«Իմ բարձունքը» ուսումնական նախագիծ

Ըստ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսումնական պլանի  սահմանված կարգի ուսումնական ճամփորդությունները  սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է: 

Տվյալ նախագիծը ներառված է «ԵՍ» ուսումնական նախագծի մեջ:

Այս տարի հաղթահարելու  ենք Թեղենիսի բարձունքը:

Նպատակը՝

  • Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով:
  • Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով:

 Խնդիրները

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
  • Տեղեկատվության փնտրտուք
  • Ձեռք բերած տեղեկությունները համադրելու, համեմատելու, դրանց մասին տեղեկատվություն պատրաստելու և ներկայացնելու կարողությունների զարգացում
  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական գործընթացին
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում, մշակում: ճանաչողություն

 Նախագծի իրականացման նկարագրություն

Սովորողները՝

  • Միասին ընտրում են բարձունքը
  • Տեղեկություններ են հավաքում տվյալ բարձունքի մասին
  • Հաշվարկներ են կատարում
  • Աշխատանքի բաժանում են կատարում
  • Մշակում են կանոնները
  • Տեղում հանրօգուտ աշխատանք են իրականացում
  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, հանդիպող բնակավայրերը
  • Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ, ժամանակը, կանգառները

Աշխատանքի ընթացքը՝

Ճանապարհորդության հայտը լրացվել է  սովորողների հետ միասին: Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներն ըստ նախասիրությունների բաժանվում են խմբերի: Օրինակ` սանիտարների խումբը, որն իր հետ կունենա անհրաժեշտ բժշկական պարագաներ և անհրաժեշտության դեպքում կօգնի վնասված կամ հիվանդ երեխային:

Մաթեմատիկների խումբը կհաշվարկի ճամփորդության ծախսերը, վարորդի օգնությամբ կգրանցի ճանապարհի երկարությունը, որքան ժամանակում կհասնենք նշված վայրը, կփորձենք քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:

Սննդի պատասխանատուները կկազմեն սննդի ցուցակը, կհաշվեն սննդի ծախսերը, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:

Լրագրողների խումբը պետք է ներկայանա ՏՀՏ միջոցներով: Տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ` կայքի նյութը, ֆոտոշարքը կամ ֆիլմը պատրաստելու համար:

Կարող է լինել բնագետների խումբ: Այդ խումբը կարող է կազմակերպել տեղանքի մաքրումը , հանրօգուտ աշխատանքը, ձեռք բերել բույսերի, տերևների, քարերի տեսակներ:Դասարանում քննարկելու, ծանոթանալու և ձեռարվեստին որպես նյութ օգտագործելու համար:

Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը
  • Կատարում են չափումներ և հաշվարկներ, ձեռք են բերում մաթեմատիկական գիտելիքներ
  • ՏՀՏ հմտություններ` պրոզենտացիաների պատրաստում, ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառում, ֆոտոշարքի և անհատական ֆիլմերի ստեղծում

Նախագծի ամփոփում

Ճամփորդության հայտը՝

Նախապես սովորողները համացանցում ինֆորմացիա են հավաքել տեղանքի մասին և պրեզենտացիաներ պատրաստել.

 

Դասվարի հաշվետու ֆիլմը՝

Սովորողների նյութը՝

 

Оставьте комментарий