Monthly Archives: Август 2014

ԵՍ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Ես
Ուսումնական նախագիծ առաջին դասարանի համար
Տևողությունը մեկ շաբաթ է (սեպտեմբերի 2 -ից 6-ը)
Նպատակը՝ Իմացումի հրճվանք ծրագրի առաջին դասարանի ուսպլանի իրականացում:

Խնդիրները`
• Ադապտացում միջավայրին
• Խոսքի զարգացում
• Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
• Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
• Բնագիտական տարրական հմտությունների ձևավորում
• Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
• Տեխնոլոգիակն հմտությունների զարգացում.
• Մարմնակրթություն, անձնական հիգենիա

Օր առաջին. սեպտեմբերի 2
Առավոտյան ողջույնի ու ծանոթության խաղ. «Բարի լույս, ես…»
Բանավոր համրանք
• Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ)
• Այսօր քանի՞ սովորող կա դասարանում:
• Այսօր քանի՞ աղջիկ կա դասարանում:
• Այսօր քանի՞ տղա կա դասարանում:
• Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ)
Պատումներ: Պատմում են իրենց մասին:
Համեմատել երկու աղջիկների: Համեմատել երկու տղաների: Գտնել նմանություններն ու տարբերությունները:
Smart դաս
Գրական ստեղծագործության ուսուցում թատրոն-խաղի միջոցով
Բութմատն ասաց…
Կերպարվեստ-տեխնոլոգիա
Թաթիկները ներկել, տպել թղթի վրա, ստանալ թաթիկածառ:
Ստեղծագործական աշխատանք
Անուն հորինել Թաթիկածառի համար: Պատմել դրա մասին:
Մեդիատեխնոլոգիա
Աշխատանք ենթակայքում
Ֆոտոշարքի թողարկում:
Օր երկրորդ. սեպտեմբերի 3
Նախորդ օրվա ամփոփում՝
Վերհիշել Բութմատն ասաց…. Թաթիկ-կերպարներ նկարել
Բանավոր համրանք
• Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ)
• Այսօր քանի՞ սովորող կա դասարանում:
• Այսօր քանի՞ աղջիկ կա դասարանում:
• Այսօր քանի՞ տղա կա դասարանում:
• Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ)
• Հաշվել աթոռները, սեղանները: Համեմատել:
Smart դաս:
Գրական ստեղծագործության ուսուցում թատրոն-խաղի միջոցով
Աթաբեկ Խնկոյան Աքաղաղն ու կտուրը
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
Շարունակել իրենց մասին պատումները:
Նկարել՝ <>:
Մեդիատեխնոլոգիա
Թաթիկ-ընթերցարանի ստեղծում
Ֆոտոշարքի թողարկում
Իրենք և իրենց նկարը + պատում:
Օր երրորդ, սեպտեմբերի 4
Կրթական շքերթ
Օրվա տարամադրությունը նկարել գույներով: Պատում
Օր չորրորդ, սեպտեմբերի 5
Աշխատանք անհատական նեթբուք-նոթբուքերով:
Միացնել-անջատել: Ծանոթացում paint նկարչական ծրագրին:
Բանավոր համրանք:
Smart դաս:
Օր հինգերորդ. Սեպտեմբերի 6
• Բանավոր համրանք, առաջ հաշիվ, հետ հաշիվ 10-ի սահմանում
• Էլեկտրոնային դաս
• Կրկնել ենք մեր սովորած ոտանավորները
• Անհաղթ աքլորւ հեքիաթի ընթերցում, քննարկում հարցերի միջոցով՝
1. Հեքիաթի վերնագիրն ինչո՞ւ է Անհաղթ աքլորը: Ի՞նչ է նշանակում անհաղթ բառը:
2. Թվարկել և հաշվել հեքիաթի հերոսներին:
3. Ո՞ր հերոսի փոխարեն կուզեիր լինել. ինչո՞ւ:

Ուսումնական օրացույց

Սեպտեմբերի 4        Կրթական շքերթ

Սեպտեմբերի 11-ից`   «Տիեզերք.Երկիր մոլորակ» նախագիծ         

Սեպտեմբերի 21-22       Անկախության տոն.  բարձունքների նվաճում  

Սեպտեմբերի 22-28      Կոմիտասյան օրեր

Հոկտեմբերի 5 —         Ուսուցչի օր

Հոկտեմբերի 17-30 —   Աթաբեկ  Խնկոյանի օրեր 

Հոկտեմբերի 20-26      Սովորողների աշնանային արձակուրդ, ուսումնական- հայրենագիտական ճամփորդություններ, ուխտագնացություններ, դպրոց բնության Գրկում

Նոյեմբերի  1-16  —      Սեբաստացու օրեր. Ես սեբաստացի եմ

Նոյեմբերի 15-16 —      Թթուդրիկի ծես

Դեկտեմբեր 1- հունվարի 5 —   Ամանորյա նախագծեր

Դեկտեմբեր 29- հունվարի 12- սովորողների ձմեռային արձակուրդ, ճամփորդություններ

Ուսուցումը առաջին դասարանում

Դասավանդումը առաջին դասարանում դասվարի աշխատանքային գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում:

Իմ համոզմամբ, ուսուցումը արդյունավետ ու նպատակային է դառնում այն դեպքում, երբ երեխան հաճույքով է ներգրավվում այդ գործընթացի մեջ: Դրա համար կարևորում եմ  մի շարք առանձնահատկություններ, որոնց շնորհիվ  դպրոց ոտք դրած յուրաքանչյուր երեխայի համար ուսումնական գործընթացը կդառնա գրավիչ ու հետաքրքիր:

  • միջավայրը – դպրոցական միջավայրը պիտի լինի գրավիչ , հետաքրքիր, ուրախ, գունեղ ու հարմարավետ:
  • շրջապատը  – 1. երեխան ինքնավստահություն է ձեռք բերում այն ժամանակ, երբ ուսուցիչն  իր ընկերն է, ով իրեն լսում է, ոգևորում է ու վստահում  2. դասարանը, խումբը, որտեղ բոլորը համերաշխ են և աջակցում են իրար:
  • խաղը  – կրտսեր դպրոցական տարիքում խաղն անընդհատ ուղեկցում է երեխային: Այն ամենը, ինչ նրան խաղով է տրվում, հեշտ է յուրացնում:
  • ուսուցման նորագույն միջոցները  – 21-րդ դարում անհնար է ուսումնական գործընթացի մեջ շրջանցել թվային միջոցների կիրառումը: Սակայն այն  պետք է դառնա ոչ թե նպատակ‚ այլ միջոց՝ ուսումնական գործընթացը առավել արդյունավետ դարձնելու համար:
  • ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումըդասի ընթացքը արդյունավետ ու գրավիչ կազմակերպելու համար պետք է կիրառել ուսուցման ժամանակակից մեթոդներ: Ուսուցչից պահանջվում են որոշակի հմտություններ‚  որպեսզի նա՝ ելնելով ուսուցանվող թեմայից‚  պահի թելադրանքից‚ ուսումնական աշխատանքի ձևից‚ գործունեության տեսակից, կարողանա կիրառել այս կամ այն մեթոդը:

 

  • համագործակցությունը ծնողական համայնքի հետ  – երբ ուսուցիչ- ծնող հարաբերություններում փոխադարձ վստահություն կա, ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում:

 

Հենց այս մոտեցումներով էլ այս ուսումնական տարում սկսեցի աշխատանքս առաջին դասարանցիների հետ: Մենք շատ արագ մտերմացանք` ես, առաջին դասարանցին և նրա նոր ուսումնական գործիքը` նեթբուքը:

6 տարեկան երեխային (ավելի ճիշտ` բոլոր երեխաներին)  գրավում  է  յուրաքանչյուր թվային միջոց, լինի դա նեթբուք, բջջային հեռախոս, ֆոտոխցիկ կամ մի այլ բան: Դասվարի խնդիրն է` այնպես անել, որ երեխան այդ միջոցն ընկալի նաև որպես ուսումնական գործիք, այլ ոչ  միայն խաղալիք: Մեզ մոտ կարծես թե դա ստացվել է: Նեթբուքն այսօր սովորողի ընկերն է, գործիքն է, որով նա կարողանում է նկարել, մուտքագրել, խաղալ ուսումնական խաղեր, դիտել տեսանյութեր, աղյուսակներ գծել,  նյութեր պատրաստել:

Աշխատել ենք նախագծերով: Յուրաքանչյուր նախագիծ իր մեջ ներառում է ուսումնական գործունեության գրեթե բոլոր ձևերը: Իրականացրել ենք մի շարք նախագծեր` «Խոսում են տիկնիկները», «Տիեզերք», «Ես սեբաստացի եմ», «Խնկոյանական օրեր», «Ամանոր», «Ձմեռային ճամբար», «Ուսումնական արձակուրդ», «Թումանյանական օրեր», «Աղայանական-ռոդարիական օրեր», «Զատիկ»:  Զուգահեռ իրականացրել ենք մեր ամենամեծ նախագիծը` «Էլեկտրոնային այբբենարանները», որն իր մեջ ընդգրկել է նաև մյուս նախագծերը:

Ընդհանրապես, 6 տարեկան երեխան սիրում է խոսել: Եթե ուշադիր լինենք, հետևենք նրա խոսքին, կհասկանանք, որ այն շատ «լուրջ» է և միշտ մտորումների, նոր գաղափարների, մտահղացումների տեղիք է տալիս: Երեխան պատմում է այն ամենի մասին, ինչ իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Առաջին շրջանում մենք անընդհատ խոսել ենք, պատմել ենք, երևակայել ու ստեղծագործել ենք: Դրան զուգահեռ սկսել ենք համակարգչային Paint ծրագրով նկարել, նկարը պահպանելու համար բառեր, տառեր մուտքագրել և միաժամանակ ընթերցել:  Երեխան տառը մտապահում է հենց բառով, բառով է տառը կենդանանում, հնչում: Յուրաքանչյուր նախագծի շրջանակներում ընտրել ենք բառ, բառերի խումբ, խաղացել ենք այդ բառով, պատմություններ ենք հորինել, պատմել ենք այդ բառի մեջ ապրող տառերի աշխարհների մասին, ձայնագրել ենք այդ պատմությունները, նկարել ենք համակարգչային ծրագրով և մուտքագրել: Արդյունքում ստացվել է հետաքրքիր այբբենարանների շարք, որոնք և´ նման են, և´ տարբեր են միմյանցից: Դրանք  ուղեկցվում են սովորողների խոսքով, երաժշտությամբ, նկարներով: Շարքը հնարավորություն է տալիս հետևելու ուսումնական գործունեության ընթացքին ու զարգացմանը: Եթե սկզբնական շրջանում սովորողը մուտքագրում է միայն բառը կամ տառը, հորինում է փոքրիկ պատմություններ բառի շուրջ, ապա աստիճանաբար նա  սկսում է մուտքագրել բառակապակցություններ, նախադասություններ, խոսքի մեջ սկսում է օգտագործել առած-ասացվածքներ, ժողովրդական խաղիկներ, շուտասելուկներ, հետագայում անկաշկանդ պատմում է հեքիաթ` օգտագործելով արտահայտչամիջոցներ, զարգանում է նկարելու կարողությունը:

Տառուսուցման շրջանը մեզ մոտ շատ հարթ ու հեշտ անցավ: Սովորողներն արդեն կարողանում են բավականին արագ մուտքագրել բառեր, նախադասություններ: Մուտքագրելը նաև օգնեց  կարդալու հմտությունների  զարգացմանը:

«Զատիկ» ուսումնական նախագծի ընթացքում սովորեցինք գծել և աշխատել աղյուսակներով: Նեթբուքով աղյուսակ գծելը շատ հեշտ է. ավելորդ լարվածություն չի պահանջվում, ծուռ կամ ուղիղ գծելու, սխալվելու վախ չկա:  Ընդամենը անհրաժեշտ է ընտրել հորիզոնական և ուղղահայաց սյունակների քանակը և սեղմել  նեթբուքի համապատասխան հրահանգը: Կազմեցինք Ածիկի օրացույց, որի շնորհիվ սովորեցինք շաբաթվա օրերը, երկարության չափման միավորները /սմ/, աղյուսակի անհրաժեշտ վանդակում տվյալներ գրանցելու հմտություն ձեռք բերեցինք: Սովորողները շատ հետևողական էին, ամեն օր հաճույքով չափումներ էին անում և գրանցում արդյունքները: Մաթեմատիկան սովորողի համար գրավիչ է դառնում նաև Smartnotebook ծրագրի շնորհիվ: Գունագեղ, հետաքրքիր էլեկտրոնային առաջադրանքները նրանք կատարում են մեծ խանդավառությամբ: Այդ ծրագիրը նեթբուքների մեջ ներբեռնեցինք ուսումնական տարվա հենց սկզբից: Այն մեզ օգնեց արագ յուրացնելու համակարգչային մի շարք հմտություններ:

Հեղինակ` Աշխեն Գրիգորյան

Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին

Դպիր 83

ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑՈՒ ՀԱՄԱՐ

22. կոնֆետի անձրև 22. բարև, արև 21. Օրացույց, ժամացույց 20. Հավ 19. պապն ու շաղգամը 18. Խխունջ 17. մեղու 16. Բզեզի դպրոցը 15-16. դպրոց 15. էս էն է 14. դդում 13. ընտանիք 12. ես 11. փաթիլ 10. ձյուն 9. Ձմեռ 8. չիր ու չամիչ 7. ծառ, տոնածառ 6. Նոր տարի, տոն 5. լուսին 4. մուկ ու կատու 3. շուն, աշուն 2. տուն 1. սար

ԹՎԱՅԻՆ ՇՐՋԱՆ. ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑՈՒ ՀԱՄԱՐ

10

9

8

7

6

5

4

3

1&2

tvi kazmutyun1 4

tvi kazmutyun 56

Առաջին դասարանի նախագիծ

Նպատակ ունենք առաջին դասարանում իրականացնել «Իմացումի հրճվանք» ծրագիրն ըստ ուսպլանի:

խնդիրները՝

  • Խոսքի զարգացում
  • Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
  • Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
  • Բնագիտական տարրական հմտությունների ձևավորում
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
  • Տեխնոլոգիակն հմտությունների զարգացում.
  • Մարմնակրթություն,անձնական հիգենիա
  • Ադապտացում միջավայրին

    Սովորողի գործունեությունը սեպտեբերի 1-26-ը՝

    • Առավոտյան ընդհանուր պարապմունք: Յուրաքանչյուր օր 15 րոպե:
    • Բանավոր խոսք: Սովորողները պատմում են իրենց մասին, շրջապատող իրերի, մարդկանց, երևույթների մասին:
    • Թվաբանություն, մաթեմատիկական խաղեր
    • Մեդիատեխնոլոգիա: Համակարգչից օգտվելու տարրական գիտելիքներ:
    • Տեխնոլոգիա: Կավով աշխատանք,  նկարչություն:
    • Բնագիտական գործունեություն: Բնագիտական փորձեր, որի ընթացքում սովորողը հետազոտում  և դիտարկում է:
    • Երգ-պար-խաղ
    • Մարմնակրթություն-ազգային խաղեր:

      Առաջին շաբաթ /գործունեության ընդհանուր նկարագրություն/

      Սեպտեմբերի 1-ից 5-ը

      • Շաբաթվա խնդիրն է սովորողների ադապտացիան նոր միջավայրում, համադասարանցիների և դասավանդողների հետ հարաբերությունների կառուցում:
      • Յուրաքանչյուրը պատմում է իր մասին՝ <<Ողջո՜ւյն , այդ ես եմ ՝  …>> /բերում են ընտանեկան կամ անհատական նկարներ, ցուցադրում են և պատմում/
      • Առավոտյան ընդհանուր պարապմունքի պարերի փորձ: Ավագ ընկերների օգնությամբ առաջին շաբաթվա ընթացքում սովորողները տիրապետում են  նախապես որոշված պարի շարժումները:
      • Գուաշով նկարում են իրենց, նույն շաբաթվա ընթացքում նկարում են նաև իրեց ընտանիքը:

        Երկրորդ շաբաթ  /գործունեության ընդհանուր նկարագրություն/

        Սեպտեմբերի 8-ից 12-ը

        Սովորողները լսում են հեքիաթը , առանձին հատվածները քննարկում և սովորում են:  Դասվարի օգնությամբ թվարկում են հերոսներին, հաշվում են , թե քանի հերոս կա հեքիաթում: Նկարում են հեքիաթի սիրելի հերոսներից որևէ մեկին ու պատմում նրա մասին: Սովորողները պատմում են հեքիաթը դերային խաղի միջոցով՝ դասարանում փոքրիկ բեմականացում կազմակերպելով:

        • Այս շաբաթվա բանաստեղծությունն է « Արտուտիկ»-ը (Մշակումը՝ Հ. Թումանյան, Ոսկեփորիկ էջ -5 ): Շաբաթվա վերջին օրը, առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ ներկայացնում են իրենց սովորած բանաստեղծությունը և արժանանում ծափահարությունների: Սա առաջացնում է պատասխանատվություն սովորողի մոտ, դարձնում է սովորողին առավել   անկաշկանդ և  գնահատված:
        • Սովորողն իր հետ բերում է իր  նկարներից  և ձևավորման իրեր, որպեսզի պատրաստի շրջանակ նկարի համար:
        • Սովորում են «Արևարևեկեկ» երգը մասնագետի հետ միասին: Նախ լսում են երգը, դիտում կարաոկեն,  սովորում բառերը, մասնակցում բեմականացմանը և երգում:

          Երրորդ շաբաթ  /գործունեության ընդհանուր նկարագրություն/

          Սեպտեմբերի  15-ից 19-ը

          Շաբաթվա կարևոր գործունեությունը  համակարգչի միացնել անջատելը, մկնիկով աշխատանք:

          Այս շաբաթվա գլխավոր  խդիրն է նաև mskh.am և Himnakan.mskh.am կայքերից օգտվելու ձևի յուրացում:

          Սովորում են առարկաների հատկություններ՝  գույն ձև, չափ, նյութ . խմբավորում, համեմատում:

          Սովորողները պատմում են, հայտնում են իրենց կարծիքը, դեռ նախորդ շաբաթ լսած ու սովորած հեքիաթը՝ «Անհաղթ աքլորը»: Դասվարը նկարահանում է բոլորի խոսքը և հետո սովորողները լսում են իրենց պատմածը:

          Չորրորդ շաբաթ  /գործունեության ընդհանուր նկարագրություն/

          Սեպտեմբերի 22-ից 26-ը

          Point-ով նկարում են մեծ ու փոքր կենդանիներ, հաստ ու բարակ և այլն:

          Օտար լեզուներն էլ աշխատում են նույն սկզբունքով:

          Սմարթ դասեր՝ համեմատում, խմբավորում:

          Սովորում ենք բանաստեղծություն՝ «Փիսոն»  (Հ. Թումանյան, Ոսկեփորիկ էջ-6) և կրկին ներկայանում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ: Սովորում ենք նաև բանաստեղծությունը երգել, հանգերով արտասանել:

          ՈՒսումնական ճամփորդություն՝սեպտեմբեր 22-23 Անկախության տոն. Բարձունքների նվաճում:

          Ամբողջ Սեպտեմբեր ամսվա ընթացքում, յուրաքանչյուր շաբաթվա գործունեության հիմնական ձևերից են յուրաքանչյուր սովորող ունենում է իր հերթապահության օր: Սովորում են, թե ինչպե՞ս է պետք կազմակերպել նախաճաշը: Ամեն օր  հաշվում են, թե ո՞վ է ներկա, ո՞վ է բացակա: Քանի հոգով են նստած դասին: Միջավայրի խնամքն ինչպե՞ս պետք է կազմակերպել,ամեն առավոտ դասարան մտնելուց ջրեն ծաղիկները, հետևեն դասարանի կարգ ու կանոնին…Սովորողները պարտադիր իրենց հետ պետք է ունենան աց անձեռոցիկ և շշով ջուր: