Daily Archives: 02.07.2014

Հունիսի 2-21-ի անհատական հաշվետվություն

  • մասնակցությունն ուսումնական ճամբարին
  • մասնակցությունը «Բանգլադեշյանպլեներ 2014-ին», ստուգատես-փառատոներիցյուրաքանչյուրին

Պլեներին ունեմ անուղղակի մասնակցություն: Առաջին օրը շրջել և հետևել ենք սովորողների աշխատանքին:

մասնակցությունը քննական կենտրոնների աշխատանքին

  • Եղել եմ մայրենի լեզվի հսկող հանձնաժողովի անդամ:
  • մասնակցությունը 2014-2015 ուստարվա ընդունելության աշխատանքին

Կազմակերպել եմ տեղեկատվական գլխարկների տարածում նախակրթարաններում, սովորողների հետ եղել ենք Հիմնական դպրոցի հարակից գյուղերի մանկապարտեզներում և ներկայացրել կրթահամալիրը: Տեղեկատվական գլխարկներ ենք բաժանել, Կասկադում, կենտրոն վարչական տարածքում, <<Հաղթանակ>> զբոսայգում, լունապարկում և այլն: Հեռակա դասերից հետո ուսոցիչների հետ շարունակում եմ տեղեկատվական թերթիկներ բաժանել հարակից սրճարաններում, մանկական այգիներում:Կրթահամալիրյան տեղեկատվական գովազդներն ու տեսանյութերը հրապարակում եմ իմ ֆեսբուքյան էջում:

  • ուսումնական Ձեր բլոգի աշխատանքը

Անընդհատ թարմացնում եմ դասարանական բլոգս, որը արդեն դարձել է առաջին դասարանցիների բլոգ: Այնտեղ տեղադրում եմ կրթահամալիրը ներկայացնող գովազդային հոլովակներ: Անհատապես ուղարկում եմ սովորողների հասցեներին, որոնք էլ իրենց հերթին տարածում են այդ հոլովակերը:

  • ինքնակրթություն

Մանկավարժական հոդվածներ եմ կարդում,թարգմանում ռուսերենից հայերեն: Շատշնորհակալ եմ Տիար Գևորգին,քանի որ << դպիր>> ամսագրում կան նրա կողմից թարգմանված նյութեր, որոնք ես օգտագործում եմ համալսարանում: