեր եկել էս դաշտի միջում,
Քանի գըլխանի մարդիկ եք կամ ո՞վ,
Սասունցի Դավթին որ չեք ճանաչում…
Բա չե՞ք իմանում, որ էստեղ է նա
Գալու՝ խաղացնի իր ձին թևավոր.
Չըքվեցե՜ք, հիմի ուր որ է կըգա,
Եկել եմ սըրբեմ մեյդանը էսօր։

Ասավ ու քաշեց իր ուսի բարդին,
Սըրբեց բանակից մի քըսան վըրան…
Դավիթն էլ ահա սարի գագաթին
Կանգնած՝ գոռում է վիշապի նըման.

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…

Էսպես կանչեց ասպանդակեց,
Ու, ինչ ամպից կեծակ զարկի,
Մըսրա զորքի մեջտեղ զարկեց,
Շողացնելով Թուր-Կեծակին։

Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր.
Կեսօր արինն ելավ հեղեղ,
Քըշեց, տարավ հազարավոր
Մարդ ու դիակ ողջ միատեղ։

Կար զորքի մեջ մի ալևոր,
Աշխարք տեսած ու բանագետ.
— Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք,
Գընամ խոսեմ ես Դավթի հետ։

Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ,
Էսպես խոսեց էն ծերունին.
— Դալար կենա՛, կուռըդ, ո՛վ քաջ,
Սուրըդ կըտրուկ միշտ քո ձեռին։

Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում։

Ամեն մինը մի մոր որդի,
Ամեն մինը մի տան ճըրագ,
Որը կինն է թողել էնտեղ
Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ։

Որը մի տուն լիք մանուկներ,
Որը ծնող աղքատ ու ծեր,
Որը լացով քողն երեսին
Նորապըսակ ջահել հարսին…

Թագավորը զոռով-թըրով
Հավաքել է, էստեղ բերել։
Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով,
Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել։

Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ ունես — իր հետ արա,
Հե՞ր ես քաշում Թուր-Կեծակին
Էս անճարակ խալխի վըրա։

— Լավ ես ասում դու, ծերունի՛,
Ասավ Դավիթն ալևորին,
Բայց թագավորն ո՞ւր է հիմի,
Որ սև կապեմ նըրա օրին։

— Մեծ վըրանում քընած է նա,
Է՛ն, որ միջից ծուխը կելնի.
Էն ծուխն էլ հո ծուխ չի որ կա,
Գոլորշին է իր բերանի։

Ասին. դեպի մեծ վըրանը
Ասպանդակեց Դավիթն իր ձին,
Քըշեց, գընաց ու դըռանը
Գոռաց կանգնած արաբներին.

— Ո՞ւր է, ասավ, ի՞նչ է կորել,
Դուրս կանչեցե՛ք, գա ասպարեզ,
Թե մահ չունի՝ մահ եմ բերել,
Գըրող չունի՝ գըրողն եմ ես…

— Մելիքն, ասին, քուն է մըտել,
Օխտը օրով պետք է քընի.
Երեք օրն է դեռ անցկացել,
Չորս օր էլ կա, քունը առնի։

— Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ
Խալխին լըցրել ծովն արյունի,
Ինքը մըտել վըրանի մեջ՝
Օխտը օրով հանգիստ քընի՜…

Քընել-մընել չեմ հասկանում,
Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան,
Էնպես դըրան ես քընացնեմ,
Որ չըզարթնի էլ հավիտյան։

Ելան՝ մարդիկ ճարահատված
Շամփուր դըրին թեժ կըրակին
Ու զարկեցին խոր մըրափած
Մըսրա-Մելքի բաց կրընկին։

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիծված լըվի ձեռից,
Խոր մըռընչաց հըսկան հանդարտ
Ու շուռ եկավ, քընեց նորից։

Ելան, բերին մեծ գութանի
Խոփը՝ դըրին թեժ կըրակին,
Ու կաս-կարմիր, կեծկըծալի,
Շիկնած տըվին մերկ թիկունքին։

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիրավ մոծակներից,
Աչքը բացավ հըսկան հանդարտ,
Ուզում էր ետ քընել նորից։

Տեսավ Դավթին։ լուխն ահեղ
Վեր բարձրացրեց մըռընչալով,
Փըչեց վըրեն, որ թըռցընի
Էն աժդըհին մի փըչելով։

Տեսավ, տեղից ժաժ չի գալի,
Զարմանքն ու ահ պատեց հոգին։
Արնոտ աչքերն ըսպառնալի
Հառեց խոժոռ Դավթի աչքին։

Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ
Տասը գոմշի ուժ պակասեց։
Պառկած տեղից վրա նստեց
Ու ժպտալով հետը խոսեց.

— Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
Եթե կըռիվ կուզես կըրկին…

Իր վըրանում բըռնակալը
Քառսուն գազ խոր հոր էր փորել,
Ցանցով փակել մութ բերանը,
Վըրեն փափուկ խալի փըռել։

Ում որ հաղթել չէր կարենում,
Շողոմելով կանչում էր նա,
Նըստեցնում էր իր վըրանում
Էն կորստյան հորի վըրա։

Իջավ Դավիթ ձիուցը ցած,
Գընաց նըստեց… ընկավ հորը.
— Հա՛, հա՛, հա՛ հա՛, քահ-քահ խընդաց
Մըսրա դաժան թագավորը։

— Դե, թող հիմի գընա՝ խավար
Հորում փըթի, էնքան մընա։
Ու ահագին մի ջաղացքար
Բերավ, դըրավ հորի վըրա։

22

Քընեց էն գիշեր Ձենով Օհանը։
Գիշերն երազում երևաց ծերին՝
Մըսրա երկընքում արև ճառագած,
Սև ամպ էր պատել Սասմա սարերին։

Սաստիկ վախեցած վեր թըռավ տեղից։
— Վա՛յ, կընի՛կ, ասավ, մի ճըրագ արա՛,
Գընա՜ց մեր անփորձ Դավիթը ձեռից,
Սև ամպ էր իջել Սասունի վըրա։

— Հողե՜մ գըլուխդ, ասավ կընիկը,
Ո՜վ գիտի՝ Դավիթն ո՛ւր է քեֆ անում…
Դու էլ քեզ համար քու տանը ընկած՝
Ուրիշի համար երազ ես տեսնում։

Քընեց Օհանը։ Վերկացավ դարձյալ.
— Կընի՛կ, Դավիթը նեղ տեղն է ընկած.
Մըսրա վառ աստղը շողում էր պայծառ.
Մեր աստղը հիվանդ ցոլքում դալկացած։

— Ի՞նչ եղավ քեզ, մա՛րդ, գիշերվան կիսին.
Բարկացավ վըրեն կընիկըն աղմուկով։
Խաչ քաշեց էլ ետ Օհանն երեսին,
Շուռ եկավ, քընեց խըռոված հոգով։

Մի ուրիշ պատկեր ավելի ահեղ.
Տեսավ՝ երկընքի բարձըր կամարում
Վառվում էր մըսրա աստղը փառահեղ,
Սասմա աստղիկը սուզվեց խավարում։

Զարթնեց վախեցած։ — Տունդ քանդվի, կի՜ն։
Ես ո՜նց լըսեցի քու էդ կարճ խելքին.
Կորավ մեն-մենակ մեր ջահելն անտեր.
Վե՛ր կաց, շո՛ւտ արա, զենքերըս մի բե՛ր…

23

Ելավ Օհան, գոմը մըտավ,
Զարկեց ճերմակ ձիու մեջքին.
— Է՜յ, ճերմակ ձի, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին։

«Մինչև լուսը կըհասցնեմ».
Ու ձին տըվավ փորը գետին.
— Մեջքըդ կոտրի՛, լուսն ի՞նչ անեմ.
Լաշին հասնեմ ես, թե՞ նաշին։

Կարմիր ձիու մեջքին զարկեց.
Սա էլ երետ փորը գետին.
— Ջա՛ն կարմիր ձի, մինչ ե՞րբ դու ինձ
Կըհասցընես Դավթի կըռվին։

«Մի ժամի մեջ, կարմիրն ասավ,
Կըհասցընեմ Դավթի կըռվին»։
— Լեղի դառնա, սև մահ ու ցավ,
Ինչ տըվել եմ քեզ՝ էն գարին։

Հերթը եկավ սևին հասավ.
Գետին չերետ փորը սև ձին։
— Է՜յ, ջան Սևուկ, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին։

«Եթե ամուր մեջքիս մընաս,
Ոտըդ դընես ասպանդակին,
Մինչև մեկել ոտըդ շուռ տաս,
Կըհասցընեմ», ասավ սև ձին։

24

Սև ձին քաշեց Ձենով Օհան,
Ձախը դըրավ ասպանդակին,
Աջն էլ մինչև շուռ տար վըրան.
Կանգնեց Սասմա սարի գըլխին։

Տեսավ՝ Դավթի նըժույգն անտեր
Սարերն ընկած խըրխընջալով,
Ներքև Մըսրա զորքը չոքած,
Ինչպես անծեր ծըփուն մի ծով։

Օխտը գոմշի կաշի հագավ,
Որ չըպատռի իրեն զոռից,
Կանգնեց Օհան ամպի նըման
Գոռաց Սասմա սարի ծերից։

— Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.
Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի…

Ձենը գընաց դըմբդըմբալով՝
Դավթի ականջն ընկավ հորում.
— Հա՛յ-հա՜յ, ասավ, հորեղբայրս է,
Սասմա սարից ինձ է գոռում։

Ո՜վ Մարութա Աստվածածին,
Ո՜վ անմահ խաչ պատարագի,
Ձե՜զ եմ կանչել, — հասե՜ք Դավթին…
Կանչեց, տեղից ելավ ոտքի,

Էնպես զարկեց ջաղացքարին՝
Քարը եղավ հազար կըտոր,
Կըտորները երկինք թըռան,
Ու գնում են մինչև էսօր։

Ելավ նորից, կանգնեց ահեղ,
Սարսափ կալավ դև Մելիքին։
— Դավիթ ախպեր, ե՛կ դեռ էստեղ,
Սեղան նըստե՜նք, խոսենք կարգի՜ն…

— Էլ չեմ նըստիլ ես քու հացին,
Դու տըմարդի, վախկոտ ու նենգ.
Շո՛ւտ, զենքըդ առ, հեծիր քու ձին,
Դո՛ւրս եկ մեյդան, կըռիվ անենք։

— Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին։
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին։

Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք,
Իր գուրզն առավ, հեծավ իր ձին,
Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր
Ու էնտեղից եկավ կըրկին։

Երեք հազար լիդր էր քաշում
Հըսկայական իր մըկունդը.
Եկավ, զարկեց. կորավ փոշում
Ու երերաց երկրի գունդը։

— Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ,
Ասին մարդիկ շատ աշխարքում։
— Չէ՛, ասացին, արնի ծարավ
Հըսկաներն են իրար զարկում։

— Մեռավ Դավիթ էս մի զարկից,
Ասավ Մելիք իրեն զորքին։
— Կենդանի ե՜մ, ամպի տակից
Գոռաց Դավիթ Մըսրա-Մելքին։

— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Տե՛ս, ո՜րտեղից հիմի կըգամ։
Ու վերկացավ, կանգնեց հըսկան,
Իր ձին հեծավ երկրորդ անգամ։

Երկրորդ անգամ քըշեց Հալաբ
Ու բաց թողեց ձին Հալաբից.
Բուք վեր կացավ, տեղ ու տարափ,
Արար աշխարհ դողաց թափից։

Եկավ, զարկեց. զարկի ձենից
Մոտիկ մարդիկ ողջ խըլացան։
— Գընա՜ց Դավիթ Սասմա տանից,
Գուժեց գոռոզ Մըսրա արքան։

— Կենդանի՜ եմ, կանչեց Դավիթ,
Մին էլ արի՜ — հերթն ինձ հասավ։
— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Կանչեց Մելիք ու վեր կացավ։

Երրորդ անգամ հեծավ իր ձին,
Գընաց մինչև հողը Մըսրա,
Ու էնտեղից գուրզը ձեռին
Քըշեց, եկավ Դավթի վըրա։

Եկավ, զարկեց բոլոր ուժով,
Ծանըր զարկով հըսկայական.
Փոշին ելավ Սասմա դաշտից,
Բըռնեց երեսն արեգական։

Երեք գիշեր ու երեք օր
Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան։

Երբ որ անցավ երեք օրը,
Էն ամպի պես կանգնած փոշում
Կանգնեց Դավիթ, ինչպես սարը,
Գըրգուռ սարը մեգ-մըշուշում։

— Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը
Ու տապ արավ գոռոզ հոգին։

Գընաց, խորունկ մի հոր փորեց,
Իջավ, մըտավ վիհն էն խավար,
Վըրեն քաշեց քառսուն կաշի
Ու քառասուն ջաղացի քար։

Մըռընչալով ելավ տեղից
Էն առյուծի առյուծ որդին,
Իր ձին հեծավ ու փոթորկեց,
Խաղաց, շողաց Թուր-Կեծակին։

Առաջ վազեց մազերն արձակ
Մելքի պառավ մայրը ջադու.
— Դավի՜թ, մազըս ա՛ռ ոտիդ տակ,
Էդ մի զարկը ի՛նձ բաշխիր դու։

Երկրորդ անգամ թուրը քաշեց.
Էս անգամ էլ եկավ քուրը.
Դավի՜թ, եթե կուզես, կանչեց,
Իմ սըրտին զա՛րկ երկրորդ թուրը…

Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
— Էս մի զարկն ու աստված, ասավ,
Էլ մարդ չըգա, պետք է որ տամ։

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կեծակին։

Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։

— Կենդանի՜ եմ, մին էլ արի՜,
Գոռաց Մելիք հորի տակից։
Դավիթ լսեց, շատ զարմացավ
Իրեն զարկեց, Թուր-Կեծակից…

— Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։
Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։

Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից։
Դավիթ կանչեց. — Մի՛ վախենաք,
Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։

Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,
Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կըրակ ու ցավ,
Հազար ու մի հոգսեր ունեք։

Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր…

Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից…

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Գոռոզ չղջիկը (ամերիկյան ժողովրդական հեքիաթ)

Աշ­նա­նա­յին մի ցուրտ օր չղջի­կը թռչում էր ան­տա­ռով և ­դառ­նա­ղի ար­տաս­վում: Ն­րա լա­ցի ձայ­նը լսեց թռչուն­նե­րի ար­քան` ար­ծի­վը:

— Ին­չո՞ւ ես լա­լիս, փոք­րիկ չղջիկ,- հարց­րեց նա:

— ­Լաց եմ լի­նում, ո­րով­հետև շատ եմ մրսում:

— ­Չէ՞ որ մյուս թռչուն­նե­րի հա­մար էլ է ցուրտ, բայց նրանք չեն բո­ղո­քում:

— ­Չէ՛, նրանք չեն մրսում այն­քան, որ­քան ես, ո­րով­հետև փե­տուր­ներ ու­նեն, իսկ ես չու­նեմ:

Ար­ծի­վը մի պահ մտա­ծեց, հե­տո հրա­մա­յեց կա­չա­ղակ­նե­րին, որ բո­լոր թռչուն­նե­րից մե­կա­կան փե­տուր հա­վա­քեն չղջի­կի հա­մար: Երբ չղջիկն ամ­րաց­րեց բեր­ված փե­տուր­նե­րը, դար­ձավ հրա­շա­գեղ: Ն­րա թևե­րը, գլուխն ու փո­րի­կը շող­շո­ղում էին ծիա­ծա­նի բո­լոր գույ­նե­րով: Չղ­ջի­կը շատ գո­ռո­զա­ցավ: ­Նա այլևս չէր խո­սում մյուս թռչուն­նե­րի հետ: Օ­րե­րով նստում էր ճյու­ղին, հիա­նում ջրա­փո­սի սա­ռած հա­յե­լու մեջ եր­ևա­ցող իր չքնաղ ար­տա­ցո­լան­քով:

­Վի­րա­վոր­ված թռչուն­նե­րը բո­ղո­քե­ցին արծ­վին:

— Չղ­ջիկն ի­րեն հի­մա ան­տա­ռի ա­ռա­ջին գե­ղեց­կու­հին է հա­մա­րում,- ա­սա­ցին նրանք:- ­Նա եր­ևա­կա­յում է ի­րեն, ոչ մե­կի հետ չի խո­սում և ­նույ­նիսկ սի­րա­մար­գին է ան­ճոռ­նի ան­վա­նում:

Ար­ծի­վը չղջի­կին կան­չեց իր մոտ և ­հարց­րեց.

— ­Ճի՞շտ են ա­սում ան­տա­ռի թռչուն­նե­րը:

— Ի­հար­կե,- պա­տաս­խա­նեց չղջի­կը:- Ն­րանց ըն­կե­րակ­ցութ­յունն ինձ հար­մար չէ: Ես նրան­ցից շատ ա­վե­լի գե­ղե­ցիկ եմ: ­Հա­մոզ­վեք ինք­ներդ, ­Ձե՛րդ մե­ծութ­յուն: — Եվ չղջի­կը պար­զեց թևե­րը: Ար­ծի­վը տե­սավ, որ դրանք, իս­կա­պես, չքնաղ են:

— ­Գե­րա­զանց է,- ա­սաց ար­ծի­վը:- Ե­թե դու կար­ծում ես, որ այդ­քան սի­րուն ես, ա­պա թող յու­րա­քանչ­յուր թռչուն հետ վերց­նի իր փե­տու­րը: ­Տես­նենք` ա­ռանց դրանց ի՞նչ տեսք կու­նե­նաս:

­Բո­լոր թռչուն­նե­րը նետ­վե­ցին չղջի­կի վրա և խ­լե­ցին ի­րենց փե­տուր­նե­րը: Իր ար­տա­ցո­լան­քը տես­նե­լով` չղջի­կը սար­սա­փեց. ջրա­փո­սից ի­րեն էր նա­յում մերկ, կնճռա­պատ, այ­լան­դակ մի ա­րա­րած: Չղ­ջիկն այն­պես ա­մա­չեց, որ դրա­նից հե­տո սկսեց միայն գի­շե­րը դուրս գալ, որ­պես­զի ի­րեն ոչ ոք չտես­նի: