Առաջին դասարանի նախագիծ

Նպատակ ունենք առաջին դասարանում իրականացնել «Իմացումի հրճվանք» ծրագիրն ըստ ուսպլանի:

խնդիրները՝

  • Խոսքի զարգացում
  • Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
  • Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
  • Բնագիտական տարրական հմտությունների ձևավորում
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
  • Տեխնոլոգիակն հմտությունների զարգացում.
  • Մարմնակրթություն,անձնական հիգենիա
  • Ադապտացում միջավայրին

    Սովորողի գործունեությունը սեպտեբերի 1-26-ը՝

    • Առավոտյան ընդհանուր պարապմունք: Յուրաքանչյուր օր 15 րոպե:
    • Բանավոր խոսք: Սովորողները պատմում են իրենց մասին, շրջապատող իրերի, մարդկանց, երևույթների մասին:
    • Թվաբանություն, մաթեմատիկական խաղեր
    • Մեդիատեխնոլոգիա: Համակարգչից օգտվելու տարրական գիտելիքներ:
    • Տեխնոլոգիա: Կավով աշխատանք,  նկարչություն:
    • Բնագիտական գործունեություն: Բնագիտական փորձեր, որի ընթացքում սովորողը հետազոտում  և դիտարկում է:
    • Երգ-պար-խաղ
    • Մարմնակրթություն-ազգային խաղեր:

      Առաջին շաբաթ /գործունեության ընդհանուր նկարագրություն/

      Սեպտեմբերի 1-ից 5-ը

      • Շաբաթվա խնդիրն է սովորողների ադապտացիան նոր միջավայրում, համադասարանցիների և դասավանդողների հետ հարաբերությունների կառուցում:
      • Յուրաքանչյուրը պատմում է իր մասին՝ <<Ողջո՜ւյն , այդ ես եմ ՝  …>> /բերում են ընտանեկան կամ անհատական նկարներ, ցուցադրում են և պատմում/
      • Առավոտյան ընդհանուր պարապմունքի պարերի փորձ: Ավագ ընկերների օգնությամբ առաջին շաբաթվա ընթացքում սովորողները տիրապետում են  նախապես որոշված պարի շարժումները:
      • Գուաշով նկարում են իրենց, նույն շաբաթվա ընթացքում նկարում են նաև իրեց ընտանիքը:

        Երկրորդ շաբաթ  /գործունեության ընդհանուր նկարագրություն/

        Սեպտեմբերի 8-ից 12-ը

        Սովորողները լսում են հեքիաթը , առանձին հատվածները քննարկում և սովորում են:  Դասվարի օգնությամբ թվարկում են հերոսներին, հաշվում են , թե քանի հերոս կա հեքիաթում: Նկարում են հեքիաթի սիրելի հերոսներից որևէ մեկին ու պատմում նրա մասին: Սովորողները պատմում են հեքիաթը դերային խաղի միջոցով՝ դասարանում փոքրիկ բեմականացում կազմակերպելով:

        • Այս շաբաթվա բանաստեղծությունն է « Արտուտիկ»-ը (Մշակումը՝ Հ. Թումանյան, Ոսկեփորիկ էջ -5 ): Շաբաթվա վերջին օրը, առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ ներկայացնում են իրենց սովորած բանաստեղծությունը և արժանանում ծափահարությունների: Սա առաջացնում է պատասխանատվություն սովորողի մոտ, դարձնում է սովորողին առավել   անկաշկանդ և  գնահատված:
        • Սովորողն իր հետ բերում է իր  նկարներից  և ձևավորման իրեր, որպեսզի պատրաստի շրջանակ նկարի համար:
        • Սովորում են «Արևարևեկեկ» երգը մասնագետի հետ միասին: Նախ լսում են երգը, դիտում կարաոկեն,  սովորում բառերը, մասնակցում բեմականացմանը և երգում:

          Երրորդ շաբաթ  /գործունեության ընդհանուր նկարագրություն/

          Սեպտեմբերի  15-ից 19-ը

          Շաբաթվա կարևոր գործունեությունը  համակարգչի միացնել անջատելը, մկնիկով աշխատանք:

          Այս շաբաթվա գլխավոր  խդիրն է նաև mskh.am և Himnakan.mskh.am կայքերից օգտվելու ձևի յուրացում:

          Սովորում են առարկաների հատկություններ՝  գույն ձև, չափ, նյութ . խմբավորում, համեմատում:

          Սովորողները պատմում են, հայտնում են իրենց կարծիքը, դեռ նախորդ շաբաթ լսած ու սովորած հեքիաթը՝ «Անհաղթ աքլորը»: Դասվարը նկարահանում է բոլորի խոսքը և հետո սովորողները լսում են իրենց պատմածը:

          Չորրորդ շաբաթ  /գործունեության ընդհանուր նկարագրություն/

          Սեպտեմբերի 22-ից 26-ը

          Point-ով նկարում են մեծ ու փոքր կենդանիներ, հաստ ու բարակ և այլն:

          Օտար լեզուներն էլ աշխատում են նույն սկզբունքով:

          Սմարթ դասեր՝ համեմատում, խմբավորում:

          Սովորում ենք բանաստեղծություն՝ «Փիսոն»  (Հ. Թումանյան, Ոսկեփորիկ էջ-6) և կրկին ներկայանում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ: Սովորում ենք նաև բանաստեղծությունը երգել, հանգերով արտասանել:

          ՈՒսումնական ճամփորդություն՝սեպտեմբեր 22-23 Անկախության տոն. Բարձունքների նվաճում:

          Ամբողջ Սեպտեմբեր ամսվա ընթացքում, յուրաքանչյուր շաբաթվա գործունեության հիմնական ձևերից են յուրաքանչյուր սովորող ունենում է իր հերթապահության օր: Սովորում են, թե ինչպե՞ս է պետք կազմակերպել նախաճաշը: Ամեն օր  հաշվում են, թե ո՞վ է ներկա, ո՞վ է բացակա: Քանի հոգով են նստած դասին: Միջավայրի խնամքն ինչպե՞ս պետք է կազմակերպել,ամեն առավոտ դասարան մտնելուց ջրեն ծաղիկները, հետևեն դասարանի կարգ ու կանոնին…Սովորողները պարտադիր իրենց հետ պետք է ունենան աց անձեռոցիկ և շշով ջուր:

Оставьте комментарий