Առասպել Տորք Անգեղի մասին

Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել:

Մի անգամ Պոնտոս ծովի(Սև ծով) ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի, հարձակվում, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը: Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում և նետում նավերի հետևից: Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ, ճեղքված ջրի ալեբախումից, բազում մղոններ հետ են մղվում: Երևանում՝ Նորքի երկրորդ զանգվածում, բլրի վրա 1982 թվականին տեղադրվել է Տորք Անգեղի արձանը:Նախատեսված էր արձանի մոտակայքում գտնվող ձորակը վերածել արհեստական լճի՝ ի նշան առասպելում հիշատակվող ծովի, ուր Տորքը պատրաստվում էր շպրտել հսկա ժայռաբեկորը՝ փախչող թշնամու նավերը խորտակելու համար: Սակայն արհեստական լիճը այդպես էլ չստեղծվեց:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: