Շրջիկ գրադարանը մեզ հյուր

Это слайд-шоу требует JavaScript.

Մի հրաշալի օր էր մեր դպրոցում: Մեզ հյուր էր եկել շրջիկ գրադարանը: Այնքան հետաքրքիր գրքեր կային ` հեքիաթներ, պատմվածքներ: Ես մի հետաքրքիր գիրք կարդացի` սիրո , հզորության մասին: Ղազարոս Աղայանի «Անահիտ» -ը` աղջկա ու տղայի սիրո մասին: Շատ հետաքրքիր էր գրքերի աշխարհում:

Գոռ Տոռոզյան

Մեզ հյուր էր եկել շրջիկ գրադարանը: Նա իր հետ բերել էր գրքեր, որ մենք կարդանք: Ես ընտրեցի Ղազարոս Աղայանի հեքիաթների գիրքը և կարդացի «Վաճառականի խիղճը» հեքիաթը: Հեքիաթը հետաքրքիր էր և խրատական:

Ռաֆֆաել Բալասանյան

Ես կարդացել  եմ  «Անահիտ» հեքիաթը:Անահիտը չի  ընկնում   հարստության  հետևից, չի  ամուսնանում    թագավորի  հետ,  մինչև  արքան  արհեստ  չի  սովորում:

Անահիտ Ալեքսանյան:

Ինձ շատ դուր եկավ շրջիկ գրադարանի  բերած գրքերը:  Ես կարդացի « Հրահան » հեքիաթը, ինձ դուր  եկավ,  թե ոնց էր զինվորը շներին  հանգստացնում   և  փողը վերցնում:

Եկատերինա Մինասյան

Ինձ  շատ  դուր  եկավ շրջիկ գրադարանը: Ես   կգնամ  այդ  գրադարան  և գրքեր  կկարդամ:

Էրիկ Հարությունյան

Այսօր մեր դպրոց էր այցելել շրջիկ գրադարանը։ Տիկին Մարին երեխաներին գրքեր տվեց, որպեսզի կարդան։ Ես վերցրեցի Հ.Թումանյանի հեքիաթների գիրքը և կարդացի «Բարեկենդանը» հեքիաթը։ Ւնձ շատ դուր եկավ շրջիկ գրադարանը։

Ւրինա Գյուրջինյան

 

Оставьте комментарий