Սեբաստացու օրեր, թթուդրիկ

dscn9466

Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Մասնակիցներ-3-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ

Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի  1-21

Խնդիրներ

  • հարցազրույց վարելու կարողության զարգացում /նյութի վերաբերյալ հարցեր կազմել/։
  • բանավոր խոսքի զարգացում
  • սեփական կարծիքը արտահայտելու կարողության զարգացում
  • մաթեմատիկական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • բնագիտական, տեխնոլոգիական հմտությունների զարգացում։

Նախագծի իրականացման ընթացքը

Մայրենի- հարցազրույց վերցնել, նյութեր պատրաստել հետևյալ թեմաներով․

  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին:
  • Ինչպես որոշեցի Սեբաստացի դառնալ:
  • Շնորհավորանքներ:
  • Ես Սեբաստացի եմ:
  • Քանի՞ սեբաստացի կա իմ ընտանիքում:
  • Ես սեբաստացի ուսուցիչ եմ:
  • Սեբաստացիական ցուցահանդես:
  • Սեբաստացիական թաքնված տեսախցիկ (ավարտը ցուցահանդեսով):
  • Սեբաստացիական խոհանոց:
  • Խորհրդանիշ կենդանի…

Սոցհարցման ընթացքում զարգանում է սովորողների ոչ միայն բանավոր խոսքը, այլև
մաթեմատիկական հմտությունները

  • Հաշվել,  թե յուրաքանչյուր ընտանիքում քանի սեբաստացի կա:
  • Որ սեբաստացին, որ թվականին է ծնվել:
  • Որոշել, թե դասարանում ով է ամենամեծ /ամենափոքր սեբաստացին/։
  • Գրանցել դասարանի ապագա սեբաստացիներին  (քույրերին և եղբայրներին, ովքեր դեռ կրթահամալիրի սան չեն)։

 

Կրթահամալիրի տոնին մենք ունենք շատ համեղ ու հետաքրքիր ծես՝ թթուդրիկ։

Թթուդրիկ

Թթուդրիկը այն ծեսերից է , որտեղ կարելի է ներառել բոլոր առարկաները թե՛ մայրենի, թե՛ մաթեմատիկա,թե՛ բնագիտություն,թե՛ թատրոն, թե՛տեխնոլոգիա և օտար լեզու:
Մայրենի

 

Ամեն մի սովորող ընտրում է իր սիրած բանջարեղենը, word-ի էջ է բաց անում , փոքրիկ պատում է հորինում և մուտքագրում:

Այդ բանջարեղենի մասին հանելուկներ, շուտասելուկներ է հորինում։
Վերջացնելուց հետո,պահպանում են իրենց աշխատանքը, ուղարկում են իմ էլ. հասցեին, ես դրանք հավաքում եմ և ստեղծում եմ համեղ, բանջարեղենային ընթերցարան կամ տեղադրում Հիմնական դպրոցի ենթակայքում:
Տնային առաջադրանք
Սովորողներին հանձնարարում եմ տեղեկություններ փնտրել որևէ բանջարեղենի մասին /որտեղ է աճում, որ եղանակին, ինչ օգտակար հատկություններ ունի և այլն/:
Այս աշխատանքը նպաստում է սովորողների մայրենի լեզվի մշակմանը: Նրանք գտնում են տեղեկությունը, կարդում, եղած տեղեկատվությունից ընտրում են իրենց պետք եղածը, խմբագրում են և ստեղծում են մեկ ամբողջական աշխատանք: Նրանց մոտ զարգանում է որոնողական կայքերից և ծրագրերից օգտվելու կարողությունը, խմբով աշխատելու, համագործակցելու,մեկը մյուսին օգնելու,սովորեցնելու կարողությունը:

Մաթեմատիկական գիտելիքները կզարգանան նաև թթուդրիկի գնումներ կատարելիս

  • նախապես գնումների ցուցակ կազմել/որոշեն, թե որ բանջարեղենից քանի հատ, կամ կիլոգրամ պետք է գնել/, համակարգչի word ծրագրի մեջ կկազմեն գնումների ցուցակը
  • հաշվեն, թե որքան գումար է հարկավոր գնումներ համար
  • տարբեր խնդիրներ հորինել, լուծել / ստեղծագործական երևակայության զարգացում, մաթեմատիկական հմտությունների զարգացում/։

 

Բնագիտատեխնոլոգիական հմտությունների զարգացում

Խոհանոցային գործունեության ընթացքում․

  • բանջարեղենից տարբեր կերպարներ պատրաստել, անուններ դնել, պատմություններ հորինել։
  • Համացանցից տեղեկություններ փնտրել բանջարեղենի մասին
  • բնագիտական փորձեր կատարել / ջուր, նրա հատկությունները, ձվով փորձեր/
  • Թթու ենք դնում
  • Համեղ և հետաքրքիր ուտեստներ պատրաստել ցուցահանդեսի համար:

 

Մեդիահմտություններ

Սովորողները աշխատում են համակարգչի paint նկարչական ծրագրով,
word ծրագրով, համացանցում բանջարեղենի մասին որոնողական աշխատանքներ են կատարում։

Оставьте комментарий